Երկաթ: Երկաթի դերն ու նշանակությունը

Երկաթը մարդու օրգանիզմին անհրաժեշտ կարևորագույն միկրոէլեմետներից է: Ըստ որոշ տվյալնեչի չափահաս մարդու օրգանիզմում կա մոտ 4գ. երկաթ, որի 30%-ը գտնվում է պահեստավորված ձևով լյարդում, փայծաղում և ոսկրածուծում: Երկաթի նկատմամբ օրական պահանջը կանանց մոտ կրկնակի ավել է՝ պայմանավորված օրգանիզմի առանձնահատկություններով:

Երկաթը՝
Մասնակցում է թթվածնի տեղափոխմանը հյուսվաքծներ և ածխաթթվի դուրս բերմանը օրգանիզմից:
Կարգավորում է В խմբի վիտամինների յուրացումը:
Մասնակցում է օրգանիզմի աճի պրոցեսներին:
Կարգավորում է իմունային համակարգի գործունեությունը:
Լյարդի կազմում մասնակցում է թույների չեզոքացման պրոցեսին:
Բարելավում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը:

Հերտևաբար երկաթի անբավարարության հետևանքով մարդու մոտ նկատվում է հոգնածություն, մարսողական խանգարումներ, երեխաների մոտ աճի պրոցեսների դանդաղում, վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում, մազաթափություն, մաշկի չորություն, եղունգների շերտազատում:

Բուսական մթերքից երկաթով հարուստ են հատկապես սև հացը, ցորենի թեփը, խոշոր աղացած ալյուրով պատրաստված հացը, իսկ բարձր կարգի ալյուրով թխված սպիտակ հացը երկաթ շատ քիչ է պարունակում: Երկաթով հարուստ են նաև լոբին, ոսպը, ձավարեղենը, կանաչ տերևով բանջարեղենը, դդումը, տանձը, դեղձը, խնձորը, չամիչը, ծիրանի չիրը և այլն:
Կենդանական ծագման մթերքից երկաթով հարուստ են միսը, լյարդը, ձուն, ձուկը, կաթնամթերքը:



Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s