Տուրիզմ

  1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
    Տուրիզմի զարգացման նախադրյալները հիմնականում համարվում են աշխարհագրական դիրքը, տարածքը և բնականաբար տեսարժան վայրերը: ՀՀ-ն Աչքի է ընկնում իր վաղուց պահպանված տարածքներով և կառույցներով: Բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր է, ինչով էլ գրավում է արտերկրացիների ուշադրությունը: Կարծում եմ դրանով է պայմանաորված ՀՀ-ի տուրիզմի զարգացումը:
  2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը
    ԽՍՀՄ գոյության տարիներին (1922-1991) Խորհրդային Հայաստան են այցելում միութենական մյուս հանրապետությունների հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնականում հանգստի կամ աշխատանքային նպատակներով։ Զբոսաշրջիկների համար Երևանում և շրջաններում կառուցվում են հյուրանոցային համալիրներ, որոնք մեծ համբավ էին վայելում այցելուների մոտ։
    1980-ական թվականներին Երևանում կառուցվում են նոր հյուրանոցներ՝ «Երիտասարդական պալատը», «Դվինը», «Շիրակը» և այլն։ Հայկական երկաթուղուց բացի, որն ավելի էր ընդլայնվել, կառուցվում են հարյուրավոր կիլոմետրերի երկարություն ունեցող ավտոճանապարհներ:
    1990-ական թվականներին զբոսաշրջությունը Հայաստանում անկում է ապրում՝ կապված աղետալի երկրաշարժի, Արցախյան ազատամարտի ու տնտեսական ճգնաժամի հետևանքով։
    2000-ական թվականներից Հայաստանի զբոսաշրջության զարգացումը կրկին վերելք է ապրում։ Եթե մինչ այդ երկիր էին գալիս գերազանցապես ԽՍՀՄ քաղաքացիներ, ապա նորանկախ Հայաստանը և ազատագրված Արցախը տեսնելու համար տարեցտարի Երևան են այցելում հազարավոր սփյուռքահայեր՝ Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, և այլ երկրներից։ Հայաստան են այցելում նաև եվրոպացի ու ամերիկացի։
    2011 թվականի տվյալներով Հայաստանում կար 128 հյուրանոց, 102 ճամբար, 31 հանգստյան տուն, 19 տուրիստական բազա՝ ընդհանուր առմամբ նախատեսված մոտ 98500 մարդու համար։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։ 2016 թվականի ընթացքում, չնայած ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին (Քառօրյա պատերազմ), Հայաստանում զբոսաշրջությունը ոչ միայն չնվազեց, այլև նախորդ տարվա համեմատ ավելացավ մոտ 6 %-ով՝ հասնելով 1,26 միլիոնի։
  3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար
    Ճամփորդելը յուրաքանչյու երկիր թանկ հաճույք է: Եվ նունկերպ այդ գումարը, որը զբոսաշրջիկները ծախսույմ են Հայաստանում, և որը ստանում ենք տուրիզմի զարգացման շնորհիվ, գնում է երկրի բյուջե, ինչը խելացի և ճիշտ օգտագործելու դեպքում նպաստում է երկրի զարգացմանը:
  4. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ
    Տուրիզմի զարգացման նախադրյալներից շատ կարևոր է Հայ մշակույթը: Շատերը գալիս են Հայաստան փորցելու օրինակ մեծ համբավ ունեցող թոնրի լավաշը, հայկական ծիրանը, գինին և այլն: Այդ ամենը մենք ունենք գյուղատնտեսության, սննդի արտադրության և այլ ճյուղերի շնորհիվ: Հետևաբար ալյ տնտեսության ճյուղերի զարգացումը որոշ չափով կօգնի տուրիզմի զարգացմանը նույնպես:
  5. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը
    ՀՀ-ն ունի համարյա ամեն ինչ տուրիզմի զարգացումն ապահովելու համար, եթե մենք մի փոքր խնամքով վերաբերվենք, և ոչնչացնելու փոխարեն զարգացնենք այն ինչ ունենք, միգուցե և մեծ առաջադիմություններ ունենանք: Հիմա ամենուր կհանդիպեք աղբի կույտեր, որոնք դեռ կաճեն… Եթե մարդիկ սովորեն գնահատել իրենց ունեցածը, դա մի գուցե նպաստի Տուրիզմի ապագա զարգացմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s