Կրոն

Կրոնը հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա: Ներկա պահին կան բազմաթիվ կրոններ, և տարբեր երկրներում ընդունված են նույնպես տարբեր կրոններ, որին դավանում են երկրի բնակչության մեծամասնությունը: Սակայն ես և էլի ինձ նման շատերը կարծում են, որ յուրաքանչյուրն ունի իրավունք ինքնուրույն որոշել ինչ կրոնի հավատալ և պատկանել, չնայած ծննդավայրի, կամ հարազատների, ծնողների կողմնորոշման: Այդ ամենի հետ մեկտեղ կան մարդիկ, ովքեր ուղղակի չունեն ոչ մի հավատ, և չեն դավանում ոչ մի կրոնի: Բացի բազմաթիվ կրոններից գոյություն ունեն նաև Ագնոստիցիզմ և Աթեիզմ հասկացությունները, և այն մարդիկ ովքեր հավատքները չունեն մի գուցե պատկանում են այդ երկուսից մեկին:
Ագնոստիցիզմ
Տեսակետ, համաձայն որի՝ Աստծո (աստվածայինի կամ գերբնականի) գոյությունը անհայտ կամ անիմանալի է։ Ըստ մեկ այլ սահմանման՝ ագնոստիցիզմը տեսակետ է, համաձայն որի՝ մարդկային բանականությունը չի կարող տրամադրել բավարար ռացիոնալ հիմնավորումներ ո՛չ Աստծու գոյությանը հավատալու, ո՛չ էլ՝ ժխտելու համար։
Աթեիզմ
Աթեիզմը, ագնոստիցիզմից տարբերվում է նրանով, որ լիովին հակասում է աստվածների գոյությունը։ Աթեիզմը հակադարձում է թեիզմին, ինչը, ընդհանուր առմամբ, հավատքն է, որ առնվազն մեկ աստված գոյություն ունի:

Փաստեր կրոնների մասին

  1. Գոյություն ունեն 3 համաշխարհային կրոնները՝ բուդդայականություն, քրիստոնեություն եւ իսլամ (նշված է առաջացման հերթականությամբ): Որպեսզի կրոնը համարվի համաշխարհային, նա պետք է ունենա ութանիշ թվով հաշվվող հետեւորդներ ամբողջ աշխարհում եւ ինչ-որ ձեւով կապված չլինի ազգային եւ պետական համայնքների հետ:
    ԱՄՆ-ում ամենաշատ եկեղեցիներ ունեցող նահանգը Տեխասն է, որտեղ կա շուրջ 17000 եկեղեցի:
  2. Ռումինացի իշխան Վլադ Ցեպեշը, ով դարձել է Դրակուլայի նախատիպը, ժամանակին հոգևորականի կրթություն է ստացել:
  3. Ռոբիգուսը հռոմեական դիցաբանությունում ժանգի աստվածն էր:
  4. Աշխարհի վերջի մասին գրվածքներ կան շատ կրոններում: Այսպես օրինակ, շատ հարավամերիկյան հնդկացիների կրոնների մեջ ասվում է Ջրհեղեղի եւ Համաշխարհային հրդեհի մասին: Օրինակ գվատեմալյան հնդկացիների Կիչա ցեղատեսակի «Սուրբ գրքում» գրված է, որ երկնքից կթափվի այրվող խեժ, որը ուղարկել է վախի աստված Հուրա-կանը:
  5. Ացտեկները ամեն տարի 15000 մարդ էին զոհաբերում Արևի աստծուն:
  6. Հին եգիպտացիները ավելի քան 2000 աստվածների էին հավատում:
  7. Իռլանդացիների նախնիները դրախտը համարում էին տեղ, որտեղ «շատ կա տապակած խոզի միս»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s