Պատուհան

Պատուհան` կարծես միակ լուսավոր բանը մութ, չորս պատով փակված միայնության մեջ։ Որից դուրս կարծես այլ աշխարհ է, հեռու այն մութ, անգույն պատկերից, որոնց մեջ ապրում ենք։
Մարդիկ սիրում են… Նվիրում են ծաղիկներ, քայլում են գեղեցիկ երաժշտությունն ականջներում, օգնում են փողոցն անցնել փոքրի կատվին, ժպտում են անծանոթ անցորդների… Անձրև, ծառեր, որոնք շարժվում են մեղմ քամուց, թռչունների չքնաղ երգի ձայն, գունագեղ թիթեռներ, որոնք իրենց ներկայությամ ավելի են գեղեցկացնում ծաղիկները։
Մի գուցե նման պատկեր տեսնելիս այդ լուսավոր պատուհանից, չեք կամենա նայել ժամերով, կամ բացել արդեն այդ դուռը և դուրս գալ։ 

Գրականություն։ Շտեմարան

122. Մեռած քաղաքի` Վանի ողբերգությունը ո՞ր պոեմում է պատկերված:

1) «Բիբլիական» (Հ. Շիրազ)
2) «Դանթեական առասպել» (Ե. Չարենց)
3) «Անլռելի զանգակատուն» (Պ. Սևակ)
4) «Աբու-Լալա Մահարի» (Ավ. Իսահակյան)

123. Ո՞ր պնդումը Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի վերաբերյալ ճիշտ չէ:

1) Պոեմը սկսվում է պատերազմ մեկնող երիտասարդ կամավորների ուրախ տրամադրությամբ:
2) Պոեմում կռվի որևէ դրվագ անմիջականորեն չի ներկայացվում:
3) Պոեմում բանաստեղծը նկարագրում է պատերազմի հետքերը Կարսից մինչև Վան ընկած ճանապարհին:
4) Պոեմի կենտրոնական դեմքը ինքը` զինվոր բանաստեղծն է:


Читать далее «Գրականություն։ Շտեմարան»

Շտեմարան: Գրականություն

36. Հակոբ Պարոնյանի նշված ստեղծագործություններից որի՞ ժանրային պատկանելությունն է սխալ նշված:

1) «Պաղտասար աղբար» (կատակերգություն)
2) «Ազգային ջոջեր» (դիմանկարների շարք)
3) «Քաղաքավարության վնասները» (երգիծական վեպ)
4) «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» (ակնարկների շարք)

Читать далее «Շտեմարան: Գրականություն»

Դանիել Վարուժան: Ձոն

Դանիել Վարուժանը XX դարի արևմտահայ բանաստեղծ է։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։

Читать далее «Դանիել Վարուժան: Ձոն»

Շտեմարան: Գրականություն

31. Ո՞րն է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության հատվածի բաց թողած տողը:

Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ, 
Շուտ ձի՛ հեծիր քաջի պես, 
Գնա՛ փրկել մեր հայրենիք,
………………………………………….:

1) Բայց իմ հոգին՝ քեզ ընկեր
2) Պատերազմի վառ հանդես
3) Թող կործանվի Ավստրիան
4) Եթե կանայք այսպես են

Читать далее «Շտեմարան: Գրականություն»

Մուշեղ Գալշոյան: Դավոն

Մուշեղ Գալշոյան 
Մուշեղ Հովեի Մանուկյան: Հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ է դարձել 1969 թվականից, ԽՄԿԿ անդամ՝ 1963 թվականից։ Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը։

Դավոն
«Դավոն» պատմվածքում Մուշեղ Գալշոյանը տվել է հայ զինվորի տիպիկ ու գեղեցիկ բնութագրում: Վերջերս անընդհատ բախվում էի հայ զինվորի կյանքի վտանգման իրականությանը:
Պատմվածքում Մուշեղ Գալշոյանը ընթերցողին ներկայացնում է Դավոյի կյանքը։ Պատմում է Դավոյի կյանքի անցած կարևորագույն դրվագների մասին։ Դավոն շատ սխալներ էր գործել, և արդեն ծեր էր. նրա մահը մոտ էր։ Նա զղջում էր իր սխալ արարքների համար, որոնք գործել էր երիտասարդության տարիներին:
Հերոսին ներկայացնելով ինչպես առժանապատիվ, հարգանքի արժանի մարդ, հեղինակը միևնույն է չի իդեալականացրել նրան՝ ցույց տալով նրա նման կերպով մահանալը:
Երբ շուկայում նրան գցում են գետնին և սկսում ծեծել, նա չի հակառակվում, չի պաշտպանվում և թույլ է տալիս, որ ծեծեն իրեն։ Նա շարժվելու, ելնելու փորձ անգամ չէր անում։ Ինքն իրեն մեղավոր էր զգում, որ կորցրեց մեռնելու ամենաճիշտ պահն ու տեղը…

Պետրոս Դուրյան: Լճակ

Պետրոս Աբրահամի Դուրյան
Հայ բանաստեղծ, դրամատուրգ։ Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում (Ենի մահալե), երկաթագործի ընտանիքում։ 1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։

Читать далее «Պետրոս Դուրյան: Լճակ»

Մխիթար Գոշ «Դատաստանագիրք»

Մխիթար Գոշի Դատաստանագիրքը («Գիրք Դատաստանի», 1184 թ.) հայ իրավաբանական մտքի մեծագույն նվաճումներից է: Նա այն գրել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ոգին բարձրացնելու, հայոց պետականության վերստեղծման, ապագա թագավորության պետական և իրավական հիմունքները սահմանելու, Հայ եկեղեցու դիրքերն ամրապնդելու, օտարների դեմ պայքարում ազգային ինքնությունը պահպանելու նպատակով: Դատաստանագիրքը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված): Գոշը ձգտել է ստեղծել ազգային օրենսգիրք, բավարարել հայ հասարակության բոլոր խավերի իրավական պահանջմունքները, կանոնակարգել նրանց իրավահարաբերությունները, պաշտպանել համազգային շահերը, ժողովրդի ինքնությունն ու քաղաքական պայքարը:

Читать далее «Մխիթար Գոշ «Դատաստանագիրք»»

Մխիթար Գոշ: Առակագրություն

Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը։

Նրա առակների նյութը հիմնականում հասարակական և կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Նրա «Առակների» ժողովածուն պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում դասավորված են որոշակի կարգով։ Մխիթար Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թվականին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը։

Читать далее «Մխիթար Գոշ: Առակագրություն»