Ֆոսֆոր

Ֆոսֆորի հայտնաբերումը վերագրվում է համբուրգցի ալքիմիկոս Հ․ Բրանդին 1669թ., որը ստացավ երկնագույն լուսարձակող նյութ՝ «սառը կրակ», և անվանեց ֆոսֆոր: Անունն ստացել է շնորհիվ իր լուսարձակելու հատկության։ Ֆոսֆոր բառը ծագում է հունարեն φῶς՝ «լույս» և φέρω՝ «տանում եմ» բառերից։

Ֆոսֆորը բնորոշ հոտով, անգույն, մոմակերպ, թունավոր նյութ է, ստացվում է ֆոսֆորի գոլորշիները սառեցնելիս։
Հալման ջերմաստիճանը 44,1 °C, եռմանը՝ 280,5 °C, խտությունը՝ 1828 կգ/մ3։ Օդում (40 °C-ում) ինքնաբռնկվում է, այդ պատճառով պահում են ջրի տակ։ Քիմիապես ավելի պասսիվ է, համարյա թունավոր չէ։ Չի լուծվում ջրում։ Ապրանքային կարմիր ֆոսֆորը գործնականորեն ամորֆ է, գույնը՝ կարմրաշագանակագույնից մանուշակագույն։

Սպիտակ ֆոսֆոր
Սպիտակ ֆոսֆորը ճնշման տակ տաքացնելիս՝ 200-220 °C, փոխարկվում է սև ֆոսֆորի: Սպիտակ ֆոսֆորը չափազանց թունավոր է և ունի տհաճ, սխտորանման հոտ։ Դրա փոքր չափաբաժինն օդի հետ շփման արդյունքում նախ ձևավորում է սպիտակ ծուխ, այնուհետև բոցավառվում է։ Սպիտակ ֆոսֆորն աշխարհում պարբերաբար օգտագործվում է տարբեր ռազմական գործողությունների ժամանակ։ Այն կիրառվում է ցերեկվա ժամերին՝ ծխածածկույթ առաջացնելու, իսկ գիշերը՝ հստակ տարածք լուսավորելու համար: Սովորաբար, սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքերը պայթեցվում են գետնին մոտ, որպեսզի հնարավորինս նվազեցվի դրանց հետագա վտանգավոր ազդեցությունը։

Ճարպերի մեջ հեշտ լուծվելու հատկությամբ՝ սպիտակ ֆոսֆորը մարդու մարմնի հետ շփվելիս կարող է մարմինն այրել մինչև ոսկոր: Սպիտակ ֆոսֆորի մասնիկները կարող են վերքեր առաջացնել նույնիսկ բուժումից հետո, ինչպես նաև մտնել արյան շրջանառության մեջ՝ դառնալով բազմաթիվ օրգանների անբավարարության պատճառ։

Ֆոսֆորային պարարտանյութեր, անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Ֆոսֆորի պակասի կամ բացակայության պայմաններում բույսերը ի վիճակի չեն աճելու նորմալ եղանակով։ Հողում ֆոսֆորի քիչ քանակությունը ազդում է հատկապես հացահատիկային բույսերի բերքի վրա։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s