Արաքս գետ

Արաքսը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկն է։ Ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի, Արցախի, Իրանի և Ադրբեջանի տարածքը։ Ունի 1072 կմ երկարություն։ Հայաստանի գետերի մեծագույն մասը պատկանում է Արաքսի ավազանին։ Հայերը նրան անվանում են Մայր Արաքս կամ Մայր գետ: Նորագույն պատմության մեջ Արաքսը համարվեց աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։
Բանասեր Արամ Ղանալանյանը իր գրքում Արաքս անվան ժողովրդական ստուգաբանության երկու պատում է բերում։ Ահա դրանցից մեկը:

«Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացում է ստանում, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի։ Խնայելով իր դուստրերին, Արաքս թագավորը զոհաբերում է իր հպատակներից մեկի աղջիկներին։ Սրանց հայրը միաժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին: Իմանալով այդ մասին, Արաքս թագավորը նետվում է Ճալմոս գետը, որն այնուհետև նրա անունով կոչվում է Արաքս»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s