ՀՀ սննդի արտադրություն

1995թվականից սննդի արդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության առաջատար ճյուղերից է, որին բաժին է ընկնում համախառն արդյունաբերական արտադրանքի 37 %-ը։ Ճյուղը միավորում է գինու-կոնյակի, հանքային ջրերի, ալրաղաց, կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի, պահածոների, ծխախոտի, մսամթերքի, ձկնեղենի արտադրության հարյուրավոր խոշոր, միջին ու մանր ձեռնարկություններ։

Մինչև 1920 թվականը Հայաստանում գործել են սննդի արդյունաբերության հումքի վերամշակման 20 համեմատաբար խոշոր և մի քանի հարյուր տնայնագործ, ձեռնարկություններ։ Առավել զարգացած էր գինու-կոնյակի ճյուղը: Արտադրվել է նաև պանիր ,պահածո, գարեջուր, օճառ , զտված բրինձ և այլն։ 1929-1940թվականներին շահագործման են հանձնվել Արզնիի հանքային ջրերի շշալցման, Երևանի պահածոների, Այգեհովտիֆերմենտացման գործարանները, Երևանի և Գյումրիի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի ու հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկաները։ 1913 թվականի համեմատությամբ՝ 1940 թվականին սննդի արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 8 անգամ։ 1941-1945 թվականներին ձեռնարկությունները մթերք են արտադրել բանակի համար։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կրճատվել է 30 %-ով։ Միաժամանակ շարունակվել է Աշտարակի ու Կոտայքիգինու, Արմավիրի պահածոների, Սպիտակի շաքարի, Արզնիիապակե տարաների գործարանների և այլ օբյեկտների շինարարությունները։ 1946-1960 թվականներին վերականգնվել է արտադրության 1940 թվականի մակարդակը։ Կառուցվել են Երևանի կոնյակի, մարգարինի, գարեջրի, Փարաքարի գինու, Սպիտակի կիտրոնաթթվի գործարանները, Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկան, տարբեր շրջաններում՝ պանրագործարաններ և այլն, միաժամանակ վերակառուցվել և ընդլայնվել են հին ձեռնարկությունները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s