Գրիգոր Զոհրապ «Ճիտին պարտքը»

Ծերունի Հուսեփ աղան, միջահասակ, ալեհեր մարդ է: Եղել է վաճառական, ապա՝ խանութպան: Սակայն հիմա ուրիշների առևտրի միջնորդությամբ է զբացվում: Պարտքերը թույլ չեն տալիս հոգալ հանապազօրյա կարիքները: Նաև երկու դուստր ունի, և չի կարողանում ապահովել նրանց ապրուստը: Ամեն օր ելնում է տանից անհույս՝ ուսին գցելով իր կաշվե պայուսակը: Սև կաշվե պայուսակ էր, իր մտերիմ ընկերն, որին ամեն իրիկուն վերցնում էր հետը, և նրանով հաց, միս և այլ բաներ էր բերում դստրերին:

Նրա մոտ ծանր վիճակ էր: Դստրերը քաղցած, տանը իրենց հորն են սպասում: Սակայն Հուսեփ աղան չունի գումար, և պայուսակը դատարկ է: Տան ողջ ունեցվածքը վաճառելուց հետո նա գալիս է Պոլիս: Սակայն ոչինչ չի կարողանում գնել, իսկ առանց գնումների չի կարող տուն վերադառնալ: Աննպատակ քայլում է Պոլիսի փողոցներում: Կամուրջի մոտ կանգ է առնում, քանի որ անգամ գումար չունի կամուրջն անցնելու համար:

Նա ուղղակը ընտեց հեշտ ճանապարհը՝ խուսափել խնդրիներից, հանձնվել… նա ինքնասպան եղավ, խորտակվելով ջրում:

Երբեք չեմ արդարացնի այդ ընտրությունը: Կարծում եմ քանի դեռ ունես մարդ, թեկուզ մի հոգի, ով քեզ սպասում է, ով սիրում և գնահատում է քեզ, իրավունք չունես վերջ տալու կյանքիդ: Եվ նման որոշում կայացնել, առանց այդ մարդկանց մասին մտածելու… ես կանվանեմ դա էգոիզմ: Դա խնդրի լուծում չէ: Պետք չէ ոչ մի դեպքում հանձնվել: Դրժվար ժամանակները միշտ կգան և կանցնեն: Գիրշերվանից հետո միշտ լույս է բացվում: Կարծում եմ նրա երեխաների համար ավելի լավ կլիներ սոված մնալ ևս մեկ, կամ մի գուցե մի քանի օր, քան մնալ միայնակ այս դաժան աշխարհում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s