Գործնական քերականություն

Մրջյունը և աղավնին

Աղավնին, նկատելով վրա հասած փորցանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, վորի վրա էլ բարձրանում է մրչյունն ու կարողանում փրկվել:

Նույն այդ պահին մի որսորթ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարթը գցել նրան: Փրկված մրչյունը հասկանալով ամենը՝ շտապում է օքնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորթի վոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռջում, գնում շատ հեռու:

Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, որի վրա էլ բարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել:

Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարդը գցել նրան: Փրկված մրջյունը հասկանալով ամենը՝ շտապում է օգնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորդի ոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռչում, գնում շատ հեռու:

Երկու նկարիչ

Մի թաքավոր շինեց գեղեցիկ դարբաս և կամեցավ զարթարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը, և նրանց միչև վարաքույր քաշեց: Եվ երփ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թաքավորը եկավ, որ տեսնի նրանց գործը, և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարգել էր և կոկել հայելուց ավելի լավ:  
Երբ թաքավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ. «Դու ինչ՞ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միչի վարաքույրը, և երբ լույսը ծաքեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարթ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թաքավորն ասաց. «Սա մյուսից գեղեցիկ է»:

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարբաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.
— Դու ի՞նչ ես արել:
Նա ասաց.
— Ես ցույց կտամ իմ գործը:
Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց.
— Սա մյուսից գեղեցիկ է:

2․Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;
Առաջ մտածիր, հետո խոսիր։
Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
Հասկացողին մին ասա, անհասկին՝ հազար ու մին։
Մի գիժ քար գցեց հորը, քառասուն խելոք չկարողացան հանել։
Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
Չկա չարիք՝ առանց բարիք։
Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը գերանում է։
Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
Կուշտը սովածին չի հասկանա։
Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
Հիշելով անցյալը՝ կճանաչես ապագան։
Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։
Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
Քիչ խոսիր, շատ գործիր;

3․Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ — մաքուր, պարզ, հստակ
այգաբաց — արևածագ, առավոտ
աշտանակ- ջահակալ, մոմակալ
գիրթ — կտրուկ
թափոր — երթ, շքերթ
կտրիճ- քաջ, խիզախ, արի
մահիկ — կիսալուսին
շեղբ — ծայր
սկահակ — գավաթ, բաժակ
դշխուհի — տիրուհի, իշխանուհի
դժնի — չար
կշտամբանք — նախատինք, հանդիմանություն
մարտիկ — ռազմիկ, զինվոր
մթնշաղ — Աղջամուղջ, վերջալույս

4․Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհարգալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձումհարություն, գրիչ, մարտիկաղավնի, դեղին, այգեստանարշալույս, գավիթ, գավառաշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

5․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

 6.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ  երկրի վրա մեզ  հետ  միասին ապրում են էակներ,  որոնց կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղա. որվում է վայրկյանի հազարերորոդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

 7.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թե. զար.ացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմա այլ մարդու մարմնի հյսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխանակության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

8․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Աղթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափայլը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը  մինչև անգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Տաճարի շինվածքի  համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկ.ի բոլոր կարևոր տնօրիությունները երևում էին:

 9.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաոնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:
10.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
 
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին
:

Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր—գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին—սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում—դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից—անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա—հայտնվի:
Ջրի ամենափոքրիկ շիթերից— կաթիլներից անգամ հողի վրա բոցկլտում են— վառվում են խոտի վառ կանաչ—զմրուխտ կայծերը:
Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում — գնում են տեսնելու այդ տեղը—վայրըԲեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել—գնալորպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի—պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա— կտրվի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s