Հաշվարկման մարմին: Շարժման և դադարի հարաբերականությունը

Ժամանակի ընդացքում մարմնի դիրքի փոփախությունը մեկ այլ մարմնի նկատմամբ, անվանում են մեխանիկական շարժում։ Մեխանիկան ունի 3 բաժին՝ կինեմատիկա, դինամիկա, ստատիկա։
Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմատիկա։《Կինեման》հունարեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է շարժում։

Այն մարմինը, որի չափեր տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։
Նյութական կետը ֆիզիկական մարմին է՝ օժտվալ է որոշակի հատկություններով, մինչ դեռ երկրաչափական կետը զուրկ է դրանցից։

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

Եթե շարժման հետագիծը ուղիղ գիծ է, շարժումը կոչվում է ուղագիծ։ Իսկ եթե կոր գիծ է, անվանում ենք կորագիծ։

Շարժման հետագիծը այն գիծն է, որը ցույց է տալիս մարմնի շարժման ճանապարհը:
Տեսակները՝ ուղղագիծ և կորագիծ:

Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավաարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ:

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: Օրինակ՝ կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այդ անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն:

Արագության բանաձևը- Vմիջ=St (1)  

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

Տնային ֊ Նյուտոնի մասին հետաքրքիր փաստեր, հարցերին պատասխանել