Երջանկություն/ուրախություն

Երբ դու ունես կյանքում նպատակ, երազանք, դու երջանիկ ես։ Երբ դու ունես մի բան կամ մի գուցե մեկին, ինչի համար պետք է ապրես, երբ քո կյանքը կունենա իմաստ, և դու կունենաս մի բան, ինչին կձգտես հասնել… Եթե կա գոնե մեկը ով քեզ կհիշի և կսիրի, ով քեզ կգնահատի և կմտածի քո մասին, ում համար քո կյանքը կունենա արժեք, դու երջանիկ ես։ Երջանկությունը կավարտվի այնտեղ, որտեղ դու կկորցնես իմաստը ապրելու, որտեղ դու կմտածես, որ անիմեստ է պայքարել։ Մարդիկ ովքեր ունեն ծննդյան օրվանից բացարձակ ամեն ինչ, հասնելով վայրկյանական այն ամենին ինչ որ ցանկանում են, նրանք ապրում են հիասքանչ կյանքով, առանց որևե ձգտման և ցանկության և շարհունակելու են մինչև վերջ, արդյո՞ք նրանք երջանիկ են։ Նրանք չեն զգացել այդ երջանկության համը, որը զգացել է մարդը, որ երկար տարիներ գումար հավաքելով վերջապես գնել է իր ցանկության բնակարանը, մարդը, ով երկար, տանջալից փորցերից և պարապմունքներից հետո կարողացել է սովորել իր սիրելի սպորտը… Բոլորին պետք է գոնե մեկ անգամ զգալ գձտման համաը։ Արդյո՞ք երջանկությունը կանցնի ապագայում, երբ դու արդեն հասել ես երազանքներիդ և նպատակներիդ, երբ արդեն ձգտելու ոչինչ չկա։ Ոչ։ Քանի որ մարդիկ ագահ են, եթե դա կարելի է ագահություն համարել։ Մենք միշտ ձգտելու ենք ավելիի, և մի նպատակի կատարում բերում է նոր նպատակների կյանքում։
Մենք երջանիկ ենք, երբ գտնում ենք մեկին, ով ոչ թե այդ պահին ուրախացնում է այլ ստիպում է Երջանիկ զգալ միայն իր լինելով։ Ուրախությունը մանրուքների մեջ է, ուրախությունը մի ակնթարթ է… Երեխան ուրախ է, երբ ծնողները գնում են իր ուզած խաղալիքը, աշխատողը ուրախ է ամեն անգամ իր աշխատավարձը ստանալիս, աշակերը ուրախ է բարձր գնահատական ստանալով, ֆուտբոլիստը ուրախ է հախթանակ տանելով ինչ-որ խաղում, մարդը ուրախ է տեսնելով սիրելիի ժպիտը… Ամեն մանրուքի մեջ կա ուրախություն, որը սակայն միշտ կարճատև է ի տարբերություն երջանկության։

Կրոն

Կրոնը հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա: Ներկա պահին կան բազմաթիվ կրոններ, և տարբեր երկրներում ընդունված են նույնպես տարբեր կրոններ, որին դավանում են երկրի բնակչության մեծամասնությունը: Սակայն ես և էլի ինձ նման շատերը կարծում են, որ յուրաքանչյուրն ունի իրավունք ինքնուրույն որոշել ինչ կրոնի հավատալ և պատկանել, չնայած ծննդավայրի, կամ հարազատների, ծնողների կողմնորոշման: Այդ ամենի հետ մեկտեղ կան մարդիկ, ովքեր ուղղակի չունեն ոչ մի հավատ, և չեն դավանում ոչ մի կրոնի: Բացի բազմաթիվ կրոններից գոյություն ունեն նաև Ագնոստիցիզմ և Աթեիզմ հասկացությունները, և այն մարդիկ ովքեր հավատքները չունեն մի գուցե պատկանում են այդ երկուսից մեկին:
Ագնոստիցիզմ
Տեսակետ, համաձայն որի՝ Աստծո (աստվածայինի կամ գերբնականի) գոյությունը անհայտ կամ անիմանալի է։ Ըստ մեկ այլ սահմանման՝ ագնոստիցիզմը տեսակետ է, համաձայն որի՝ մարդկային բանականությունը չի կարող տրամադրել բավարար ռացիոնալ հիմնավորումներ ո՛չ Աստծու գոյությանը հավատալու, ո՛չ էլ՝ ժխտելու համար։
Աթեիզմ
Աթեիզմը, ագնոստիցիզմից տարբերվում է նրանով, որ լիովին հակասում է աստվածների գոյությունը։ Աթեիզմը հակադարձում է թեիզմին, ինչը, ընդհանուր առմամբ, հավատքն է, որ առնվազն մեկ աստված գոյություն ունի:

Փաստեր կրոնների մասին

  1. Գոյություն ունեն 3 համաշխարհային կրոնները՝ բուդդայականություն, քրիստոնեություն եւ իսլամ (նշված է առաջացման հերթականությամբ): Որպեսզի կրոնը համարվի համաշխարհային, նա պետք է ունենա ութանիշ թվով հաշվվող հետեւորդներ ամբողջ աշխարհում եւ ինչ-որ ձեւով կապված չլինի ազգային եւ պետական համայնքների հետ:
    ԱՄՆ-ում ամենաշատ եկեղեցիներ ունեցող նահանգը Տեխասն է, որտեղ կա շուրջ 17000 եկեղեցի:
  2. Ռումինացի իշխան Վլադ Ցեպեշը, ով դարձել է Դրակուլայի նախատիպը, ժամանակին հոգևորականի կրթություն է ստացել:
  3. Ռոբիգուսը հռոմեական դիցաբանությունում ժանգի աստվածն էր:
  4. Աշխարհի վերջի մասին գրվածքներ կան շատ կրոններում: Այսպես օրինակ, շատ հարավամերիկյան հնդկացիների կրոնների մեջ ասվում է Ջրհեղեղի եւ Համաշխարհային հրդեհի մասին: Օրինակ գվատեմալյան հնդկացիների Կիչա ցեղատեսակի «Սուրբ գրքում» գրված է, որ երկնքից կթափվի այրվող խեժ, որը ուղարկել է վախի աստված Հուրա-կանը:
  5. Ացտեկները ամեն տարի 15000 մարդ էին զոհաբերում Արևի աստծուն:
  6. Հին եգիպտացիները ավելի քան 2000 աստվածների էին հավատում:
  7. Իռլանդացիների նախնիները դրախտը համարում էին տեղ, որտեղ «շատ կա տապակած խոզի միս»:

Ազատություն

Ազատությու՝ բառ, որը լսելիս շատերը, ես այդ թվում, հաճախ մտածում են ֆիզիկական ազատության մասին: Առաջին հերթին կարծում եմ հնարավորություն ինքնութույն կառավարել կյանքը արդեն իսկ ազատություն է որոշ չափով: Բոլորը կհամաձայնեն, որ մեր կյանքը միշտ մասամբ կառավարում են, գուցե ծնողները կամ ինչ-որ ուրիշ մեկը, և եթե անգամ որոշ մարդիկ լիովին ինքնուրույն են կայացնում որոշումներ իրենց կյանքի հետ կապված, միևնույն է նրանք կախված են հասարակության կարծիքից: Մենք երբեք չենք կարող լինել ամբողջությամբ ազատ, ոչ բոլորը ունեն խոսքի և կարծիքի լիովին ազատություն, կարող եք չհամաձայնել այս մտքի հետ, կամ հասկանալ այն մի գուցե այլ կերպ…
Սակայն բնականաբար պետք չէ շփոթել ազատությունը անկարգության կամ անշնորքության հետ, կա հստակ սահման որը հատել պետք չէ անգամ հնարավորության դեպքում, պետք չէ չարաշահել այն ազատությամբ որը ունեն ոչ բոլորը:
Այդ ամենի հետ մեկտեղ արդյո՞ք դուք ազատ եք, երբ ունեք այն ամենը ինչի մասին խոսեցի վերևում: Երբ քո մտքերը քեզ հանգիստ չեն տալիս… Արդյո՞ք մտքերը չեն կարող լինել ազատազրկված: Մի պահ մտածիր, ի՞նչ կլինի, եթե քեզ չնդունի հասարակությունը, եթե քեզ քննադատեն… Մենք կախված ենք հասարակությունից: Երբ դու արդեն կարևորում ես հասարակության կարծիքը, ավելի քան քո «Ազատությունը»… Դու քեզ անհատ չես համարում, այլ հասարակության մի մաս: Տվեք ազատություն նաև ձեր մտքերին:

Պատասխանատվություն

Հարգանք ինքդ քո հանդեպ և մյուսների — պատասխանատվություն: Պատասխանատվությունը և պարտավորությունը տարբեր հասկացողություններ են, սակայն շատերը դրանք կապում են իրար հետ: Պարտավորություն — երբ դու անում ես ինչ-որ բան պարտքի զգացումից, պատասխանատվություն — երբ դու դա անում ես սիրուց, հարգանքից…

Պատասխանատվությունը պետք է միշտ՝ դպրոցում, աշխատանքի վայրում, տանը… Երբ դու հոգ ես տանում քո ընտանիքի անդամների մասին, չես ուշանում աշխատանքիչ, դասերից, կատարում ես քեզ տրված առաջադրանքները և այլն…

Պատասխանատվության բացակայության դեպքում կյանքում ոչնչի չես հասնի, եթե անգամ ունենաս բարձր ինտելեկտ: Բերենք մի օրինակ՝ ուսուցիչ, որը շատ գիտելիքներ ունի, սակայն անպատասխանատու է, և սպասուհի, որը բարձրագույն կրթություն չունի, սակայն պատասխանատու է: Ուսուցչին կհեռացնեն աշխատանքից, եթե նա միշտ ուշանա և այլն, իսկ սպասուհին, ով միշտ պատասխանատվորեն կատարում է իր աշխատանքը կյանքում չեն հեռացնի:

Հասարակության կարծիքը մեր ցանկապատների դեմ նախագծին

Իրականում կարծիքները շատ-շատ էին և զանազան: Նախ դպրոցը շատերին ուղարկել էր հրավեր, հավաքին մասնակցելու համար, սակայն նրանք անլուրջ վերաբերվելով, չէին ներկայացել: Ինչ վերաբերում է 93 համարի մանկապարտեզին, ես չեմ կարող անտարբեր անցնել նրանց ոչ տեղին և անհարգալից արտահայտություններից, օրինակ՝ «Դուք ստիպում եք աշակերտներին գալ ցույցի, դասերից կտրելով», ասեմ, որ մեզ ոչ ոք չի ստիպել, և մենք մեր կամքով ենք գնացել: Նրանք իրականում ունեն թույլատվություն ցանկապատելու իրենց տարածքը, սակայն պատճառը, որն՞ է դա անելու: Նրանց ասելով, տարածքը ցանկապատում են, որպիսի օտար մարդիկ չմտնեն ներս, սակայն համաձայնվեք, որ ցանկապը լուծում չէ, և ամենակարևորը՝ նրանք ունեն ավելի լուրջ խնդիրներ, ինչպիսին են, ջարդված պատուհանները և այլն:
Եվ վերջում իմ կարծիքը՝ ինձ համար իրականում մեկ է, թե ինչ կանեն իրենց տարածքի հետ, բայց ես և մեր սովորողները, այդ ճանապարհով գնում են Գեղարվես և Մեդիակենտրոն:

Հասարակության կարծիքը մեր ցանկապատների դեմ նախագծի վերաբերյալ

Նախագծի նպատակը՝ Հասկանալ աղտոտման խնդրի լրջությունը Հայաստանում, և փորցել գտնել հնարավոր լուծումներ

  • Գտնել ամենաաղտոտված տարածքները:
    Հայաստանի բնապահպանության նախարարության ‹‹Հայ Էկոմոնիտորինգ›› ՊՈԱԿ-ը հրապարակել է Երեւանի օդային ավազանի աղտոտվածության փետրվարի մոնիտորինգի տվյալները: Ըստ որի Նոր Նորքն «առաջատար է» ածխածնի մոնոքսիդի ու ծծմբի երկօքսիդի քանակությամբ: 
  • Աղբամաններ և աղբահավաք մեքենաներ:
    Երևանի աղբահանության հիմնարկն այսօր համալրվել է 5 աղբահավաք մեքենայով և 600 նոր աղբամաններով։ 2019.08.23 տվյալներով:
  • Ինչից է ավելի շատ ախտոտվում քաղաքը:
  • Այնպիսի գործարաններ, որնք աղտոտում են օդը և տարածքը:

Աղտոտման պատճառներ Երևանում(Հետազոտական աշխատանք)

Նախագծի նպատակը՝ Հասկանալ աղտոտման խնդրի լրջությունը Հայաստանում, և փորցել գտնել հնարավոր լուծումներ

Աղտոտման պատճառ են հանդիսանում գործարանները, որոնց արտադրած ծուղը, օդն աղտոտում է, նաև գործարանները զբաղեցնում են շատ մեծ տարածքները, որոնց փոխարեն կարող էին ծառեր լինել, որոնք բնականաբար օգուտ են տալիս, իրենց արտադրած թթվածնով: Նաև խնդիր են հանդիսանում մեքենաները: Փարիզում 2007թ. ընդունվել էր օրենք, ըստ որի մարդիկ պետք է մեքենաների փոխարեն օգտագործեն հեծանիվներ: Այդ օրենքը ընդունվել էր կայանման խնդրի պատճառով, սակայն վատ չէր լինի, եթե օգտագործվեր նաև բնությունը մաքուր պահելու համար: Սակայն դա այդքան էլ լուծում չէ, որովհետև մեքենաներ ամեն դեպքում պետք են գալիս: Եվ իհարկե ամենակարևորը՝ աղպը: Աղպամաններն ամենուր են, սակայն աղպը միևնույն է գետնին… Մենք դպրոցով շատ նախագծեր ենք իրականացրել, որոնց շրջաններում մաքրել ենք տարածցքը աղբից: Եվ ես այդ խնդրի միայն մեկ լուծում եմ տեսնում՝ ԲՈԼՈՐԸ պետք է աղբը չգցեն, որտեղ պատահի, դրա համար գոյություն ունեն աղբամանները:

2019.10.23 (14:30) —
Մասնակից — Արևիկ Արզումանյան

Գենդեռային հավասարություն

Հիմա շատ երկրներում կանայք զբաղեցնում են շատ բարձր պաշտոններ: Հնդկաստանի երրորդ վարչապետը եղել է Ինդիրա Գանդի անունով մի կին՝
Indira-Gandhi-ili-50-img-2.jpg
Նաև անգլիայի թագուհի, Էլիզաբեթ II: 1952 թվականից մինչ այսօր Մեծ Բրիտանիայի իշխող թագուհի և պետության գլուխ:
323px-Queen_Elizabeth_II_on_3_June_2019.jpg

Ներկա պահին շատ քիչ է մնում, նրան, որ կանայք և տղամարդիկ հավասարվեն: Նաև այն ժամանակ եղել է մայրիշխանոթյուն: Իսրայելում աղջիկները, տղաների հետ միասին բանակ են գնում: Եգիտսում՝ որտեղ կանայք անգամ դեմքը բացելու իրավունքից զրկված էին, հիմա շատ բաների իրավունք ունեն: Սակայն որոշ իսլամադավան երկրներում՝ Սաուդյան Արաբիայում, Աֆրիկյան մի շարք երկրներում կինը զրկված է սոցիալ-տնտեսական և մշակութային, քաղաքական, իրավունքներից:

Մարդը և հասարակությունը

Մարդու դերը հասարակության մեջ

Ցանկացած ոք պետք է պիտանի լինի հասարակության համար: Ամեն մեկը իր կատարած, թեկուզ ամենաչնչին աշխատանքով օգնում է հաարակությանը առաջընթաց ապրել: Մարդիկ շարհունակում են նորաներ բաներ հայտնաբերել: ԵՎ մարդկանց շնորհիվ գիտությունը վերելք է ապրում: