Մահապատիժ

Մահապատիժը դատապարտվածին 
պատժի մատնելու ձև՝ մահվան ենթարկելու միջոցով։ Մահապատիժը կիրառվել է ծանր հանցագործությունների դեպքում։ Սակայն շատ երկրներում այլևս չի կիրառվում պատժի այդ մեթոդը։ Սակայն, Չինաստանում այն լայնորեն օգտագործվում է նաև ոչ ծանր հանցանքների դեպքում ևս, ինչպիսիք են կաշառակերությունը, կավատությունը, դրամական միավորների կեղծումը և այլն։ 

Մահապատիժը ամենահին պատժամիջոցի տեսակներից մեկն է։ Ի սկզբանե այն առաջացել է «ակն ընդ ական» սկզբունքի հիման վրա։ Ըստ այս սկզբունքի՝ մարդուն սպանելու համար արդար պատիժը հանդիսանում էր մահապատիժը։ 

Զարգացած երկրներում մահապատժին միշտ նախորդում է երկարատև դատական քննություն տարբեր մակարդակներով, մեղադրյալին բողոքարկման հնարավորություն է տրվում։ Հաճախ դա հանգեցնում է նրան, որ մահապատժի վճիռ կայացնելուց մինչև մահապատիժն իրականացնելը տևում են տարիներ կամ նույնիսկ տասնյակ տարիներ։ 

Մահապատիժը պետք է իրականացնի միայն պետության լիազորված ներկայացուցիչը նշանակված ժամկետում, հակառակ դեպքում գործողությունը համարվում է սպանություն և պատժվում՝ օրենքով։

Այսպիսով՝ ներկայումս կա 130 երկիր, որտեղ մահապատիժը կասեցվել է օրենքով կամ գործնականում և 68 երկիր, որտեղ դեռևս շարունակվում է կիրառվել պատժի այս տեսակը։

Ժամանակակից աշխարհում կիրառվող մահապատժի տեսակներն են՝

• Գնդակահարություն

• Կախաղան

• Քարկոծում

• Մահացու ներարկում

• Էլեկտրական աթոռ

• Գլխատում

• Գազի խցիկ


Մահապատժի պատմական տեսակներ՝

• Կառքի հետևից կապում

• Ջրասուզում

• Եփում եռացող ջրի մեջ

• Խաչում

• Քարկոծում

• Մասնատում ծառերի միջոցով

• Շիկացած երկաթով պատիժ

• Կիզում

• Կենդանի թաղում

• Քառատում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ(մի մասը)

Կետերից շատերին ծանոթ եմ, շատերը ուղղակի չեն խաղտվում գիտակցական մակարդակի վրա, եթե անգամ չգիտեմ կետի մասին։ Իհարկե լինում են կետեի խաղտումներ շատերի կողմից, ինչը անխուսափելի և սպասելի է, սակայ խաղտումների համար ակնհայտ պատասխանատվության են ենթարկվում, նկատողության տեսքով, որոնք մենք շատ հաճախ տեսնում ենք էլեկտոնային հասցեների նամակի տեսքով։ հիմնական խաղտումները լինում են հետևյալ կետերի հանդեպ`


• ուսումնական պարապմունքների ժամանակ կատարել ուսումնական հանձնարարությունները, տանը` իր ընտրած ուսումնական աշխատանքը, մասնակցել դպրոցի կայքի գործունեությանը
• առանց ուշացման հաճախել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին, զբաղվել ուսումնական-հայրենագիտական գործունեությամբ, մասնակցել ուսումնական պլանով որոշված ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, հրապարակել իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները

• պարտավոր է իր բացակայության, ուշացման մասին նախօրոք տեղյակ պահել մասնաճյուղի գրասենյակի ղեկավարին, իսկ չտեղեկացնելու դեպքում ներկայացնել գրավոր բացատրագիր

Համաձայն եմ համարյա բոլոր կետերի հետ, միայն մի կետ, որը անհասկանալի է`

10.7.   Ծնողի կողմից Կանոնների, ուսումնառության պայմանագրով որոշված պարտականությունների խախտումը ուսումնառության պայմանագրի լուծման հիմք է:

Կրկին չեմ կարող ասել, որ կետը սխալ է կամ պետք չէ, քանի որ, եթե ճիշտ կողմից նայենք հարցին, այդպես էլ պետք է և չկա ալյ տարբերակ։ Սակայն երեխան, որ գուցե անմեղ էր կտուժվի։ Այլ ոչ մի խնդիր, հարց կամ առաջարկ չունեմ և չեմ տեսնում։

Ազգային ժողով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմին է։ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։ 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի հռչակվեց անկախ հանրապետություն։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նախագահ, իսկ ԳԽ նախագահ դարձավ Բաբկեն Արարքցյանը։1995 թվականի հուլիսի 5-ին ընդուննվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Նույն օրն անցկացվեցին նաև Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունները։

Ընտրական կարգը(Ըստ ՀՀ սահմանադրության 4րդ գլխի 89րդ կետի)

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

Պատգամավորները կարելի է ասել ամենաանձեռնմխելի անձիք են: Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Նաև նրանց նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի:


Ֆեմինիզմի և կանանց իրավունքների ամփոփում

Հայաստանի Հանրապետությունում գենդերային հիմնահարցերի վերաբերյալ պետական քաղաքականություն և իրավական կարգավորման հիմնական դրույթները ՀՀն վավերացրել, կամ միացել է գենդերային հավասարության ապահովման գրեթե բոլոր միջազգային իրավական փաստաթղթերն ու գործիքները, այդ թվում՝ ՄԱԿի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում: ՀՀն ազգային օրենսդրությունն այդ փաստաթղթերի դրույթներին համապատասխանեցնելու, կամ դրանք ներպետական օրենսդրության մեջ ներառելու պարտավորություններ է ստանձնել: ՀՀն ձևավորել և ապա ամբողջականացրել է գենդերային հավասարության ապահովման գործում պարտավորությունների իրականացմանը, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանը, խրտականության վերացմանն ուղղված պետական քախաքականությունը, կատարելագործվել է իրավական կարգավորումը:
1995 թ. ընդունված ՀՀ սահմանադրությամբ ընհանուր կարգով ամրագրվեցին, անձանց իրավահավասարության տարրերն ու տղամարդկանց և կանանց հավասար իրավունքներն, ամուսնանալիս, ամուսնական կյանքի ընդացքում և ամուսնալուծվելիս ՝ բացառելով սեռով պայմանաորված խտրականությունը:
2005 թվականի կատարված փոփոխություններով ՀՀ սահմանադրության մեջ կատարելագործվոցին ընտանիքի, մայրության և մանկության պաշտպանությանը հերաբերվող դրույթները:
ՀՀ կառավարությունը 1998թվականին ընդունեց ՀՀում կանանց վիճակի բարելավման ծրագրի հիմնադրույթների մասին, ՀՀում կանանց վիճակի բարելավնամ և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրագրի հաստատելու մասին որոշումներ:
2010 թվականին ՀՀ կառավարությունը հավանություն է տալիս գենդեռայի քաղաքականության հայեցակարգի:

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը հիմա շատ ակտուալ և քննարկվող թեմա է: Հայաստանում նույնպես, սակայն մեր հայերը առանց հասկանալու, և առանց փորցելու դա հասկանալ վատաբանում և չեն կարևորում այդ շարժումը:
Քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։
Շեշտեմ, որ ֆեմինիզմը աղջիկների առավել իրավունքների, կամ տղամարդկանց դեմ ՉԷ, այլ միայն և միայն իրավունքների հավասարման համար պայքար: Շատերն ասում են, որ այս դարում ֆեմինիզմ պետք չէ, սակայն կան երկրներ, որոնք իսկապես ունեն ֆեմինիզմի կարիք, դրանցից են Հնդկաստանը, որտեղ կանանց 9% միայն ունեն կրթույան հնարավորություն, այդ երկրներից է նաև Աֆղանստանը, որտեղ մոտ կանանց 80% ամուսնանում է անչափահաս տարիքում, իսկ 87% կրթություն չեն ստանում, և այլն: Անգամ այն ամենազարգացած երկրներում գուցե և քիչ, բայց ֆեմինիզմը միևնույն է պետք է: Ես կողմ եմ ֆեմինիզմին, այդ ամենի հետ մեկտեղ կարծում եմ, որ միայն ասելով որ ֆեմինիստ ենք, ոչինչ չի փոխվում, ոչինչով չենք օգնում շարժմանը և ֆեմինիստ համարում եմ այն մարդկանց, ովքեր իսկապես ինչ-որ բան անում են դրա համար…

Ժողովրդավարություն

Քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։

  • Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով;
  • Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը ;
  • Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում:

Ժողովրդավարական երկրներ են Չինաստան, Հնդկաստան, Բանգլադեշ, Ալժիր, Նեպալ, Լաոս: Ժողովրդավարությունը մարդու համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում, դրանցից են օրինականություն, քաղաքական և սոցիալական հավասարություն, ազատություն և այլն։

Շատ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Ժողովուրդը այսպես ասած հանրապետության կամ իշխանության կառավարողն է: Ժողավուրդը այդ կառավարումը իրականացնում է 2 ձևով, անմիջաքպես ինքը, կամ իր ընտրած որևե մարմնի օգնությամբ: Ժողովրդավարական հանրապետությունները լինում են նախագահական և խորհրդարանական: Առաջինի դեպքում պետության ու կառավարության գլուխը  նախագահն է, երկրորդի դեպքում՝ խորհրդարանը: Հայաստանի առաջին հանրապետությունը (1918–20 թթ.) կառավարման ձևով խորհրդարանական հանրապետություն էր: 20թվին այն մերժվեց, քանի որ կոմունիստական գաղափարախոսությունը մերժում էր ժողովրդավարությունը և նրա իրականացման ընդունված ձևերն ու ինստիտուտները:

Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը

ՄԱԿ-ը պատասխանատու է երկրների մեջ լավ հարաբերությունների համար: Հայ-Ադրբեջանական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ը ոչ մի կերպ չխառնվեց: Սկակայն ինչպես մենք ենք դիմում ՄԱԿ-ին Հայաստանի համար, այնպես էլ ադրբեջանցիները: ՄԱԿ-ը ամեն դեպքում չի կարող առանց ստուգել և վստահ լինելու, որոշում կայացնել: Սակայն համաձայն այդ վարկածի, ՄԱԿ-ը ուղղակի կարող էր ստուգում անցկացնել, սահմանի իրավիճակի հետ կապված, որոշեր թե ով է ամեն անգամ խաղտում զինադադարը և այլն: Ես ինքս այլ վարկածներ չեմ լսել: Արդարացնել ՄԱԿի լռությունը ինչ-որ կերպ չեմ կարող, քանի որ ՄԱԿը պատասխանատու է երկրների միջև խաղաղություն ապահովելում համար և այսպիսի իրավիճակում լռելը սխալ էր:

Որոշ կետեր «Երեխաների իրավունքների» մասին

Հոդված 3
1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը:

Читать далее «Որոշ կետեր «Երեխաների իրավունքների» մասին»

Յունեսկօի ժառանգություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ ներառվելը մեծ պատիվ է համարվում: Այն մեծ պահանջարկ ունի այն երկրներում, որոնք ցանկանում են հանրահռչակել իրենց պատմական և բնության հարստությունը և տեղ գրավել համաշխարհային բեմահարթակում: Համաշխարհային ժառանգության վայրերի ցուցակը ներկայումս ընդգրկում է ավելի քան 1,000 վայր:  Մեկ այլ՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակ ստեղծվել է 2003 թ․՝ կատալոգի մեջ ներառելով ավելի շուտ սովորություններ, ավանդույթներ, պարեր, սովորույթներ և փորձառություն, քան ֆիզիկական վայրեր: Համաշխարհային մշակույթի և Բնության ժառանգության պահպանման 1972 թ․ կոնվենցիայի համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծեց այն վայրերի ցուցակը, որոնք համարվում են բացառիկ արժեքավոր: Թեպետ ցուցակագրումն ինքնաբերաբար չի հանգեցնում ցուցակի մեջ ներառված վայրերի պահպանման ֆինանսավորմանը, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն անզոր է կանխել դրանց կործանումն ու հասցված վնասը:

Յունեսկո

Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն: ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման եւ միջմշակութային երկխոսության հասնելը:

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մեջ են մտնում՝ Հաղպատավանք, Սանահինի վանք, Զվարթնոց, Էջմիածնի Մայր Տաճար, Գեղարդի վանք, Ազատ գետ: