Հայկական տոմար

Հայերը մ.թ.ա. ունեցել են տոմար։ Սկզբում, հավանաբար, օգտագործել են լուսնայինը, հետագայում անցել ավելի կատարելագործված՝ արեգակնային տոմարի։ Հայոց տոմարի սկզբնավորման մասին կան միայն կցկտուր տեղեկություններ։ Ենթադրվում է, որ հայոց հին արեգակնային տոմարը շարժական էր, և դրա հետևանքով խախտվել են ոչ միայն ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները, այլև, որ շատ կարևոր է, եկեղեցական տոների, ծիսակատարությունների ժամանակները։

Որոշ տոմարագետներ Հայոց տոմարը նմանեցրել են եգիպտական տոմարին։ Եգիպտացիների օրացուցային տարին, ինչպես և հայկականը, իրական արեգակնայինից մեկ չորրորդ օրով պակաս է եղել, որի հետևանքով տարեսկիզբը յուրաքանչյուր չորրորդ տարին մեկ օրով շուտ է սկսվել և իր դիրքը վերականգնել է միայն 1460 հուլյան տարի անցնելուց հետո։ Եգիպտացիները այն կոչել են Սոթիսի շրջան, հայերը՝ Հայկյան շրջան։ Ձեռագրերում պահպանված ավանդության համաձայն, Հայոց տոմարի սկիզբը կապվել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի հետ, իսկ ամսանունները կոչվել են նրա 12 ուստրերի ու դուստրերի անուններով՝ 
Նավասարդ
Հայկական տոմարի առաջին ամիս։ Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»։ Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։

Հոռի 
Հայկական տոմարի երկրորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է սեպտեմբերի 10-ին և վերջացել հոկտեմբերի 9-ին։

Սահմի 
Հայկական տոմարի երրորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է հոկտեմբերի 10-ին և վերջացել նոյեմբերի 8-ին:

Տրե
Հայկական տոմարի չորրորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է նոյեմբերի 9-ին և վերջացել դեկտեմբերի 8-ին։ 

Քաղոց 
Հայկյան տոմարի հինգերորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է դեկտեմբերի 9-ին և վերջացել հունվարի 7-ին։

Արաց
Հայկական տոմարի վեցերորդ ամիսը։ Ունեցել է 30 օր։ Սկսվել է հունվարի 8-ին և վերջացել փետրվարի 6-ին։

Մեհեկան
Հայկյան տոմարի յոթերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է փետրվարի 7-ին և վերջացել մարտի 8-ին։

Արեգ
Հայկական տոմարի ութերորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։

Ահեկան
Հայկական տոմարի իններորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է ապրիլի 8-ին և վերջացել մայիսի 7-ին։

Մարերի
Հայկական տոմարի տասներորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է մայիսի 8-ին և վերջացել հունիսի 6-ին։

Մարգաց
Հայկական տոմարի տանսմեկերորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է հունիսի 7-ին և վերջացել հուլիսի 6-ին։

Հրոտից 
Հայկական տոմարի տասներկուերորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է հուլիսի 7-ին և վերջացել օգոստոսի 5-ին։

Ավելյաց
Հայկական տոմարի տասներեքերորդ (լրացուցիչ) ամիսն է, ունեցել է 5 օր հասարակ տարիներին և 6 օր՝ Նահանջ տարիներին։ Սկսվել է օգոստոսի 6-ին և վերջացել օգոստոսի 10-ին։

Ըստ հին հայկական օրացույցի՝ տարին սկսվում էր Նավասարդ ամսի 1-ին (համապատասխանում է օգոստոսի 11-ին)։ Ամբողջ տարին բաղկացած էր 12 ամիսներից՝ յուրաքանչյուրում 30 օր, իսկ տարվա մնացող օրերը լրացնում էր Ավելյաց կոչվող ամիսը՝ բաղկացած 5 (նահանջ տարիներին 6) օրից։

Առաջին հայկական օրացույցը կոչվել է «Պարզատումար», որը տպագրվել է 1513 թվականին Վենետիկում՝  Հակոբ Մեղապարտի տպարանում։

Մ.թ.ա. 26-ին եգիպտացիներն անցել են անշարժ տոմարի, իսկ Հայոց շարժական տոմարը շարունակվել է գործածվել։ Նիկիայի Ա տիեզերական ժողովից (325) հետո հուլյան տոմարը ընդունել են քրիստոնյա բոլոր ժողովուրդները։ Մինչդեռ Հայ եկեղեցին շարունակել է առաջնորդվել Հայոց շարժական տոմարով։ Հայերը, ինչպես և մյուս ժողովուրդները, եկեղեցական տոները կարգավորել են Անդրեաս Բյուզանդացու կազմած 200-ամյա (352–551) աղյուսակով, իսկ դրա ավարտից հետո գործածվել է Էաս Աղեքսանդրացու 532-ամյա զատկացուցակը, որով և սկիզբ է առել Հայոց Մեծ թվականը։ Ձեռագրերը վկայում են, որ VII դ. Անաստաս Ա Ակոռեցու հանձնարարությամբ Անանիա Շիրակացին կազմել է անշարժ տոմարի նախագիծ, որը սակայն, գործածության մեջ չի մտել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s