Միմիկրիա

Միմիկրիան կենսաբանական տարբեր տեսակների պատկանող օրգանիզմների նույնանմանությունը բնութագրող արտահայտություն, որը հայտնաբերել է անգլիացի բնախույզ Հենրի Ու.Բեյթսը։ Միմիկրիան այդ երկու տեսակներին կամ նրանցից մեկին օգնում է պաշտպանության ժամանակ։ Նմանությունը կարող է լինել արտաքին տեսքով, վարքագծով, արձակած ձայնով կամ բուրմունքով։ Միմիկրիան տեղի է ունենում, երբ օրգանիզմների խմբի՝ մոդելի հիմնական հատկանիշները էվոլյուցիայի արդյունքում տարածվում են մի այլ խմբի վրա։ Լայն իմաստով միմիկրիան կարող է ներառել նաև անշունչ մոդելներ։
Օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Օրինակ բազմաթիվ աղոթարարներ նմանվում են բույսերի ընձյուղների, իսկ մի քանիսը` ծաղիկների: Խոլորձի աղոթարար միջատը, որն իր անվանումն ստացել է ծաղկին անչափ նման լինելու համար, շփոթեցնում է իր զոհերին, այդ թվում՝ գիշատիչներին՝ հիանալիորեն ընդօրինակելով ծաղկի տեսքը:

Կենդանիների որոշ տեսակներ նման են կոտրված  ճյուղերի, քարաքոսերի, որոշները չոր տերևների: Տերևներին նմանվող շատ միջատներ ակտիվ են օրվա ամենաշոգ ժամին, երբ  նրանց համար վտանգավոր թռչունները քիչ են թռչում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s