Արևելքի երկրները հելենիզմի դարաշրջանում։ Պարթևստան

Հելլենիզմ կամ հունականություն։ Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան, մ.թ.ա. IV — մ.թ.ա. I դդ.։ Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթը և լեզուն։
Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների արդյունքում Արևմուտքի և Արևելքի սոցիալ-տնտեսական նույնատիպ, բայց առանձնահատուկ, ինքնուրույն գծեր ունեցող հարաբերությունների միաձուլումից և դրանց սինթեզից Արևելքում առաջացած ստրկատիրության նոր և ավելի բարձր աստիճանը, որը հայտնի է հելլենիզմ անվամբ։

Արևելքի երկրները հելենիզմի դարաշրջանում։ Պարթևստան

Պարթևական պետություն
Սելևկյան տերությունը հազիվ մի քանի տասնամյակ պահպանեց իր տերության արևելքը: Արդեն ք.ա. 3-րդ դարի կեսերին սելևկյաններից անջատվեցին և պետություններ ստեղծեցին Մակտարիան և Պարթևստանը: Պարթևական պետության հիմնադիրը Արշակն էր, որի անունով էլ արքայատոհմը սկսեց կոչվել Արշակունի: Սկզբնապես փոքր Պարթևստանը ստիպվածէր ծանր պայքար մղել Սելևկյանների դեմ:
 Պարթևստանի վերելքը կապված էր Միհրդատ 1-ինի (Ք.ա. 171-138) անվան հետ: Մի շարք արշավանքների արդյունքում պարթևների իշխանությունը տարածվեց արևելքում մինչև Հինդուքուշի լեռներ, իսկ արևելքում՝ Եփրատ գետտը: Սակայն այնուհետև նոր սպառնալիք ստեղծվեց՝ ի դեմս արևելքից արշաված թոխարների(Միջին Ասիայում ապրած հնդեվրոպախոս ցեղեր): Պարթևական արքաները Հրարատ 2-րդը և Արտավան 1-ինը զոհվեցին թոխարների դեմ պատերազմուն: Միայն Միհրդատ 2-րդին հաջողվեց կանգնեցնել հակարակորդին: Արքան նույնիսկ փորձ կատարեց մերձենալուՀռոմի հետ՝ դեսպան ուղարկելով Սուլլայի մոտ:
  Պարթևական պետության հզորացմանը ծանր հարված հասցրեց Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը՝ նրանից զավթելով զգալի տարածքներ: Սակայն Տիգրանի անհաջողությունը Հռոմի հետ պատերազմում կրկին խթանեց պարթևների ակտիվությունը: Ք.ա 53 թ. Խառանի ճակատամարտից հետո պարթևները գրավեցին ամբողջ Սիրիան: Պարթևական արքա Հրահատ 4-րդը պարտության մատնեց Մարկոս Անտոնիոսին(հռոմեացի զորավար) նրա՝ Ք.ա. 36 թվականի արևելյան արշավանքում: Այս պահից պարթև-հռոմեական հարաբերություններում հաստատվեց երկարատև խաղաղություն: Պարփևստանը այս շրջանում վերածվեց առաջավոր Ասիայի հզոր տերության, որի հետ Հռոմը ստիպված էր մշտապես հաշվի նստել:
  Պարթևստանը նոր փորձության ենթարկվեց կայսր Տրայանոսի օրոք արևելքում վերսկսած Հռոմի ակտիվության շրջանում: 116 թ. Տրայանոսը գրավեց Սելևկիան և պարթևների մայրաքաղաք Տիզբոնը: Միայն կայսեր մահը փրքեց պարթևներին հետագա կորուստներից: Պարթևական վերջին արքա Արևավան 5-րդը հռոմեացիներից հետ նվաճեց Միջագետքը,սակայն մի քանի տարի անց՝ 226 թ.,Պարթևական պետությունը անկում ապրեց Սասանյանների արշավանքի հետևանքով: Սասանի որդի Արտաշիրի բարձրացրած ապստամբությունը ավարտվեց հաջողությամբ. Պարթևական վերջին արքա Արտավան 5-րդը սպանվեց:
 Պարթևական պետությունը քաղաքական տարբեր աստիճանների վրա գտնվող երկրների միություն էր: Բում Պարթևստանը և իրանալեզու շրջանները բաղկացած էին արքայատոհմի անդամների կողմից կառավարվող կիսանկախ մարզերից, որոնց կառավարիչները հաճախ իշխում էինժառանգաբար (Ատրպատական, Ֆարս, Էլամ): Այս կառավարիչներն ունեին սեփական զորք, զգալի ինքնուրույնություն, իսկ ոմանք նույնիսկ սեփական դրամ էին հատում: Տերության առավել զգալի շրջանն արևմուտքն էր (Միջագետք և Սիրիա), որոնք հելլենիստական քաղաքակրթության կենտրոններ էին: Պարթևստանի կառավարման համակարգը լիովին արտացոլում էր տերության բազմաշերտ կառուցվածքը: Գոյությունչուներ պետական կառավարման միասնական համակարգ: Հաճախ պահպանվում էին նվաճվար երկրում նաղկին ժամանակներից մնացած կառավարման մարմինները:
  Պարթևական արքանիը հաշվի էին նստում տերության կազմում գտնվող երկրների առանձնահատկությունների ու ավանդությունների հետ: Արքայական իշխանության թուլության, ծանր պատերազմների շրջանում տերության ինքնուրույն միավորները սկսում էին դրսևորել կենտրոնախույս միտումներ: Այսպես՝ 58 թ. անկախացավ Վրկանյան, որի արքան նույնիսկ դեսպանությունուղարկեց Հռոմ: 3-րդ դարի սկզբին տերության կազմից դուրս եկավ Ֆարսը, որի արքան ընդունեց շահ տիտղոսը:

Կիլիկիա/ Հողատիրության ձևերը: Գյուղական համայնքը

Կիլիկիայի բարենպաստ բնակլիմայական պայմանները հնարավորություն էին տալիս զբաղվել երկրագործությամբ և անասնապահությամբ: Երկրագործության բնագավառներում առատար տեղ ուներ հացահատկային բույսերի մշակումը և այգեգործությունը: Անասնապահությունը հատկապես զարգացած էր Լեռնային Կիլիկիայում: Այնտեղ պահում էին ձիեր, ջորիներ, խոշոր ու մանր եղջերավոր անասուններ, և ընտանի թռչուններ: Առավել զարգացած էր ձիաբուծությունը:
Կիլիկյան Հայաստանում կային հողատիրության մի քանի ձևեր՝ արքունական, իշխանական, վանքապատկան, համայնական:
Թագավորին պատկանող հողերը, քաղաքները, բերդերը կողվում էին արքունի կամ թագավորական: Կիլիկյան Հայաստանում, ինձպես նաև Երուսաղեմի ու Կիպրոսի խաչակրաց թագավորություններում արքունի տիրությունները պատկանում էին ոչ միայն թագավորին, այլ նաև արքայական ընտանիքի բոլոր անդամներին:
Կիլիկիայում հաստատված իշխանների մի մասը ուներ որոշակի տարածքներ, որոնց տիրում էին ժառանգաբար՝ մասնավոր սեփականության իրավունքով: Այդ տարածքները կոչվում էին հայրենիք, կամ դրանց տերերը հայրենատեր/բերդատեր: Խոշոր հայրենատերերի թիվը Կիլիկիայում 7-րդ դարում հասնում էր 45-ի:
Թագավորը ու հայրենատերերը որոշակի պայմանով, մասնավորապես զինվորական ծառայության դիմաց առանձին մարդկանց հողեր էին տրամադրում: Այդ հողերը ժառանգաբար էին անցնում, սակայն պայմանական էին, քանի որ ստացողի սեփականությունը չէին, և պայմաններից որևե մեկը խախտելու դեպքում հետ էին վերցնում:
Կիլիկիայում կաին շուրջ 150 վանք ու եկեղեցի, որոնք ունեին հսկայական չափսերի հասնող հողատարածքներ: Վանքապատական հողատիրությունը հիմնականում առաջանում էր գնման կամ նվիրաբերության հաշվին: Կիլիկիայի հայ թագավորներն ու իշխանները ևս բազմաթիվ հողային նվիրաբերություններ էին կատարում հօգուտ եկեղեցու:
Կիլիկիայում գոյություն ուներ նաև համայնական հողատիրություն: Համայնքին պատկանող հողերի մի մասը որոշակի պայմանով գյուղացիներին տրվում էր օգտագործման համար: Տնամերձ հողերը համարվում էին գյուղացիների սեփականությունը:
Գյուղական բնակչության կազմակերպման հիմնական ձևը համայնքն էր: Որպես համայնք սովորաբար համդես էր գալիս մեկ գյուղը: Սակայն երբեմն մեկ համայնքի մեջ մտնում էին մի քանի գյուղեր: Գյուղացին հասարակության մեջ ներկայանում էր համայնքի միջոցով: Համայնքը սոցիալական, հարկային, ռազմական և թեմական միավոր էր, և կարգավորում էր գյուղացու հարաբերությունները պետության, հողատիրոջ և եկեղեցու հետ: Ինչպես նաև կարգավորում էր գյուղի բնակիչների փոխհարաբերությունների միմիանց հետ: Համայնքի կարևոր խնդիրները լուծելու համար, հրավիրում էին համայնքի անդամների ժողով, որն ընտրում էր նաև գյուղի տանուտեր: Յուրաքանչյուր համայնք ուներ իր եկեղեցին կամ մատուռը, որը նվիրված էր լինում գյուղը հովանավորող որևէ սրբի:

Քսենոփոնը Հայաստանի մասին

Քսենոփոնը հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ է։ Նրա գրական ստեղծագործություններից առավել հայտնի են «Անաբասիս» և «Կյուրոպեդիա» աշխատությունները, որոնք, ի թիվս այլ արժանիքների, եզակի տեղեկություններ են պարունակում Հայաստանի մ.թ.ա. VI-IVդդ. պատմության վերաբերյալ։ 

Քսենոփոնն առավելապես հայտնի է իր «Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով։ Անաբասիսում հարուստ նյութ կա մ.թ.ա. 5-4-րդ դարերի Հայաստանի քաղաքական-տնտեսական կյանքի մասին։ 

Քսենոփոնը հայաստանի մասին 

…Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր։ 

— Քսենոփոն, «Անաբասիս»

Հունական դիցաբանության հրեշներ

Թայֆոն
Հայտնի է որպես «Բոլոր հրեշների հայր» ՝ Նա ծնվել է Գայայից (երկիր) և Տարտարուսից (դժոխքի խորքերը): Ասում էին, որ նա ամենադաժան արարածն է, որ երբևէ շրջել է երկրի վրա: Թայֆոնը զանգվածային էր: Ասում էին, որ երբ նա կանգնած էր, գլուխը սանրվում էր աստղերի դեմ: Նրա մարմնի ստորին կեսը բաղկացած էր երկու ոլորված իժերի պոչերից, որոնք անընդհատ սուլում էին: Մատների փոխարեն նրա ձեռքերից մի քանի վիշապի գլուխ ժայթքեց: Ասում էին, որ նա ունի թևեր, որոնք փռվելու դեպքում կարող են ջնջել արևը: Կրակը փայլեց նրա աչքերից ՝ վախը ներշնչելով ցանկացած կենդանի արարածի, նույնիսկ հզոր օլիմպիականների սրտում:

Գորգոններ
Հուներենից թարգմանաբար՝ ահեղ, սարսափելի:
Գորգոնները երեքն են՝

  • Էֆրիլա
  • Սֆենո
  • Մեդուզա Գորգոնա

Ինչպես վկայում է առասպելի հին տարբերակը՝ Աթենաս Պալլասը Մեդուզային և իր քույրերին դարձրել է հրեշ այն բանից հետո, երբ Պոսեյդոնի դրդմամբ Մեդուզան և իր քույրերը տիրացել են դիցուհու տաճարին։
Գորգոն քույրերը ապրում էին Օվկիանոս աստծոն գետի ափին։ Երեք գորգոնների գլխներին վարսերի փոխարեն շաչող օձեր են գալարվում։ Նրանցից ամենասարսափելին Մեդուզան էր, որն էլ միակ գորգոնն էր, որը սպանվել է(Պերսևսի կողմից)։ Մյուս երկու գորգոն քույրերը անմահ էին։

Մեդուզան գորգոն քույրերից ամենահայտնին է։ Ըստ առասպելի՝ Գորգոնը իր գեղեցկությամբ ցանկանում էր մրցել հունական դիցարանի իմաստության և կազմակերպված պատերազմի աստվածուհու՝ Աթենասի հետ։ Գորգոնը նաև զավթել էր Աթենքի կենտրոնում գտնվող Աթենասի տաճարը։

Տեսնելով այս ամենը՝ Աթենասը պատժել է Մեդուզային և նրա գանգուր վարսերը վերածել շառաչող օձերի, իսկ նուրբ ոտքերը՝ պղնձասմբակների։

Մեդուզան չարությամբ է լցվում մարդկանց հանդեպ և շարունակաբար առևանգում էր գեղեցիկ աղջիկներին և մահվան դատապարտում։ Հայտնի է նաև այն, որ Մեդուզային հովանավորում էր ծովերի աստված Պոսեյդոնը։ Տեսնելով այս՝ հույն առասպելական հերոս Պերսևսը առասպելական թռչնով կտրում է Բոսֆորի նեղուցը և հասնում գորգոնների անձավ։ Մեդուզան ուներ մի հատկություն, որի միջոցով կարողանում է հայացքով քարացնել ցանկացած ոգի։ Իմանալով սրա մասին Պերսևսը չի կռվում նրա հետ, այլ նրա հայելու արտացոլանքի։

Պերսևսը կտրում է Գորգոնի Մեդուզայի գլուխը և որպես հաղթանակի նշան նրա կտրված գլուխը թռչնով բարձրացնում վեր։ Ճանապարհին նրանք անցնում են անապատի վրայով և Մեդուզայի կտրված գլխի արյունը թափում է անապատի ավազների վրա։

Ամեն արյան հատիկից օձեր են առաջանում և տարածվում ամբողջ անապատով մեկ։

Կերբերուս
Կերբերուսը հանրաճանաչ արարած է հին դիցաբանության մեջ: Հադեսի հավատարիմ պահապան շունը ՝ Սերբերուսը, հսկայական որս էր ՝ երեք գլխով, որը պահպանում էր անդրաշխարհի մուտքը: Ասվում էր, որ գազանը միայն կենդանի մարմնի ախորժակ ուներ, և այդպիսով միայն թույլ կտար, որ մահացած հոգին անցներ, մինչդեռ սպառում էր ցանկացած կենդանի մահկանացու, ով այնքան հիմար էր, որ մոտենար նրան: Ասում են, որ երեք գլուխները պետք է խորհրդանշեին անցյալը, ներկան և ապագան: Առասպելի այլ տարբերակներում երեք գլուխները ներկայացնում են երիտասարդություն, մեծահասակների գլխարկ և ծերություն:

Հիդրա
Հսկա ջր-օձ հիշեցնող հրեշ ՝ ինը գլուխով, որոնցից մեկն անմահ էր: Նրա թույնն այնքան վտանգավոր էր, որ նույնիսկ Հիդրայի արտաշնչած շունչը կարող էր մահացու լինել: Հրեշի հետապնդումը Լեռնայի ճահիճն էր, Օրգոսի մոտակայքում, որտեղից նա պարբերաբար դուրս էր գալիս ՝ օգնելու համար Լեռնայի մարդկանց և անասուններին: Յուրաքանչյուր ոք, ով փորձում էր գլխատել Հիդրային, գտավ, որ հենց որ մեկ գլուխը կտրվեր, թարմ վերքից ևս երկու գլուխ դուրս կգար:

Արտավազդ 2րդ

Մեծ Հայքի «արքայից արքա》։ Կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ։ Վերջինիս քաղաքականության և Մեծ Հայքի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, հայոց արքան հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։ 
Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը մի քանի անգամ փորձում է ձերբակալել Արտավազդին, ինչը նրան չի հաջողում։ Մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։ 
Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ՝ վարժ տիրապետելով հին հունարենին։ Ըստ Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք մեզ չեն հասել։

Դրամագիտություն

Կա այսպիսի մի գիտություն, որը հետաքրքրվում և ուսումնասիրում է դրամներին առնչվող հարցերը. այն կոչվում է դրամագիտություն՝ գիտություն դրամների մասին: Մետաղադրամները պատմական տեղեկատվության յուրօրինակ աղբյուր են: Դրանք մեզ պատմում են պատերազմների և բարեփոխումների, երկրի տնտեսական վիճակի, պետության անկախության մասին, որը թաքնված է մեզնից դարերի խորքում: Այդ պատճառով դրամագիտությունը մեծ դեր և առնչություն ունի պատմության հետ:
Այն մասնագետը, որը զբաղվում է դրամագիտությամբ, ուսումնասիրում է դրամանիշեր, կատարում եզրահանգումներ դրանց մասին, կոչվում է դրամագետ:
Դրամագիտությունը՝ որպես գիտություն, ձևավորվել է XVII դարի վերջին և XVIII դարի սկզբին։ Հայկական դրամագիտությունն սկզբնավորվել է Եվրոպայում՝ սելևկյան, պարթև., հռոմ., բյուզ. ու խաչակրաց դրամագիտության շրջանակներում։

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հոնիական Միլետոս քաղաքում թողարկված երկու արծաթե դիօբոլոսներն են, որոնք հայտնաբերվել են Էրեբունիի պեղումներից։
Մետաղադրամները Հայաստանում տարածում են գտնում Ք.ա. III դարից սկսած։ Հելլենիստական դարաշրջանում ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստան էին մտնում Ալեքսանդր Մակեդոնացու, սելևկյան, աթենական, պարթևական, հռոմեական, կապպադովկյան և այլ ծագման դրամներ:

Օրինակ՝ Մեծ Հայքում դրամահատությունը սկիզբ է առել Տիգրան II Մեծի օրոք (Ք.ա. 95-55 թթ.): Նրա կայսրության մի շարք քաղաքներում՝ Արտաշատում, Տիգրանակերտում, Մծբինում, Անտիոքում, Դամասկոսում, հատվել են մեծ քանակությամբ արծաթե և պղնձե դրամներ:

Դրամագիտությունը մեծ պատկերացում է տալիս պատմության մեծ կարևոր դեպքերի մասին, և անփոխարինելի դեր է խաղում:

Քայլարշավ Աշտարակում

Քայլարշավի մեկնակը տվեցինք Ներսես Աշտարակեցու հրապարակից: Առաջին փոքրիկ կանգառը Ճոճվող կամուրջն էր, հիացանք գեղեցիկ տեսարանով, նկարներ արեցինք և շարժվեցինք առաջ՝ դեպի սբ. Սարգիս եկեղեցի: Լսեցինք եկեղեցու պատմությունը, հանգստացանք, և շարհունակելով քայլքը Աշտարակում, գնացինք դեպի Գուրմե-Դուրմե շոկոլադի գործարան: Եթե պատրաստվում ենք համտեսել շոկոլադ, պետք է նաև իմանանք ծագման պատմություն, հետևաբար դիտեցինք շոկոլադի մասին մի փոքրիկ տեսանյութ, ապա ինքներս փաթեթավորեցինք: Ապա հաջորդաբար այցելեցինք, սբ. Մարիանե եկեղեցի և սբ.Կարմրավոր եկեղեցիներ, որտեղ երգեր լսեցինք և երգեցինք, մոմ վառեցինք… Չնայած աշնան, եղանակը բավականին տաք էր, օդը մաքուր, քասախի աննակարագրելի գեղեցկությունը… Չքնաղ, անմոռանալի տեսարան էր: Հիասքանչ ժամանակ անցկացնելուց հետո,արդեն մի փոքր հոգնած սակայն լավ տրամադրությամբ վերադարձանք ետ:

Արտաշես I

Արտաշես I Բարեպաշտ (մ.թ.ա. 189 – մ.թ.ա. 160): Հայոց թագավոր, իշխել է մ.թ.ա. 189 թ.։ Զարեհի որդին է, Երվանդունի տոհմից։ Արտաշես առաջինը սելևկյան բանակում եղել է բարձրաստիճան զինվորական։  Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես I անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես I–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն։ Իր թագավորության սկզբում Արտաշես I արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, արդյունքում Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը։ Արտաշես I վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես I չի դաշնակցել Հռոմի հետ: Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես I բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Արտաշես I երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների։ Մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Զարգացրել գիտությունն ու արվեստը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ I։

Վանի թագավորություն: Մենուա

Մենուան Վանի թագավորության նշանավոր արքաներից (մ.թ.ա. 810 — մ.թ.ա. 786)։ Իշփուինի թագավորի որդին, գահակիցը և հաջորդը։ Իշփուինիի և Մենուայի թագավորության տարիներին Վանի թագավորության սահմանները հարավ-արևելքում հասել են մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արևելյան սահմաններին։ Մենուայի օրոք Վանի թագավորությունն ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ և տաճարներ։ Դա որոշ չափով ապահովել է պետության անվտանգությունը: Դիաուխի, Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Վանի թագավորություն դիրքերը հյուսիսում։ Այնուհետև Մենուան ռազմական գործողություններ է ծավալել արևմուտքում և հարավ-արևմուտքում։ Մենուան կառուցել է վիթխարի ջրանցքը՝ 72 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել, ջրանցքն այժմ էլ գործում է:

Վանի թագավորություն

Աստվածաշնչում հիշատակվում է որպես Արարատյան թագավորություն, իսկ ասորեստանցիները այն կոչում էի Ուրարտու:

Սարդուրի 1-ին
Ք. ա. 9-րդ դարում Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը(835-825թ.): Նա հեշտորեն կարողանում էր դիմադրել ասորեստանի արշավանքներին: Սարդուրի առաջինը հիշատակվում է, որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ: Վանա լճի ավազաններում և Աղձնիքի շրջաններում կատարել է շինարարական և ռազմական գործունեություններ: Նրա կատարած կարևոր քայլերը ամրապնդեցին Վանի թագավորության ապագա վերելքը: Եվ նրա հաջորդների իշխանությանն ընդարձակվեց, և աստիճանաբար սկսեց ընգրկել իր մեջ ՀՀ լեռնաշխարը և ալյ տարածքներ:

Տուշպա-Վան
Պետությունը սկսեց հզորանալ, և պետք էր ավելի մեծ և շքեղ մայրաքաղաք: թ. վերջերին Սարդուրի -ինը, Վանա լճի ափին հիմնադրեց Տուշպա մայրաքաղաքը: Եվ նրան կոչում էին «տերը Տուշպա քաղաքի»:
Սարդուրի 1-ինը թողել է մի քանի արձանագրություն, և ներկայանում է ինչպես «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, և այլն»: Այդ տիտղոսին արժանացել է, կրելով հաղթանակ ասորեացիների դեմ տարված հախթանակի շնորհիվ, Ք. ա. 835 թվին:

Արգիշտի 1-ին
Նրա թագավորման տարիներին, թագավորությունն ընդգրկում էր որ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ սահմաններից դուրս: Արշավանքներից մեկի ժամանակ գրավեց Բաբելոնյան: Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, հարավից և արևելքից, շրջափակման մեջ վերցրեց Ասորեստանը:

Արգիշտի 1-ինը հիմնեց բազմաթիվ բնակավայրեր, որոնցից նշանավոր էր Էրեբունին(հետագայում ՀՀ մայրաքաղաք Երևանը) Ք, ա. 782 թ.: Դրանից 6 տարի անց Արարատյան դաշտում, արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին: Նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից, շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց:

Սարդուրի 2-րդ
Թագավորության հզորացումը շարհունակվեց նաև հաջորդ արքա՝ Սարդուրի 2-րդ ի թագավորման ժամանակ, Ք. ա. 764-735 թ. : Նրա գահակալմանշրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը: Հյուսիսում հասնում էր սև ծով, ներառյալ Կուլխա երկիրը: Հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետ: Արևելքում տերության սահմանները հասնում էին Կասպից ծով, իսկ Արևմուտքում Փոքր Ասիա: Հարավում վերագրավեց Բաբելոնիան, ամրապնդելով սահմանը մինչև պարսից ծոց: Հարավարևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը: