Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»
Լավություն արա առանց ակնկալելու ինչ-որ պատասխան բանի: Լավություն արա, ջուրը գցիր, և այն անպայման ետ կվերադառնա:
Պատմվածքը մի հյուրանոցի տիրոջ, ով ուներ խնդիրներ, քանի որ հյութանոց վաղուց ոչ ոք չէր այցելում, և մի ծերունու մասին էր: Ծերունին եկավ հյուրանոց, մրսած և սոված, և հյուրանոցի տերը նրան ապաստան և ուտելիք տվեց, և ինչքան էլ ծերունին խոստացավ վճարել հետո, հյուրանոցի տերը առանձնապես չէր սպասում որ ծերունին կվերադարձնի գումար, և միևնույն է, քանի որ այդ ամենը գումարի համար չէ, որ արվել էր:
Հյուրանոց սկսեցին կրկին հաճախել մարդիկ, և գործերը շատ լավ էին գնում: Հյուրանոցի տերը գնաց եկեղեցի, երախտագիտություն հայտնելու Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Այնտեղ տեսավ այդ ծերունու սրբապատկերը, որ տակ գրված էր «Սուրբ Նիկողայոս»: Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, գտավ 3 ռուբլի՝ այն գումարը, որը խոստացել էր վճարել ծերունին: