Հայոց լեզվի մայիսյան ֆլեշմոբ

1․ Հունական և հայկական դիցարանների աստվածները Հայաստանում հելլենական մշակույթի տարածումից հետո համադրվել են. Արամազդը նույնացվել է Զևսին, Անահիտը՝ …, Միհրը՝ …, Վահագնը՝ …., Աստղիկը՝ ….: Հայկական ո՞ր առասպելներն են պարունակում դիցաբանական տարրեր: Թվի՛ր առնվազն երեքը:

Անահիտը՝ Արտեմիսին, Միհրը՝ Հեփեստոսին, Վահագնը՝ Հերակլեսին, Աստղիկը՝ Աֆրոդիտեին:

2․ Հայոց այբուբենն ընդունելով որպես թվային համակարգ՝ գտի՛ր Դավթակ Քերթողի հանելուկներից մեկի պատասխանը՝ Անուն իմ բաղկանայ երիւք տառիւք: — Իմ անունը բաղկացած է երեք տառից: Երրեակն ի միակէ,- Միավորներից` երրորդը: Երկեակն ի տասնեկէ, — Տասնավորներից` երկրորդը: Եւ հնգեակն ի հազարէ: — Հազարավորներից` հինգերորդը:

Գիր

3․Ո՞ր լեզվից է առաջացել դեկտեմբեր ամսանունը. տվե՛ք ծագման մեկնաբանությունը:

Հին հռոմեացիների տասներորդ ամիսը ըստ կարգի տասներկուերորդը դարձավ, երբ տարվա առաջին ամիսը մարտի փոխարեն հունվարը հաշվեցին և նրա անվան հիմքում մնաց հունարեն դեկտեմբրիս բառը, այսինքն՝ տասներորդ։

4․Տրված թևավոր խոսքը ի՞նչ է նշանակում, որտեղի՞ց է ծագում և ի՞նչ իմաստով է գործածվում։ Թէ քո Շարայի որկոր է` մեր Շիրակայ ամբարքն չենք։

Եթե դու Շարայի փորն ունես, ապա մենք Շիրակի ամբարները չունենք։

5․ 2 386 749 բարդածանցավոր թվականը քանի՞ բառից է բաղադրված`:

9

6․Գրե՛ք տրված բառերի արևմտահայերեն համարժեքները։ Անգիր, մտածել, ատամ, նավթ, ինժեներ, դպրոց, չեմպիոն, փիլիսոփա

7․Բացատրե՛ք տրված դարձվածքների իմաստները․ Չինական պարիսպ, Ռուբիկոնն անցնել, Արգոսի աչքեր, աքիլլեսյան գարշապար, տորիչելյան դատարկություն, լակոնական պատասխան։

Չինական պարիսպ — մեծ տարածություն
Ռուբիկոնն անցնել- վճռական, աննահանջ քայլ կատարել
Արգոսի աչքեր- հետևով խուզարկու աչքեր
Աքիլլեսյան գարշապար — թույլ տեղ
Տորիչելյան դատարկություն — իսպառ բացակայություն
Լակոնական պատասխան — շատ կարճ ու կտրուկ պատասխան

8․ Նրանցից մեկը մասնագիտությամբ բժիշկ էր, մյուսը` իրավաբան: Ապրում էին միևնույն քաղաքում, ստեղծագործում էին միևնույն ոլորտում, նրանց բաժին հասավ նույն ճակատագիրը: Ովքե՞ր են նրանք, որտե՞ղ էին ապրում, ի՞նչ ոլորտի և ինչպիսի՞ ճակատագրի մասին է խոսքը

Բժիշկը Ռուբեն Սևակն է, իրավաբանը`Զոհրապը, ապրում էին Պոլսում /Կոստանդնուպոլիս/, ստեղծագործում էի գրական ոլորտում, երկուսն էլ, ցեղասպանության զոհ են:

9․Գտե՛ք տրված օտար բառերի հայերեն համարժեքները՝ Լիդեր, լոզունգ, սայթ, ֆիլիալ; ֆորում, կոնկուրս, սուվերեն։

Լիդեր- ատաջնորդ
լոզունգ- կարգախոս
սայթ- կայք
ֆիլիալ- մասնաճյուղ
Ֆորում — հրապարակ, մրցարան
կոնկուրս- մրցակցություն, մրցույթ
սուվերեն- գերիշխան

10․Ի՞նչ են նշանակում տրված բառերը՝ երե, ընդոծին, զանցանք, քեռայր, անմեկին, կոկարդ, դրանիկ, ուղերձ, կոչնակ։

երե- որսի խոտակեր կենդանի
ընդոծին- նույն գերդաստանի անդամներ
զանցանք- Օրինազանցություն
քեռայր- քրոջ ամուսին
անմեկին- անբացատրելի
կոկարդ- Գլխարկի վրա փակցվող մետաղե նշան
դրանիկ- Պալատական
ուղերձ- Գրավոր դիմում
կոչնակ- Եկեղեցի հրավիրող կոչնազանգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s