1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել- իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել- տեսնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել- ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել- հասնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել- հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել- փախչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել- թռչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել- կորչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել- կոտրատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել- ցատկոտել

3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել- ծարավել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել- գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել- խորովել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել- բղավել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել- գովել

4․Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել- նկարել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ- բաշխել
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել- ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել- նախորդել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել- փայլեմ
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել- ցատկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել- սղոցել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել- վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել- ճշգրտվել

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s