Արտաշես I

Արտաշես I Բարեպաշտ (մ.թ.ա. 189 – մ.թ.ա. 160): Հայոց թագավոր, իշխել է մ.թ.ա. 189 թ.։ Զարեհի որդին է, Երվանդունի տոհմից։ Արտաշես առաջինը սելևկյան բանակում եղել է բարձրաստիճան զինվորական։  Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես I անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես I–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն։ Իր թագավորության սկզբում Արտաշես I արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, արդյունքում Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը։ Արտաշես I վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես I չի դաշնակցել Հռոմի հետ: Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես I բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Արտաշես I երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների։ Մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Զարգացրել գիտությունն ու արվեստը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ I։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s