Ընդհանում պարապմունքի ժամանակ տարբեր երգեր երգեցինք և ազգագրական պարեր պարեցինք: Հեոտ մեզ մոտ պար էր, պարի ընդացքում պարեցինք «Վանա ձկնորս» և էլի շատ այլ պարեր: Պարից հետո մեզ մոտ նախագծային ժամ էր, Մաֆյա խաղացինք և նկարեցինք «Sketch»-եր: Տեխնոլոգիայի ժամին տիկնիկներ պատրաստեցինք: Իսկ վերջի երկու ժամում մենք Ընկեր Տաթևի հետ նախագծեր իրականացրեցինք:
Рубрика: Ձմեռային ճամբար
2019.01.15
Օրը սկսեցինք Ընդհանուր պարապմունքով: Հետո գնացինք ջոկատներով, այդ ընդացքում խաղացինք և նախագծեր իրականացրեցինք: Հաջորդ ժամը մեր մոտ ընտրություն էր: Ընտրության ժամին խաղացինք անգլերեն լեզվի հետ կապված ուսուցողական խաղեր: Օրն ավարտեցինք մարզական ժամով:
Ճամբարային գեղեցիկ մի օր
Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, որի ընթացքում պարեր պարեցինք և երգեր երգեցինք: Այնուհետրև մասնակցեցինք ձմեռային մարզական խաղերի բացմանը,ու ձյունն իսկապես հիանալի պահեր պարգևեց մեզ;
Հետո նախատեսածի պես ճամփա ընկանք դեպի Խնկո Ապոր գրադարան;Այնտեղ անցանք բոլոր հարկերով և իմացանք շատ հետաքրքիր բաներ:
Հետո շրջեցինք քաղաքով և վերադարձանք դպրոց: Եվ այսպես հետաքրքիր անցավ նաև մեր ճամբարային այս օրը:
Ճամբարային 4-րդ օր
Առավոտլան ընդհանուր պարապմունքից հետո մեր ջոկատը գնաց պարի, պարի ժամանակ պարեցինք մի քանի ազգագրական պարեր: Պարից հետո գնացինք մեր ջոկատ և սկսեցինք նախագծային աշխատանքների իրականացում, ընդացքում հասցրեցինք խաղեր խաղալ և նկարել մանրապատումների վրա հիմնված «ֆիլմեր»: Իսկ օրն ավարտեցինք երգով:
Ճամբարային 3-րդ օր
Ճամբարային 3-րդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:Որից հետո մէր ջոկատային խմբով, ընկեր Ալեքսանյան Տաթևի հետ խաղեր խաղացինք և իջանք պեցա պատրաստելու: Պիցան ուտելուց հետո գնացինք Ընտրության, որը նույնպես անցավ բավական հետաքրքիր: ևս մեկ հետաքրքիր օր ավարտվեց մեր նախագծային խմբերով:
Ճամբարային 2-րդ օր
Մենք Ճամբարային 2-րդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքից հետո բոլորը բարձրացան իրենց ընտրած ջոկատներով: «Մաֆյա» խաղացինք ընկեր Տաթևի հետ և ընտրեցինք փոքրիկ պատմվածքներ փոքրիկ ֆիլմեր նկարահանելու համար: Դրանից հետո գնացինք տեղնոլոգիաի և այնտեղ նկարեցինք պատկերներ, կախազարդեր պատրաստելու համար: Ընդմիջումից հետո բոլորս գնացինք մեր ընտրած նախագծային խմբերով:
Ճամբարային առաջին օր
Առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որի ժամանակ երգեր երգեցինք և պարեցինք: Ընդհանուր պարապմունքից հետո բոլորը գնացին իրենց ջոկատներ: Մենք ընկեր Տաթև Ալեքսանյանի հետ սկսեցինք նախագծերի իրականացում, մենք ընտրեցինք պատմվածքներ, որոնք պատրաստվում ենք ներկայացնել փոքրիկ ֆիլմերի տեսքով: Հետո ընդմիջում արեցինք և գնացինք մեր ընտրության խմբեր: Ընտրության ժամանակ խաղեր խաղացինք: Որից հետո մեզ մոտ մարզական ժամ էր: