Նամակ 2022ին

Վերջի տարիները բոլորի համար դժվար էին: Համավարաք է, որի արդյունքում միլլիոնավոր մարդիկ են զոհվել, շատերը կորցրել են հարազատներին, սիրելիներին… Հայաստանը ապրել է պատերազմ, շատ ծնողների աչքեր մնացել են ճանապարհին, սպասելով իրենց զավակներին, շատերը կորցրին սիրելիին, շատերը ընկերներին… Այս տարին լի էր արյունով և արցյունքներով, մեծ հույս ունեմ, որ 2022ը կշտկի իրավիճակը, կլինի ավելի հանդարտ, ավելի ուրախ, ավելի գունավոր… Ինչքան էլ դա պարզ և սովորական թվա, ամենամեծ բանը որ ցանկանում եմ 2022ին՝ որ մարդկանց միջից գոնե մի քիչ դուրս կգա չարությունը, և միմյանց հանդեպ բոլորը կլինեն ավելի բարեգութ և մարդկային: Որ մարդիկ վերջ տան միմյանց նեղացնել, վիրավորել, վնասել… Նաև ինքնեն իրենց հանդեպ չլինեն շատ դաժան, որ բոլորը ընդունեն և սիրեն իրենք իրենց, քանի որ սերը պետք է լինի առաջին հերթին ինքդ քո հանդեպ: Որ բոլորև վերջ տան այն մարդկանց հետ շբումը, ով իրենց ցավ է պատճառում և գտնեն նոր մարդկանց… Ուրախ պահերը լինեն ավելի շատ քան տխուրները: Վերանան բոլոր կոնֆլիկտները սկսած տանը ծնողների հետ թեթև կռիվներից, մինչև քաղաքական կռիվներ, և պատերազմներ: Թող բաժանումները և մահերը լինեն ավելի քիչ: Եվ որպեսզի 2022ի վերջում, երբ պետք կլինի նամակ գրել արդեն 2023ին, այս տարին հիշատակենք որպես ամենալավ տարիներից մեկը…

Who inspires me the most

Unfortunately, at this moment there is no one who inspires me. But I would love to talk about people who have changed my life, they have always been an example for me. BTS… Many people have heard of them, but not everyone knows how difficult it was to achieve this recognition, they literally made it all out of nothing, even without money for food, now they are billionaires. They really make me believe that anything is possible, that I don’t need to give up, I need to act, move forward, no matter how long it takes… You should follow your dreams and not listen to others. They make me believe that there are still people whose money and application are not able to change. They taught me to love and accept myself. These are the people I would like to be like… I follow them with pleasure, I am sincerely glad of their successes, achievements …

Հուշանգ Մորադի Քերմանի «Շոկոլադ»

Հուշանգ Մորադի Քերմանի «Շոկոլադ»
Պատմվածքի հերոսը մի դերասանի որդի էր: Նրա հայրը հիվանդ էր, և նա գնալով տարբեր դեղատներ, և ասելով, որ իր հայրը դերասան է, դեղեր էր ուզում աշխատողներից:
«Հիմա եթե ինքն այստեղ լիներ, բոլոր մարդիկ կհավաքվեին այստեղ՝ այս դեղատանը, որ գնումների պատրվակով նրան մոտիկից հանդիպեին: Եթե դեղեր էլ չառնեին, գոնե շամպուն, անձեռոցիկ և օդի խոնավացուցիչ կառնեին ձեզանից:» 
Հիվանդությունը հայտնիություն չի ճանաչում։ Իհարկե գովելի է տղայի ցանլությունը օգնել հորը, բայց նա ընտրել էր սխալ ճանապարհ դա անելու համար։ Սպառնալով դեղատան աշխատողներին, և իր հոր հայտնի լինելը որպես արդարացում օգտագործելով դեղ ուզել ոչնչի դիմաց, առնվազն սխալ է։ Քանի որ բոլորն էլ հավասար են հիվանդության առաջ, և բոլորն էլ արժանի են դեղերի։ Եվ եթե բոլորը ոչնչի դիմաց չեն կարող ստանալ այդ դեղերը, տղայի հայրը, ով տղայի ասելով հայտնի դերասան էր, նույնպես չուներ այդ իրավունքը, այդ հնարավորությունը։ Եթե նա իսկապես ուներ հորն օգնելու ցանկություն, կարող էր ինչ-որ աշխատանք գտնել և գումարը վաստակել…

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել- իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել- տեսնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել- ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել- հասնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել- հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել- փախչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել- թռչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել- կորչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել- կոտրատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել- ցատկոտել

3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել- ծարավել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել- գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել- խորովել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել- բղավել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել- գովել

4․Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել- նկարել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ- բաշխել
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել- ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել- նախորդել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել- փայլեմ
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել- ցատկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել- սղոցել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել- վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել- ճշգրտվել

Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

Լավություն արա առանց ակնկալելու ինչ-որ պատասխան բանի: Լավություն արա, ջուրը գցիր, և այն անպայման ետ կվերադառնա:

Պատմվածքը մի հյուրանոցի տիրոջ, ով ուներ խնդիրներ, քանի որ հյութանոց վաղուց ոչ ոք չէր այցելում, և մի ծերունու մասին էր: Ծերունին եկավ հյուրանոց, մրսած և սոված, և հյուրանոցի տերը նրան ապաստան և ուտելիք տվեց, և ինչքան էլ ծերունին խոստացավ վճարել հետո, հյուրանոցի տերը առանձնապես չէր սպասում որ ծերունին կվերադարձնի գումար, և միևնույն է, քանի որ այդ ամենը գումարի համար չէ, որ արվել էր:

Հյուրանոց սկսեցին կրկին հաճախել մարդիկ, և գործերը շատ լավ էին գնում: Հյուրանոցի տերը գնաց եկեղեցի, երախտագիտություն հայտնելու Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Այնտեղ տեսավ այդ ծերունու սրբապատկերը, որ տակ գրված էր «Սուրբ Նիկողայոս»: Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, գտավ 3 ռուբլի՝ այն գումարը, որը խոստացել էր վճարել ծերունին:

Ընտրություն

Մեր կյանքը կազմված է ընտրություններից, մեր կյանքը ինքնին ինչ-որ մեկի ընտրությունն է: Մենք միշտ պետք է ընտրություն կատարենք, անգամ չիմանալով կփոշմանենք հետո արդյոք այդ ընտրության համար, թե ոչ, սակայն այս պահին պետք է կատարել այդ ընտրությունը, այդ որոշումը, դիմելով մեծ ռիսկի երբեմն: Մենք ընտրում ենք թե ինչպես կառավարենք մեր կյանքը: Այն հարցից թե ինչ շոր կարելի է հագնել այսօր, մինչև «ինչ մասնագիտություն ընտրել, որպեսզի ապագա ամբողջ կյանքը զբաղվել այդ գործով, և անել դա սիրով»: Մեկը մի գուցե հիմա որոշում է, ինչ ուտելիք պատվիրի, մյուսը որոշում է թողնել արդյոք այդ մարդուն սիրելով: Երբեմն ընտրությունը լինում է շատ բարդ, երբեմն խլում ամիսներ, տարիներ, երբեմն իսկապես ցավալի է, երբեմն այդ ընտրություն է կախված մեր, կամ ինչ-որ մեկի կյանքը, երբեմն այդ ընտրությունը կյանքը կդարձնի ավելի պայծառ, կտանի դեպի լավը, երբեմ կկործանի այն, և մենք դեռևս պետք է կատարենք այդ ընտրությունը: Էլ ով, եթե ոչ մենք պետք է դա անի: Դու ուղղակի արա դա, գնիր այդ հագուստը վերջին գումարով, կեր այդ խմորեղենը, չմտածելով կալորիաների մասին, գրկիր նրան հիմա, արա դա… Ավելի լավ է փոշմանել արածի համար, քան չարածի: Միշտ լինելով երկընտրանքի առջև փորցում ենք ճիշտ որոշում կայացնել: Հաճախ սխալվում ենք: Ամենևին վատ չէ… Պետք չէ փոշմանել, միայն դաս քաղել…

Ալ․Շիրվանզադեի «Արտիստը»

Ալ․Շիրվանզադեի «Արտիստը» 

Գլխավոր հերոսը՝ Լևոնը երիտասարդ պատանի էր, ով ուներ երազանքներ, նպատակներ, գիտեր հստակ թե ինչ է ուզում այս կյանքից, և կհասներ բարձրունքները, նրա կյանքը դեռ աջևում էր: Սակայն եկավ մի պահ, երբ խնդիրները հաջորդում էին մեկը մյուսին, նա կարծելով որ ամեն ինչ վերջացած է ձեռք բարձրացրեց իր կյանքի վրա: Մենք չենք իմանա, թե ինչ է լինում մարդկանց գլխում նման քալյի գնալիս, գիտեմ, որ կոտրված են լինում և կորցնում են հավատը միգուցե, չենք հասկանա մինչև չզգանք, սակայն գիտեմ, որ երբեք չեմ արդարացնի նման քայլը: Նրա կյանքում դժվար շրջան էր, սակայն պետք էր գիտակցել, որ կյանքը այդ հավաքած գումարով չի սահմանափակվում, որը կարելիի է հավաքել կրկին, կամ կյանքը մեկ աղջկանով չի ավարտվում, և նա վաղ թե ուշ կգտներ իր մարդուն: Անձրևից հետո միշտ ծիածան է բացվում: Այդ սև գծից հետո, նրա կյանքում կբացվեր ծիածանը, միայն մի քիչ համբերություն էր պետք: Կյանքը ամենաթանկ նվերն է մեզ, և պետք է գնահատել այն, միակ բանը, որը կմնա, եթե անգամ կորցնենք ամեն ինչ…

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլի Չապլինը բրիտանացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ….
Ջերալդին Լեյ Չապլինը ծնունդով Ամերիկայից է, բրիտանացի դերասանուհի, Չարլի Չապլինի և Ունա Օ’Նիլի դուստրը։

 «Չարլի Չապլինի նամակը իր դստերը»
Նամակը Չարլին գրել է իր աղջկան՝ Ջերալդինաին, սուրբ ծննդյան գիշերը: Աղջիկը գտնվում է Փարիզում, ինչպես ասվում էր նամակուն «Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա…»: Չարլին հիշում էր, թե ինչքան անքում գիշերներ է անցկացրել աղջկա մահճակալի կողքը, հեքիաթներ պատմելով: Նամակում արդեն կյանք տեսած Չարլին բազմաթիվ խորհուրդներ է տվել իր դստերը այդ նամակում, որոնցից որոշները անպայման կցանկանայի առանձնացնել.

«Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա:»
«Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»:»
Բոլոր մարդիկ հավասար են, ահա թե ինչ է ուզում հասցնել իր աղջկան Չարլին այս խոսքորով: Որ ոչ ոք առավել չէ, ոչ ոք բարձր չէ, և ամենամեծ սխալներից կլինի կյանքում քեզ ինչ-որ մեկից վեր դասելը:

«Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը:»

«Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ:»

«Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին:»