Gender Inequality

There are currently inequalities between gender all over the world. And there is a movement that is fighting for equality, the feminist movement. Thanks to this movement, women in many countries have almost equal rights with men. That’s why people think that feminism is not needed in this century, but there are countries that really need feminism. One of them is India, where only 9% of women have access to education. One of these countries is Afghanistan, where about 80% of women get married at a young age, 87% do not receive an education, etc.

In addition to serious problems, there are many stereotypes, such as: girls are weaker, only girls must be housewives and do housework, girls are bad drivers, girls cannot be mechanics, pilots… I think that equality will be only when not only rights are equal, but the mentality of people is not limited and they will think about it equally and correctly.

Ընկերություն

Կարևորագույն բանը, որը չպետք է բացակայի ոչ ոքի կյանքից: Ընկերները իսկապես լուսավորումն կյանքի ցանկացած հատված: Ընկերը կարող է լինեն այն մարդը, ում հետ կարող ես կիսել քո ցավը և ուրախությունը, այն մարդը ով իսկապես կուրախանա քո ուրախությամբ, և կկսիս քո տխրություն: Ընկերը կարող է լինեն այն մարդը ում ուսին կարող ես հանգիստ լաց լինել, վստահ լինելով որ հետո չես փոշմանի դրա համար: Ընկերն այն մարդն է ում կարող ես վստահել, այնքան, ինչքան ինքդ քեզ ես վստահում: Բոլորիս հայտնի է հետևյալ միտքը, «Լավ է ունենալ մեկ, բայց իրական ընկեր, քան հազար, բայց կեղծ»: Կարծում եմ ընկեր համարել ինչ-որ մեկին շատ կարևոր է, և այդ բառը շահագործել չի կարելի: Մենք բոլորս ունենք բազմաթիվ ծանոթներ, սակայն արդյո՞ք բոլորը ընկերներ են: Չեմ կարծում: Մենք բոլորս ունենք տարբեր հասկացողություններ ընկերության վերաբերյալ, և բոլորս տարբեր կերպ ենք հասկանում և գիտակցում, թե ում համարենք ընկեր և ում ծանոթ… Գտնել իրական ընկեր շատ կարևոր է: Հուսամ բոլորդ կգտնեք կյանքում մեկին ում կարող եք իսկապես վստահել և սիրել:

Կրոն

Կրոնը հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա: Ներկա պահին կան բազմաթիվ կրոններ, և տարբեր երկրներում ընդունված են նույնպես տարբեր կրոններ, որին դավանում են երկրի բնակչության մեծամասնությունը: Սակայն ես և էլի ինձ նման շատերը կարծում են, որ յուրաքանչյուրն ունի իրավունք ինքնուրույն որոշել ինչ կրոնի հավատալ և պատկանել, չնայած ծննդավայրի, կամ հարազատների, ծնողների կողմնորոշման: Այդ ամենի հետ մեկտեղ կան մարդիկ, ովքեր ուղղակի չունեն ոչ մի հավատ, և չեն դավանում ոչ մի կրոնի: Բացի բազմաթիվ կրոններից գոյություն ունեն նաև Ագնոստիցիզմ և Աթեիզմ հասկացությունները, և այն մարդիկ ովքեր հավատքները չունեն մի գուցե պատկանում են այդ երկուսից մեկին:
Ագնոստիցիզմ
Տեսակետ, համաձայն որի՝ Աստծո (աստվածայինի կամ գերբնականի) գոյությունը անհայտ կամ անիմանալի է։ Ըստ մեկ այլ սահմանման՝ ագնոստիցիզմը տեսակետ է, համաձայն որի՝ մարդկային բանականությունը չի կարող տրամադրել բավարար ռացիոնալ հիմնավորումներ ո՛չ Աստծու գոյությանը հավատալու, ո՛չ էլ՝ ժխտելու համար։
Աթեիզմ
Աթեիզմը, ագնոստիցիզմից տարբերվում է նրանով, որ լիովին հակասում է աստվածների գոյությունը։ Աթեիզմը հակադարձում է թեիզմին, ինչը, ընդհանուր առմամբ, հավատքն է, որ առնվազն մեկ աստված գոյություն ունի:

Փաստեր կրոնների մասին

  1. Գոյություն ունեն 3 համաշխարհային կրոնները՝ բուդդայականություն, քրիստոնեություն եւ իսլամ (նշված է առաջացման հերթականությամբ): Որպեսզի կրոնը համարվի համաշխարհային, նա պետք է ունենա ութանիշ թվով հաշվվող հետեւորդներ ամբողջ աշխարհում եւ ինչ-որ ձեւով կապված չլինի ազգային եւ պետական համայնքների հետ:
    ԱՄՆ-ում ամենաշատ եկեղեցիներ ունեցող նահանգը Տեխասն է, որտեղ կա շուրջ 17000 եկեղեցի:
  2. Ռումինացի իշխան Վլադ Ցեպեշը, ով դարձել է Դրակուլայի նախատիպը, ժամանակին հոգևորականի կրթություն է ստացել:
  3. Ռոբիգուսը հռոմեական դիցաբանությունում ժանգի աստվածն էր:
  4. Աշխարհի վերջի մասին գրվածքներ կան շատ կրոններում: Այսպես օրինակ, շատ հարավամերիկյան հնդկացիների կրոնների մեջ ասվում է Ջրհեղեղի եւ Համաշխարհային հրդեհի մասին: Օրինակ գվատեմալյան հնդկացիների Կիչա ցեղատեսակի «Սուրբ գրքում» գրված է, որ երկնքից կթափվի այրվող խեժ, որը ուղարկել է վախի աստված Հուրա-կանը:
  5. Ացտեկները ամեն տարի 15000 մարդ էին զոհաբերում Արևի աստծուն:
  6. Հին եգիպտացիները ավելի քան 2000 աստվածների էին հավատում:
  7. Իռլանդացիների նախնիները դրախտը համարում էին տեղ, որտեղ «շատ կա տապակած խոզի միս»:

Home task

A) 1. usually goes
2. is talking
3. aren’t eating
4. Is air travel getting
5. calls
6. do babysitters generally earn
7. You’re always coming
8. I don’t go/l always try
9. does stop
10. takes

B) 1. I often gets up
2. Doyou speak
3. I’ve already bought
4. I’ve ever had
5. works/does work
6. has nevereaten
7. Sean has booked
8. Does Melanie need

Читать далее «Home task»

My favorite thing

That’s lot of things I like. but today i want to talk about my diary. I’ve always loved diaries and I had a lot of them, but this one is special for me. I do not write about my day, or something like that in it. There are lot of different pages, and it all depends on the mood. I can even draw, and even drawings dominate there. Mostly I draw anime characters, sometimes I write quotes from this anime… I can write some plans, or make some interesting pages, like I rate the anime, doram or film that I watch, etc. I always take it with me, no matter where I go. Еvery time I see beautiful stickers, scotches, etc. in the store, I immediately buy it, thinking that they will fall perfectly for decorating new pages. To be honest, my motivation often disappears, and I may not write anything there for weeks, so I feel that my diary will be with me for a long time, since it is unlikely that the pages will end ever. But when my motivation comes, I can’t stop, because I always have a lot of ideas of what to do. And the fun fact is that my bestie and I keep similar diaries, we have bought it together. This makes it even more important to me. So there is my comfort zone, here I feel free and good… I like the time I spend on my diary.

Ընկերների մեղքով: Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյան «Ընկերների մեղքով»
Պատմվածքը հենց իր՝ Վիլյամ Սարոյանի մասին էր: Նա պետք է գնար նոր դպրոց և բնականաբար ցանկանում էր ուշադրություն գրավել, լինել ճանաչված: Եվ նա ուսուցչուհուն հակաճառելը համարեց շատ հարմար միջոց դրա համար: Երբ ուսուցչուհին նրանց ներկայացրեց դասագրքում բերված փաստ, Սարոյանն ասաց, «ինչ գիտեք»: Եվ այդպես մեծ խոսակցություն եկավ, որին խառնեցին անգամ տնօրենին: Նա անգամ տնօրենի հետ լեզվակռվի մեջ մտավ: Ամենի մասին պատմեց քեռուն անգամ չմտածելավ, որ նա կգա դպրոց և կկռվի ուսուցչուհու ու տնօրենի հետ: Նա իրեն մեղավոր էր զգում, սակայն երբ ցանկացավ ներողություն խնդրել, թե տնօրենը, թե ուսուցչուհին խուսակփում էին նրա հետ խոսելիս: Այդ ուսուցչուհին դուրս եկավ դպրոցից 4 օր անց, տնօրենն էլ որոշ ժաման հետո հեռացա աշխատանքից: Արդյունքում Սարոյանը փոխեց իր դպրոցը:

Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները պետք է լինեն բավական ազատ և առանց լարվածության: Ես բնականաբար քննադատում եմ Վիլյամի պահվածքը և կարցում և սխալը նրա արարքն էր այստեղ: Հարց տալը շատ լավ է, եթե դու իսկապես ցանկանում ես իմանալ, սակայն երբ դու դա անում ես ուշադրության, կամ ինչ-որ մեկին անհարմար իրավիճակի մեջ դնելու համար դա սխալ է: Մենք բոլորս սովորում ենք մինչև մեր կյանքի վերջին վայրկյանը և անգամ ուսուցիչը պարտավոր չէ իմանալ ամեն ինչ, առավել ևս այն ինչ կապված չէ իր մասնագիտության հետ: Սակայն ուսուցիչը կարող էր այնպիսի միջավայ, այնպիսի հարաբերություններ ստեղծել աշակերտի հետ, որպիսզի այդ փոքրիկ հարցը այդպիսի մեծ արդյունքների չհանգեցներ:

Գործնական քերականություն

1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թփրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ:

 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել,
թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողկ, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օքսեն, վարուցանք, քսուք, օգուտ։

 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ, բուրդ, դադար, դրդել, երթիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ,
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պադգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ,
որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,
շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընդարմանալ։

4.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնձի,
համարձակ, բարձ, բարդել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ,
դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,
խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարձում, փայծաղ, ործ, վարձ, ուրձ, փորձ,
օձ, օձիք։

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիճել, թռչել, թրջել, իջնել, կարկաջել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն,
մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։

Ռաբինդրանաթ Թագոր«Անծանոթ աղջիկը»

Ռաբինդրանաթ Թագոր
Կեղծանունը՝ Գուրուդև: Բենգալացի, որը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին վերաստեղծել
է բենգալական գրականությունն ու երաժշտությունը, ինչպես նաև՝ կոնտեքստային մոդեռնիզմով
վերափոխել հնդկական արվեստը։ Թագորը լինելով «Գիթանջալիի», «Զոհաբերության երգեր» և դրա «չափազանց զգայուն, թարմ ու գեղեցիկ արձակ բանաստեղծությունների»հեղինակը՝ 1913 թվականին դարձել է Գրականության Նոբելյան մրցանակի առաջին ոչ եվրոպացի դափնեկիրը։

«Անծանոթ աղջիկը»
Պատմվածքը Օպարում անունով մի տղայի մասին էր, ով հարուստ ընտանիքից էր։ Տղայի հայրը մահացել էր, երբ նա փոքր էր և մայրը մենակ էր դաստիարակել նրան։ Խնամակալը հորեղբայրն էր, ուվ նրանց հետ էր իր իսկ շահերից ելնելով: Տանը բոլորը ենթարկվում էին նրան։ Տղան գեղեցիկ էր, և առհասարակ շատ աղջիկներից ստանում էր առաջարկություններ: Նրա հորեղբայրը անպիսի աղջիկ էր ցանկանում տղայի համար, ով չի լինի շատ հարուստ, սակայն միևնույն ժամանակ ելնելով իր սիրուց փողերի հանդեպ չէր ցանկանում որ աղջիկը լինի շատ աղքատ ընտանիքից: Աղջիկը պետք է լիներ համեստ և հնազանդ: Վերջապես նա գտավ այդպիսի աղջկա, բայց հարսանիքը տեղի չունեցավ։ Օպարումը աղջկան երբեք չէր տեսել, սակայն նրա ձայն միշտ շփոթմունք էր առաջացնում: և մի անգամ նա գնացքում հանդիպեց մի աղջկա ում ջայնը չափազանց նման էր այն աղջկա ջայնին, ում հետ նա պետք է ամուսնանար: Որոշ ժամանակ անց նա իմացավ, որ նա հենց այդ աղջիկն էր, և դա իմանալուց հետո, գնաց նրանց գյուղ: Նա հնարավորություն ուներ տեսնել նրան ամեն օր, շոսել, և օգնել որոշ հարցերում նրան, ինչի համար նա շնորհակալ էր, անգամ եթե ամուսնություն տեղի չունենար…

Նար- Դոս «Ագահության սկիզբը»

Նար- Դոս «Ագահության սկիզբը»
Նար-Դոս
Ծնվել է 1867, Թիֆլիսում: Հայ գրող է։ Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նար-Դոսի ստեղծագործությունները գրված են գեղարվեստական բարձր վարպետությամբ, իսկ թեմաները արդիական են մինչ օրս:

Ստեղծագործության կարևոր արտահայտած իմաստը ագահությունն է, կարծում եմ: Ունենալով մարդիկ միշտ ձգտում են ավելիի: Իհարկե հիասքանչ է այդ ձգտումը, և ցանկությունը առաջ գնալ, չմնալով նույն տեղում, սակայն երբեմն դա վերածվում է ագավության: Մարդիկ ագահ են, բոլորը: Մենք չենքգնահատում այն ինչ ունենք, մինչև չենք կորցնում: Դժգոհում ենք մեր կյանքից, սակայն ունենք տեասողություն, կարողանում ենք լսել և խոսել, ունենք ուտելիք, շմելու ջուր, ապրելու պայմաններ, ծնողներ ովքեր հոգ են տանում մեր մասին, սակայն միշտ դժգոհ ենք, այն դեպքում երբ ոմանք չունեն այդ ամենը:
Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է:
Հիասքանչ արտահայտություն է «մարդու աչքը ծակ է», ինչքան տեսնում ենք, միևնույն է ցանկանում ենք ավելին, և երբեք չենք կշտանում, եթե անգամ ունենանք ամեն ինչ միևնույն է կցանկանանք ավելին…

Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը: Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովհանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գագաթ թվացող բնակիչներին: Արծիվը՝ բարձրաբերդ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.
— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներդ էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,- բարբառեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:
— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:
— Իմ արմատներն այնքան ամուր են, որ ես այսպես կարող եմ ապրել հազարավոր տարիներ:

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:
Գոռոզ էր նրա պահվածքը: Չեմ կարծում որ ինչ-որ մեկին դուր են գալիս գոռոզ մարդիկ, ովքեր իրենց մնացածից վեր են դասում: Փաստ է այն, որ բոլորս հավասար ենք, և ոչ ոք առավել չէ:

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:
մագիլ — ճիրան, եղունգ
սավառնել — ճախրել, սլանալ,
լերկ
Մերկ, ամայի