Բարի և չար

Մեզ փոքր ժամանակներից սովորեցնում են, բարուն և չարին, բոլոր հեքիաթներում, բոլոր մուլտֆիլներում, նաև մեծահասակները… մարդիկ լինում են բարի կամ չար, արարքները լինում են բարի կամ չար, խոսքերը լինում են բարի կամ չար,և այլն… Սակայն այդ բարին կամ չարը մեծ հասկացողություն և, և կաղված է ձեր նոռմերից: Փոքր ժամանակ ինչ-որ ֆիլմ կամ մուլտֆին նայելիս միշտ մեղադրում և ատում էր «վատ» կերպարներին, հիմա նայելով գիտակցում և հասկանում եմ նրան արարքները, նրանց առհասարան: Մարդիկ ի ծնե չեն լինում չար կամ բարի, իհարկե որոշ հատկանիշներ բոլորի մոտ էլ լինում են, բայց ոչ ամեն ինչ: Այդ ամենը կախված է հասարակությունից և մարդու գիտակցությունից, իրենց հանդեպ վերաբերմունքից, թե ինչպես են վարվել այդ մարդու հետ, թե ինչ կյանք է նա տեսել, և ինչ զգացումներ է ապրել: Ինչ-որ մեկը վատ վերաբերմունքից հետո կմտածի, որ պետք է բոլորի հետ այդպես վարվել, ուրիշ մեկը կմտածի, որ ուրիշները չպետք է զգան իր ցավը և պետք այդպես չվարվել ոչ ոքի հետ: Ոչ ոք չի սիրում չար մարդկանց, ոչ ոքի հաճելի չէ վատ վերաբերմունք, և հետևաբար ոչ ոք չի ցանկանում հասկանալ չար մարդկանց… և իհարկե ոչ ոք պարտավոր չէ դա անել, ես ինքս երևի չէի կարողանա հասկանլ մարդու, ով ինչ-որ վատ բան է արել ինձ: Եվ արդյո՞ք հենց այդ հիշաչարությունը նույնպես վատ և չար հատկանիշ չէ: Արդյո՞ք եթե չես կարող ներել, դու չար ես: Ասում են, որ բարի մարդկանց աչքերով ամեն ինչ նույնպես բարի է երևում, նրանք փորցում են արդարացնել իրենց հանդեպ վատ արարքները, մտնելով մյուսների դրության մեջ… Շատ քչերը ունեն այդ հատկանիշը, իհարկե դա չի նշանակում, որ նրանք բարի չեն: Բարիությունը պետք չէ շփոթել միամտության հետ: Մարդը ահասարակ իվիճակի չէ լինել լիովին բարի կամ ամբողջովին չար: Միշտ կլինի մի հատկանիչ, որը քեզ իդեալական բարի մարդուց, կդարձնի չար, կամ հակառակը: Մի ձդտեք իդեալականության, ընդունեք այդ փաստև և ընդունեք ինքներդ ձեզ…

Էգոիզմ և ալտրուիզմ

Էգոիզմ՝ «Սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։»
Ահա թե ինչ է ասվում էգոիզմի մասին համացանցում: Էգոիզմը ընդունված է ինչպես բացասական հատկանիշ, և այստեղ առաջ է գալիս էգոիզմի անտոգոնիստին՝ ալտրուիզմ, որը, դե իհարկե, լավ է, և ընդունելի։ Սակայն ի՞նչ է այն քարոզում. անտեսիր սեփական անձդ, եսդ, հանուն համընդհանուրի բարօրության: Մի՞թե սրանով չեն ցանկանում պարզապես մանիպուլյացիայի ենթարկել, դարձնել հնազանդ տիկնիկ հասարակության ձեռքերում, իսկ նման քարոզիչներն էլ ամենամեծ էգոիստներն են։ Պետք է գիտակցել, որ բոլորս էլ ինչ-որ չափով էգոիստ ենք: Ամեն ինչ բխում է էգոիզմից, անգամ հասարակ սերը: Կարծես թե, դու տրվում ես լիովին մեկին և պատրաստ ես անձնազոհության նրա համար, բայց եթե կա ինչ-որ բան, ինչի համար դու պահում ես այդ մեկին քո կողքին, դա քո անձնական շահն է: Շատ-շատ քչերն են պատրաստ թողնել ինչ-որ մեկին սիրելով, քանի որ մարդկանց համար միայն իրենց սեփական զգացմունքներին են կարևոր: Բոլորի մեջ թեկուզ շատ քիչ, բայց կա էգոիզմ, և դա բացաձակապես վատ չէ: իսկապես վատ կլիներ, եթե այն չլիներ մեր մեջ, արդյո՞ք այդպես չէ…

ՀԷԿ-եր, ՋԷԿ-եր և ԱԷԿ-եր

Հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ) 
Էլեկտրակայանների տեսակ, որտեղ ջրի հոսքի էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։
Բացասական կողմն այն է, որ պարտադիր պետք է լիինի ջրի մոտ և հաճախ պետք է լինում էներգիան տեղափոխել: Նաև պատնեշները որոնք կառուցվում են, հաճախ հանդիսանում են ՀԷԿերի վթարներ պատճառ:

Ջերմաէլեկտրակայան (ՋԷԿ)
Էլեկտրակայան, որտեղ օրգանական վառելիքի այրման ջերմությունը փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։
Ինչ վերաբերում է Արևի էներգիային, դա լավ է այնքանով, որ պաշարները անսպառ են, քանի որ ներկա պահին շատ վառելանյութեր վերացման եզրին էն, նաև ավելորդ և վնասակար թափոններ չի առաջացնում: Բացասական կողմն այն է, որ մեծ տարածություն է զբաղեցնում, և խիստ կաղված է եղանակից:

Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)
Էլեկտրակայան, որտեղ ատոմային (միջուկային) էներգիան փոխակերպվում է էլեկտրականի։
Շատ երկներ պայքարում են ունենալ ԱԷԿ, քանի որ բավական հարմար աղբյուր է, մեծ քանակությամ էներգիա է տալիս և ավելի հեշտ աղբյուր է այն ստանալու համար: Սակայն ունի նաև վատ կողմեր, ինչ-որ սխալի դեպքում ուղղակի կվերացնի ամեն բան իրեն շրջապատող, քանի որ այն միջուկային է և վտանգավոր կյանքի համար:

Վանո Սիրադեղյան«Բուքը, երգը, երեխան»

Պատմվածքը երեխայի մասին էր, ով հասարակ, ցուրտ, ձմեռային առավոտ գնում էր դպրոց: Երեխան մրսում էր, այնքան որ ոտքերը չէր զգում արդեն, նա արագ էր գնում, որպեսզի շուտ հասնի և ինչքան հնարավոր է շուտ տաքանա: Սակայն ստացվեց այնպես, որ նա ժամանակից շուտ հասավ և նրան ներս չթողեցին: Շատ անմարդկային քայլ էր: Հարութ քեռիին՝ մարդուն, ով նրան ներս չթողեց, կարելի է հասկանալ քանի որ դա իր աշխատանքն է,սակայն երբեք մարդկային հատկանիշները մոռանալ պետք չէ: Վերջիվերջո ինչ էր աշխատենք, ինչ մասնագիտություն էլ ունենանք մեն առաջին հերթին մարդ ենք: Երեխային վերջում բան չպատահեց, և նա կարողացավ դիմանալ ցրտին, սակայն միևնույն է Հարութ քեռու այդ քայլը չեմ կարծում, որ նա կմոռանա:

Սիրելու տարիք

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պետական, կուսակցական գործիչ է, գրող, հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։ 

Սիրելու տարիք
Պատմվածքը մանկական, երիտասարդական սիրո մասին է։ Բոլորս գիտենք, որ դեռահասները միշտ կռիվների մեջ են, միշտ արկածներ են փնտրում, հատկապես տղաները… Եվ մեր հերոսը նույնպես միշտ կռիվների մեջ էր, և միշտ նրա համար հաջող չէին անցնում այդ կռիվները, սակայն այս անգամ նա բավական լուրջ էր տրամադրված, քանի որ իր սիրելի աղջկա խնդիրն էր։ Նա չէր ցանկանում թույլ և անպաշտպան երևալ աղջկա աչքերում, և այդ աղջիկը իրեն միակ ուժ տվող բանն էր, միայն նրա մասին մտքերն էին հույս, և կամքի ուժ տալիս նրան։ Ավարտը մեզ մոտ շատ հարցեր թողեց, և մտածելու առիթ տվեց։ Քանի որ տղան միայնակ գնաց կռվի, չունենալով իր թիկունքում ոչ ոքի, այն ժամանակ երբ հակառակորդը շատ էր։ Հեղինակը մեր երևակայությանն է թողնում պատմվածքի ավարտը, և կարծում եմ, կամ մի գուցե հույս ունեմ, որ տղան կկարողանա այս անգամ հաջողության հասնել… 

Աշունն իմ բնակավայրում

Աշուն, ամենագույնզգույն, ամենահեքիաթային, ամենահրաշալի, ամենավառ եղանակը: Ոսկե աշուն: Ամենուր վառ գույներ: Ոսկեգույ և կարմիր տերևներ: Աշունը նման է դիմակահանդես, որտեղ ծառերը ամենատարբեր և վառ զգեստներով ներկայանում են: Իսկապես գեղեցիկ է:
Ես ինքս շատ սիրում եմ աշունը: Մեզ մոտ աշնանը եղանակը ոսկե մեջտեղում է, ոչ ցուրտ, որ տաք: Քանի որ մենք ունենք մեծ այգի, բոլոր ծառերը գույնզգույն են, կարծես հեքիաթում լինես: Գեղեցիկ գույների համատեղություն, կամիր, դեղին, կանաչ… Կարծում եմ մեզ մոտ աշունը իսկապես շատ գեղեցիկ է լինում:

Վահան Տերյան «Աշնան մեղեդի»

Աշնան մեղեդի

Ժամանակները անցնում են, բայց այս բանաստեղծությունը մնում է իմ ամենասիրելին: Գեղեցծությն, հանգստություն, մի գուցե նաև մի քիչ տխրություն, կա այս բանաստեղծության մեջ: Այդ չափից դուրս անկրկներլի նկարագիրը, ավելի տպավորիչ և հեքիաթային է դարձնում աշնան պես արդեն իսկ գեղեցիկ եղանակը:

Գործնական քերականություն

Կազմել բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները:
նյութապաշտ — փայտանյութ, շինանյութ, պարարտանյութ
մոտակա — մարդամոտ, սրտամոտ
դաշտավայր — մարզադաշտ, սահադաշտ
փետրազարդ — արծվափետուր, աղվափետուր
թռիչքաձև — ուղղաթիռ, ինքնաթիռ
հուսախափ — լիահույս

դիտակետ — ակնդետ
աստիճանացույց- բարձրաստիճան
պատվոգիր — բարձապատիվ
գնդակոծել — երկրագունդ
գթասիրտ — բարեգութ
տիրապետություն — տանուտեր

խոսակցություն — բարեխոս
անչափահաս — ջերմաչափ
վառելահեղուկ — գունավախ
հարսնատես — նորահարս
շնչասպառ — մահաշունչ
նվիրագործել — հուշանվեր

դիրքորոշում — բարձրադիր
պատկերասրահ — գեղապատկեր
հավաքատեղի — հանրահավաք
ծննդավայր — նորածին
անցաթուղթ — ժամանց
ոսկրախտ — կողոսկր

խեղդամահ — ջրախեղդ
դարձերես — ետդարձ
դարաջրջան — ոսկեդար
շնորհազրկում — մենաշնորհ
խաբեպատիր- հուսախաբ
օղակաձև — ականջօղ