Այսօր վրացերենի խմբով ունեցանք հանդիպում Վրաստանի դեսպանի հետ: Հանդիպումն ի պատիվ Վրաստանի անկախության օրվա էր: նախ մեր շնորհավորական խոսքերը ցույց տվեցինք նրանց, և մի քանի հոգի անձամբ ներկայացան: Կրթահամալիրը շատ գեղեցիկ ելույթ էր պատրաստել: Ուսուցչական երգչախումբը երգեց տարբեր՝ վրացական և հայկական երգեր: Տրամադրությունը բարձր էր, իսկ մթնոլորտը ջերմ: Վերջում հյուրասիրություն եղավ… Դեսպանը մեզ համար բերել էր տորթ, Վրաստանի դրոշով: Եվ հանդիպումն ավարտեցինք, կրկին Վրաստանի դրոշով փոչիկները օդ բաց թողնելով: