Հանրային աուդիտ. հեղինակային կրթական ծրագրային կազմակերպում (ցուցանիշներ)

Հանրային աուդիտ. հեղինակային կրթական ծրագրային կազմակերպում (ցուցանիշներ)

Читать далее «Հանրային աուդիտ. հեղինակային կրթական ծրագրային կազմակերպում (ցուցանիշներ)»

Արտավազդ 2րդ

Մեծ Հայքի «արքայից արքա》։ Կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ։ Վերջինիս քաղաքականության և Մեծ Հայքի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, հայոց արքան հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։ 
Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը մի քանի անգամ փորձում է ձերբակալել Արտավազդին, ինչը նրան չի հաջողում։ Մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։ 
Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ՝ վարժ տիրապետելով հին հունարենին։ Ըստ Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք մեզ չեն հասել։

Երազներ

• Ի՞նչ գիտեք երազների մասին
Երազ, պատկերների, մտքերի, զգացմունքների և զգացումների հաջորդականություն, որը անկախ մեր կամքից տեղի է ունենում քնի որոշակի փուլերում։ Երազների նպատակն ու բովանդակությունը ամբողջովին բացահայտված չէ, չնայած այն եղել է գիտական, փիլիսոփայական և կրոնական ուսումնասիրության առարկա մարդկության պատմության ընթացքում։ Շատեչը պնդում են որ երազները տևում են 7 վայրկյան, ինչը նշանակում է, որ երազներում ժամանակի հասկացությունը այլ է։ Սեփական փորցից կարող եմ ասել, որ երազները մեր մտքերն են, մեր ենթագիտակցորեն ցանկությունները, որոնց մասին մենք անգամ հնարավոր է չգիտենք։ Եազները կարող են լինել մեզ անհանգստացնող ինչ֊որ խնդիրներ։ 
• Հավատու՞մ եք երազների կանխորոշող բնույթին
Այո, որոշ մարդիկ իսկապես տեսնում են ապագան երազներում։ Կարծում եմ հավատս բխում է նրանից, որ նման դեպք իմ հետ նույնպես եղել է։ մեզ համար գախռնիք է առայսօր թե ինչպես են որոշները կանխագուշակում ապագան, և միգուց երազները դեր են խաղում այդ գործում նույնպես։ 
• Բնութագրե՛ք ձեր երազները
Երազներ ես տեսնում եմ շատ հաճախ։ Քիչ երազներ որ կհիշեմ, եթե արթնանալութ անմիջապես հետո չգրեմ կամ չպատմեն ինչ֊որ մեկին, կարծեւմ եմ շատերի մոտ է այդպես։ Երազները լինում են ինչ֊որ թաքնված վախերի, ցանկությունների կամ անհանգստացնող մտքերի հետ կապված։ Երբեմն լինում են բավականին տարօրինակ երազներ այլ իրականությունից, այնպիսի բաները, որոնք տարօրինակ և անընդունելի են մեր իրականության համար։ Փոքր ժամանակ միշտ տեսնում էի նույն երազը, հոգիների հետ կապված, քանի որ դա իմ մանկական վախն էր։ մեկ անգամ, տարիներ առաջ երազում տեսա մի բան, որը նույն օրը իրականացավ, դա իհարկե մանրուք էր, սակայն մտածելու տեղ տվեց։

Ալբեր Քամյու«Առասպել Սիզիփոսի մասին»

Ալբեր Քամյու«Առասպել Սիզիփոսի մասին»

Սիզիփոսը ըստ հին հունական առասպելաբանության՝ եղել է Կորնթոս քաղաքի հիմնադիրը և թագավորը։ Եղել է խարդախ և շահախնդիր, ուստի և մահից հետո աստվածների կողմից պատժվել է իր հանցանքների համար։ Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին` լեռան գագաթը բարձրացնել մի ժայռ, որը ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում էր ետ, և նա պետք է դա աներ կրկին և կրկին։ «Ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը։»Այստեց էլ առաջացել է Սիզիփոսյան աշխատանք խոսքը՝ աշխատանք՝ որը անօգուտ և։ Ամենածանր պատիժներից, եթե ոչ ամենածանրը, որը Աստվածները կարող էին նրան տալ։ 
«Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ նրա հերոսը օժտված է մտածելու կարողությամբ։»Քանի դեռ նա ունի գիտացություն, և ունակ է հասկանալ ամեն բան դա իսկապես ողբերհալի է։ քանի՞ կոպեկ արժեր նրա կատարած աշխատանքը։ Նա հասկանում էր, որ այս ամենին վերջ չկա։ Բնականաբար սա լեգենդ է, իսկ սովորական մարդը չէր դիմանա և կխելագարվեր ուղղակիորեն նույն աշխատանքը այդքան անգամ կատարելիս։ 

Review 1

A. 1. typical
2. blend
3. peril
4. detected
5. neglect
6. sinister
7. qualify
8. unaccustomed
9. scarce
10. reform

B. 1. g
2. j
3. a
4. c
5. b
6. d
7. i
8. e
9. f
10. h

C. 1. abandon
2. minimum
3. dense
4. neglect
5. evade
6. campus
7. oath
8. descend
9. vacant
10. predict

D. 1. wholesale
2. villain
3. majority
4. probe
5. defraud
6. abandon
7. assemble
8. eliminate
9. comprehensive
10. tact

E. 1. annual
2. enormous
3. detected
4. defects
5. hardship
6. expensive
7. wholesale
8. employees
9. neglected
10. comprehensive

Առակ: Մեծագույն իմաստությունը(թարգմանություն)

Մի գիշեր հեռավոր շրջաններում, որտեղ տեղակայված էր մենաստանը, շատ ուժեղ ձյուն եկավ: Առավոտյան աշակերտները դժվարությամբ անցնելով մինչև գոտկատեղ ձյան միջով, հավաքվեցին մեդիտացիայի համար նախատեսված սրահում:

Ուսուցիչը հավաքեց աշակերտներին և ասաց.
— Ասացեք, ի՞նչ պետք է մենք հիմա անենք:

Առաջին աշակերտն ասաց.
— Պետք է աղոթել, որ սկսվեն տաքացումները:
Պետք է սպասենք մեր խցիկներում, իսկ ձյունը թող իր հունով գնա, — շարհունակեց երկրորդը:
Երորրդն ասաց.
— Նրա համար, ով ընդունել է ճշմարտությունը, պետք է միևնույն լինի, կա ձյուն թե ոչ:

Ուսուցիչն ասաց.
— Իսկ հիմա լսեք, թե ինչ կասեմ ձեզ:
Աշակերտները պատրաստ էին լսել մեծագույն իմաստություն:
Ուսուզիչը նայեց նրանց, շունչ քաշեց և ասաց.
— Բահերը վերցրեք, և առա՛ջ:

Ասելիք: Մի մոռացեք նրա մասին, ինչն իսկապես աշխատում է՝ գործողությունները:

Աղբյուրը — Величайшая мудрость

Բարոյական կշռադատումներ

Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էրն։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

Ստորև նշվում է մի քանի երկընտրանքի տարբերակ։ Ընթերցեք դրանք և նշեք Ձեր կարծիքը յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ։

• Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։
Կամ մի շատ լավ խոսք՝ 《լավոիթյուն արա ջուրը գցի》։ Եթե լավություն պետք է անի ակնկալելով փոխադարձը, էլ ո՞ւմ է պետք նրա արած լավությունը։

• Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։
Իհարկե օրենքները հետևելու համար են, և դրանք խաղտել պետք չէ, բայց բոլորն էլ սխալվոիմ են, և 2րդ շանս միշտ կարելի է տալ։

• Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։
Նման խնդիրներ լինում են տղաների մոտ և ես հստակ չեմ կարող ասել, սակայն ինքս նման կերպ չէի դատի իրավիճակը։ Սակայն նրա տեսանկյունից կարծում եմ նա կարող էր ինչ֊որ կերպ խառնել իրավիճակը, արդյունքում ինքն էլ չէր պատժվի, և ապագայում էլ խնդիրների առաջ չէր կանգնի։

• Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։
Միայն հարց է դավաճանը այստեղ Գևորգն է, թե Արսենը, ով թողեց ընկեչոջը նման դժվար ընտրության առաջ, նաև խաղտեց օրենքը կատարելով վատ քայլ։ Չեմ կարծում, որ Գևորգը պետք է անհանգստանա այդ առումով։

• Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։
Իհարկե համաձայն եմ։ Գողությունը սխալ է, սակայն մատնել ընկերոջը չէի ցանկանա։ Միշտ կա այնպիսի տարբերակ, որտեղ 2սն էլ չեն տուժի։

• Գորգը պետք է ասի։ Եթե չասի, խնդիրներ կունենա։

• Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։
Իրականում ինչ֊որ չափով համամիտ եմ մտքի հետ։ Եթե Արսենը լավ ընկեր լիներ կմտածեր Գևորգի մասին նման քայլ անելուց առաջ։

• Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։
Ամեն դեպքում գողություն անելը սխալ է, և չեմ կարծում որ պետք է լռիվ ընկերության համար, դա նաև դաս կլինի Արսենի համար, նա կհասկանա իր սխալը մի գուցե, և էլ չի պատահի նման բան

• Գևորգը պետք է ասի, չնայած որ շատ դժվար կլինի դա անել։ Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։
Իրականում կարծում եմ, որ լավ ընկերը որոշ օրենքներից վեր է։ Սակայն այս դեպքում երբ Արսենը այդ քայլով վնաս է հասցնում խանութի աշխատողին, ում հնարավոր է շատ հարկավոր է այդ գումարը։ Չեմ ասում Գևորգի հանդեպ սխալ վերաբերմունքի մասին։

Մթնոլորտ

• Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
Օդի աղտոտման հիմնական պատճառները գոծարաններից և մեքենաներից դուրս եկող վտանգավոր ծուխն է։ Օդը հիմա բավականին աղտոտված է և շարհունակելու է աղտոտվել, քանի որ ինչքան զարգանա մարդկությունը այդքան կտուժի բնությունը։ Հատկապես մեծ քաղաքներում օդը շատ աղտոտված է, քանի որ գործարանների հիմնական մասը լինում է այնտեղ, և երթևեկությունը նույնպես շատ է։ 

• Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը: 
Ինչպես նշեցի վերևում հիմնական պատճառները գործարանները և ավտոմեքենաներն են։ 

• Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ: 
Մթնոլորտը կարևոր դեր է խաղում և առանց նրա մենք ուղղակիորեն չենք կարող պատկերացնել մեր կյանքը։ Այն պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, պահում է կայուն ջերմաստիճանը և ամենակրևորը պահում մեր ձգողականությունը։ Եթե այն վնասվի կլինեն ջերմաստիճանի կտրուկ և հսկայական աճեր և անկումներ, և անգամ  չխոսեմ ձգողակնության չլինելու մասին։ 

• Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:
Կարծում եմ հնարավոր է ստեղծել ավտոմեքենաներ որոնք էլեկտրական են և գազով կամ բենզինով չեն աշխատում, որոնց հնարավոր է լիցքավորել, ինպես հիմա հեռախոսները կամ համակարգիչները։ Դա ինչ֊որ չափով կմեղմացներ խնդիրը։