Վանո Սիրադեղյան«Բուքը, երգը, երեխան»

Պատմվածքը երեխայի մասին էր, ով հասարակ, ցուրտ, ձմեռային առավոտ գնում էր դպրոց: Երեխան մրսում էր, այնքան որ ոտքերը չէր զգում արդեն, նա արագ էր գնում, որպեսզի շուտ հասնի և ինչքան հնարավոր է շուտ տաքանա: Սակայն ստացվեց այնպես, որ նա ժամանակից շուտ հասավ և նրան ներս չթողեցին: Շատ անմարդկային քայլ էր: Հարութ քեռիին՝ մարդուն, ով նրան ներս չթողեց, կարելի է հասկանալ քանի որ դա իր աշխատանքն է,սակայն երբեք մարդկային հատկանիշները մոռանալ պետք չէ: Վերջիվերջո ինչ էր աշխատենք, ինչ մասնագիտություն էլ ունենանք մեն առաջին հերթին մարդ ենք: Երեխային վերջում բան չպատահեց, և նա կարողացավ դիմանալ ցրտին, սակայն միևնույն է Հարութ քեռու այդ քայլը չեմ կարծում, որ նա կմոռանա:

Սիրելու տարիք

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պետական, կուսակցական գործիչ է, գրող, հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։ 

Սիրելու տարիք
Պատմվածքը մանկական, երիտասարդական սիրո մասին է։ Բոլորս գիտենք, որ դեռահասները միշտ կռիվների մեջ են, միշտ արկածներ են փնտրում, հատկապես տղաները… Եվ մեր հերոսը նույնպես միշտ կռիվների մեջ էր, և միշտ նրա համար հաջող չէին անցնում այդ կռիվները, սակայն այս անգամ նա բավական լուրջ էր տրամադրված, քանի որ իր սիրելի աղջկա խնդիրն էր։ Նա չէր ցանկանում թույլ և անպաշտպան երևալ աղջկա աչքերում, և այդ աղջիկը իրեն միակ ուժ տվող բանն էր, միայն նրա մասին մտքերն էին հույս, և կամքի ուժ տալիս նրան։ Ավարտը մեզ մոտ շատ հարցեր թողեց, և մտածելու առիթ տվեց։ Քանի որ տղան միայնակ գնաց կռվի, չունենալով իր թիկունքում ոչ ոքի, այն ժամանակ երբ հակառակորդը շատ էր։ Հեղինակը մեր երևակայությանն է թողնում պատմվածքի ավարտը, և կարծում եմ, կամ մի գուցե հույս ունեմ, որ տղան կկարողանա այս անգամ հաջողության հասնել… 

Առակների թարգմանություն

Притча о дружбе: Два друга в пустыне/ Առակ ընկերության մասին. Երկու ընկեր անապատում

Առակը  ընկերության մասին է, ավելի ճիշտ՝ երկու ընկերոջ մասին, որոնք քայլում են անապատով. Մի անգամ նրանք վիճեցին, և նրանցից մեկը հարվածեց մյուսին: Վերջինը, ցավ զգալով, ոչինչ չասաց, այլ գրեց ավազի վրա. «Այսօր իմ  ամենամտերիմ ընկերը հարվածեց ինձ»: Նրանք շարունակեցին քայլել և գտան օազիս, որտեղ որոշեցին լողալ: Նա, ով  ստացել էր հարվածը, քիչ էր մնում խեղդվեր, և  ընկերը փրկեց նրան: Երբ նա ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենամտերիմ ընկերը փրկեց իմ կյանքը»: Ով  որ հարվածել էր և փրկել իր ընկերոջ կյանքը, հարցրեց նրան.
— Երբ ես քեզ հարվածեցի, դու գրեցիր ավազի վրա, իսկ հիմա քարի: Ինչու՞
Ընկերը պատասխանեց.
— Երբ ինչ-որ մեկը մեզ նեղացնում է, մենք պետք է գրենց դա ավազի վրա, որպեսի քամիները կարողանան մաքրել այն: Բայց երբ ինչ-որ մեկը անում է ինչ-որ լավ արարք, մենք պետք է փորագրենք այն քարի վրա, որպեսի ոչ մի քամի չկարողանա մաքրել այն: Սովորիր գրել վատությունն ավազի վրա, իսկ լավությունը՝ քարի։


Притча — «О жизни» / Առակ — «Կյանքի մասին»

Այդ օրը, ասես դիտավորյալ, բոլոր այցելուները ուսուցչին հացնում էին միայն մի բանի մաին՝
Ի՞նչ կլինի մահվանից հետո: Ուսուցիչը միայն ծիաղում էր և ոչինչ չէր պատասխանում:

Հետո աշակերտները հարցրեցին, թե ինչո՞ւ է նա միշտ խուսափում պատասխանից:
— Դուք նկատե՞լ եք, որ մահվանից այն կողմ կյանքով հետաքրքրվում են միայն նրանք, ովքեր չգիտեն ինչ անեն այս կյանքի հետ: Նրանց պետք է մի կյանք, որը կտևի հավեժ, — պատասխանեց ուսուցիչը:
— Բայց, կա՞ կյանք մահվանից հետո, — հարցրեց սովորողներից մեկը:
— Կա արդյոք կյանք մինչև մահը — Ահա թե հարցն ինչումն է, — Պատասխանեց աշակերտը:

Вкус жизни / Կյանքի համը
Իմաստունին հարցրեցին.
— Կարո՞ղ ես բացատրել, թե ինչում է կայանում նպատակի դերը մարդու կյանքում:
— Չեմ կարող, — պատասխանեց նա
Այդ ժամանակ նրան հարցրեցին:
— Այդ դեպքում, ո՞րն է կյանքի իմաստը;
— Չգիտեմ, — պատասխանեց իմաստունը
— Ի՞նչ գիտի ձեր իմաստունը կյանքի մասին:
Իմաստունը ժպտաց.
— Կյանքում այդքան էլ կարևոր չեն նպատակը և իմաստը: Կարևորը՝ զգալ նրա համը: Լավ է ուտել կարկանդակը, քան խոսել նրա մասին այն:

Ինչ կլիներ, եթե չլիներ համացանց

Համացանցը մեծ դեր ունի մեր կյանքում ներկա պահին: Ես ինքս ոչինչ չեմ կարողանում անել առանց համացանց: Դասերը, շբումը մարդկանց հետ, նորություններ իմանալ, անգամ հասարակ նկարելու համար պետք է գալիս համացանցը: Դա կարծում եմ արդեն կախվածություն է, քանի որ առաջին բանը որ անում եմ առթնանալուց հետո, հեռախոսը վեռցնելն է: Ես անգամ չեմ կարող պատկերացնել ինչ կլներ առանց համացանց: Չեմ խրախուսում օնլայն ծանոթությունները, սակայն ունեմ ինտեռնետ ընկերներ, ովքեր իսկապես թանկ են իմ համար, և շատ լավ մարդիկ են: Համացանցի օգնությամ հիմա շատ հեշտ է գտնել ցանկացած տեղեկություն, երբ տարիներ առաջ մարդիկ ծախսում էին ժամեր գրադարանում, բառառանից բառի իմաստը գտնելու, կամ այլ տեղեկություն ստանալու համար, ներկա պահին դա մեզանից մի քանի վայրկյան է խլում: Եվ այսպես կարելի է բազմաթիվ դրական կողմեր թվարկել, սակայն ինտեռնետը ունի նաև մութ անկյուն: Շատ հեշտ է ստանալ նաև անձնական տվյալներ: Հայաստանը եղել է, և հիմա է մեծ խնդրի առաջ է, մենք լուրջ պատեռազմ ենք տարել, և գլխավոր թշնամին համացանցն է, քանի որ հակարակորդը հեշտ իմանում էր գտնվելու վայրերը և այլ տեղեկություններ…
Եվ այս ամենը հաշվի առնելով կարծում եմ համացանցը շատ լավ հնարավորություն է, այն պետք է ճիշտ օգտագործել:

The Way God Helps/ Ինչպես է Աստված օգնում

The Way God Helps

Կար մի փոքրիկ գյուղ, գետի ափին: Յուրաքանչյուրը այնտեղ ապրում էր ուրախ և հաճախ աղոթում էին գյուղի տաճարում: Մի անգամ ուժեղ անձրև տեղաց: Գետը լցվեց և գյուղում ջրհեղեղ եղավ: Յուրաքանչյուրը իր տունը փակեց և ապահով թաքնվեց:

Մի տղամարդ վազում էր տաճար: Նա գնաց սենյակ և ասաց,
— ջուրը լցվել է մեր տուն և շատանում է: Եվ ջուրը սկսեց լցվել տաճար: Մենք պետք է լքենք գյուղը, քանի որ այն դանդաղ սուզվում է ջրի տակ: Բոլորը գնացին անվտանգ վայրեր և դուք պետք է միանաք բոլորին: Քահանան այդ մարդում ասաց, — Ես քեզ նման աթեիստ չեմ և հավատում եմ Աստծուն: Ես հավատում եմ Աստծուն և չեմ հեռանա տաճարից: այնպես որ, մարդը հեռացավ:

Շուտով ջրի մակարդակը սկսեց բարձրանալ և հասավ մինչև մարդկանց գոտկատեղին: Քահանան կանգնեց աթոռին: Մի քանի րոպոից եկավ մի մարդ մակույկով, որ փրկի քահանային: Նա ասաց քահանային. «ինձ բնակիչները ասացին, որ դուք դեռ տաճարում եք, այդ պատճառով ես եկել եմ ձեզ փրկելու, խնդրում եմ մտեք մակույկի մեջ», Բայց քահանան հրաժարվում է թողնել տաճարը նույն պատճառով: այդպես մակույկավարը գնաց:

Ջուրը բարձրացավ և հասավ առաստաղին, այդ պատճառով քահանան բարձրացավ տաճարի գագաթին: Նա աղոթում էր Աստծուն փրկել իրեն: Շուտով եկավ ուղղաթիռ և բաց թողեց պարանից սնդուղքը և խնդրեց նրան բարցրանալ ուղաթիռի, որպեսզի նրանք կարողանան քահանաին ապահով տեղ հասցնել: Հավատացյալը հրաժարվեց գնալ, բերելով նույն պատճառաբանությունը: Ուղղաթիռը գնաց որոնելու և փրկելու մյուսներին:

Վերջապես երբ տաճարը անցել էր ջրի տակ, քահանան բարձրացրեց գլուխը և սկասեց բողոքել. «Աստված իմ, ես երկրպագել եմ քեզ իմ ամբողջ կայնքում և իմ մեջ հավատ եմ պատել: Ինչու՞ դու չեկար ինձ օգնության:» Աստված հայտնվեց նրա առաջ և ժպիտով ասաց. «Օհ գիժ մարդ, ես եկա քեզ փրկելու 3 անգամ: Ես եկա վազելով ձեզ մոտ, ասելու, որ գնանք անվտանգ վայր, ուրիշ գյուղացիների հետ, ես եկա մակույկով, ես եկա ուղաթիռով: Ինչումն է իմ մեղքը, եթե դուք չճանաչեցիք ինձ:»

Քահանան ընդունեց իր մեղքը և ներեղություն խնդրեց: Նա ստացավ հնարավորություն գնալ անվտանգ վայր, որը նա ընդունեց:

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլի Չապլինը բրիտանացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ….
Ջերալդին Լեյ Չապլինը ծնունդով Ամերիկայից է, բրիտանացի դերասանուհի, Չարլի Չապլինի և Ունա Օ’Նիլի դուստրը։

 «Չարլի Չապլինի նամակը իր դստերը»
Նամակը Չարլին գրել է իր աղջկան՝ Ջերալդինաին, ծննդյան գիշերը: Աղջիկը գտնվում է Փարիզում, ինչպես ասվում էր նամակուն «Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա…»: Չարլին հիշում էր, թե ինչքան անքում գիշերներ է անցկացրել աղջկա մահճակալի կողքը, հեքիաթներ պատմելով: Նամակում արդեն կյանք տեսած Չարլին բազմաթիվ խորհուրդներ է տվել իր դստերը այդ նամակում, որոնցից որոշները անպայման կցանկանայի առանձնացնել.

«Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա:»
«Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»:»
Բոլոր մարդիկ հավասար են, ահա թե ինչ է ուզում հասցնել իր աղջկան Չարլին այս խոսքորով: Որ ոչ ոք առավել չէ, ոչ ոք բարձր չէ, և ամենամեծ սխալներից կլինի կյանքում քեզ ինչ-որ մեկից վեր դասելը:

«Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը:»

«Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ:»

«Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին:»

Կոմիտասի կյանքն ու մահվան առեղծվածը

Կոմիտասը մեծանգույն երգահան էր: Նրա թողած ստեղծագործական ժառանգությունն ահռելի նշանակություն ունի հայ երաժշտության համար:
1915 թվականին Կոմիտասը ականատես եղավ սեփական ժողովրդի սարսափելի ոչնչացումը։ Նրան հաջողվեց վերադառնալ Կոստանդնուպոլիս, այնուհանդերձ դաժան սպանությունների պատկերները անջնջելի հետք թողեցին Կոմիտասի հոգում։ Կա վարկած, որ Կոմիտասի մոտ շիզոֆրենիա է զարգացել, որի հետևանքով էլ նա վախճանվել է` գրեթե 20 տարի անցկացնելով Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում։
Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկության դոկտոր Լուիս ֆոն Հովհաննիսյանն իր ատենախոսությունում եզրակացրել է, որ Կոմիտասի մոտ հետտրավմատիկ խանգարում է եղել, որը հնարավոր էր բուժել, սակայն ոչ ոք չի արել դա:
Ըստ մեկ այլ վարկածի երգահանին խաբեությամբ են տարել հոգեբուժարան, որպեսզի նա չխոսի Ցեղասպանության սարսափի մասին, քանի որ Կոմիտասը մեծ համբավ ուներ Եվրոպայում, և նրա խոսքը լսելի էր։ Վստահեցնում են, որ վարդապետը լռել է դեղահաբերի ազդեցության տակ։ Իսկ մահվան պատճառը, ինչպես պարզել են հետազոտողները, աստեիտն է եղել։ Կոմիտասի արվեստն ուսումնասիրող երգահան Արթուր Շահնազարյանը կարծում է, որ վարդապետին հնարավոր չէր բռնությամբ որևէ տեղ պահել։
«Սկզբում նա հավատում էր, որ եթե աշխարհը ճանաչի մեզ, մեր մշակույթը, դա մեզ կօգնի ու կպաշտպանի։ Բայց ավելի ուշ Կոմիտասը համոզվել է, որ աշխարհը որքան էլ բարձր գնահատի քո արվեստը, երբ գործը հասնում է քաղաքականությանը, շահին, կարող է աչքերը փակել ամեն ինչի վրա և թողնել, որ ազգդ վերացնեն», — ասում է Շահնազարյանը: