Assessment as an Aid to Organizing Education

https://dpir.am/?p=2816

A common standard for everyone is the most serious obstacle to educational work.

A person constantly evaluates his environment,friends, his selfs deeds. Evaluation happens automatically no one is thinking why he is evaluates or for what. But he’s evaluates by his values, in simple terms from their point of view and he decides what behavior to show in relation to this or that phenomenon. In other words, by evaluating the environment, he determines his own behavior.

Читать далее «Assessment as an Aid to Organizing Education»

Притча об истинном богатстве

Притча об истинном богатстве/ Առակ ճշմարիտ հարստության մասին
Մի անգամ շատ նշանավոր մի մարդ դիմեց իմաստունին հարցով.
— Ասա՛, հարգելի՛ս, եթե դու այդքան խելացի ես, ինչու՞ հարուստ չես:
Ի
մաստունը, դիմելով հարուստի ոսկյա թանկ թիկնոցին, պատասխանեց.

— Տեսնո՞ւմ ես, հարգելի՛ թիկնոց, հարստությունն իմ ներքուստ է, ոչ թե արտաքուստ: Երբ քո տերը քնում է, նա չի վերցնում իր հետ ո՛չ քեզ, ո՛չ ծառային, ո՛չ ոսկի, ո՛չ էլ ինչ-որ այլ բան: Եվ եթե նա երազում իր հետևից վազող վագր տեսնի, պետք է վախեցած փախչի վագրից, ոչ թե օգնության կանչի ծառային:
Քնի մեջ նրան վագրից միայն արագ վազելու ունկությունը կփրկի: Եթե նա երազում տեսնի, որ սառչում է սառնամանիքին, նա կդողա ցրտից, բայց չի կարող վերցնել և ծածկվել քեզնով՝ տաքուկ թիկնոցով: Նրան ցրտից կփրկի միայն կրակ վառելու ունակությունը: Իրական հարստությունը մեր կարողություններն են: Նրանք մեր մեջ են, իսկ արտաքուստ միայն նրանց դրսևորումներն են:
Հարուստը` զարմացած նրանից, որ իմաստունը խոսում է իր թիկնոցի հետ, ոչ թե իր, բացականչեց.
— Դու խելագար ես! Ինչպես կարելի է խոսել իմ թիկնոցի հետ և չնկատել ինձ՝ նրա տիրոջը:

Իմաստունը ժպտաց և ասաց.
— Այսպիսին են մարդկանց մեծ մասը: Նրանք խոսում են մարմնի հետ և չեն տեսնում նրանց, ովքեր համարվում են տեր:

Առակ: Թարգմանություն

Есть особые люди…/ Կան յուրահատուկ մարդիկ…

Գալիս է աշակերտը ուսուցչի մոտ և սկսում է բողաքել իր ծանր կյանքից: Խնդրում է խորհուրդ տալ, թե ինչ անել, երբ և՛ դա է կուտակվել, և՛ մյուսը, և՛ երրորդը, և ընդհանրապես, պարզապես հանձնվել ես ցանկանում:

Ուսուցիչը լուռ վեր կացավ և դրեց իր դիմաց չորս ջրով լի կաթսա: Մեկի մեջ նա գցեց փայտյա կախազարդ, հաջորդի մեջ՝ գազար, երրորդի մեջ՝ ձու, չորրորդի մեջ՝ սուրճի մանրացրած հատիկներ:

Որոշ ժամանակ անց նա ջրից հանեց այն, ինչ գցել էր։

— Ի՞նչը փոխվեց, — հարցրեց ուսուցիչը:

— Ոչինչ, — պատասխանեց աշակերտը:

Ոսուցիչը լուռ գլխով արեց և այդ չորս ջրով լի կաթսաները դրեց կրակին: Երբ ջուրը եռաց նա նորից մեկի մեջ գցեց փայտյա կախազարդ, հաջորդի մեջ՝ գազար, երրորդի մեջ՝ ձու, չորրորդի մեջ՝ սուրճի մանրացրած հատիկներ:

Որորշ ժամանակ անց նա հանեց կախազարդը, գազարը, ձուն, և բաժակի մեջ լցրեց բուրումնավետ սուրճ: Աշակերտը, բնականաբար ոչինչ չհասկացավ:

— Ի՞նչ փոխվեց, — կրկին հարցրեց ուսուցիչը:

— Այն, ինչ պետք է լիներ: Գազարը և ձուն եփվեցին, կախազրդը չփոխվեց, իսկ սուրճի հատիկները լուծվեցին եռման ջրի մեջ, — պատասխանեց աշակերտը:

— Դա միայն մակերեսային հայացք է իրերի վրա, — պատասխանեց ուսուցիչը: — Ավելի ուշադիր նայիր: Գազարը եփվել է ջրում և փափկել, դարձել հեշտ ջարդվող: Նույնիսկ արտաքնապես նա ուրիշ տեսք է ստացել: կախազարդը ոչ մի կերպ չի փոխվել: Ձուն արտաքնապես չփոխվելով, ներսից դարձել է պինդ և նրան այլևս չէն վախեցնում այն ​​հարվածները, որոնցից նա առաջ դուրս էր հոսում իր կեղևից: Սուրճը գունավորել է ջուրը և նրան տվել է նոր համ և հոտ:

Ջուրը, դա մեր կյանքն է: Կրակը, դա փոփոխություններն են և անբարենպաստ իրավիճակները: Գազարը, փայտը, ձուն և սուրճը, դա մարդկանց տարբեր տեսակներն են: Նրանք բոլորը կյանքի ծանր րոպեներին փոխվում են յուրաքանչյուրը յուրովի:

1. Մարդ- գազար: Այդպիսինները շատ են: Այդ մարդիկ միայն սովորական կյանքում են ամուր թվում: Կյանքի դժվար պահերին նրանք դառնում են փափուկ։ Նրանք հանձնվում են, մեղարում են ամեն ինչում կամ ուրիշներին, կամ «անհաղթահարելի արտաքին հանգամանքները»: Մի քիչ «սեղմեցիր» ու նրանք արդեն խուճապի մեջ են, հոգեբանորեն ջախջախված։ Նման «գազարները», որպես կանոն, հեշտությամբ դառնում են «նորաձևության զոհեր», ցանկանում են, որ «իրենց մոր ամեն ինչ լինի այնպես, ինչպես մյուսների», հենց նրանց վրա են հաջողակ առևտրականները, քաղաքական գործիչները և գուշակները, կերտում են իրենց հարստությունը:

2. Մարդ-փայտ: Նմանները քիչ են: Այդ մարդիկ չեն փոխվում, մնում են նույնը կյանքի բոլոր իրավիճակներում: Նրանք, որպես կանոն, սառնասրտ են, ներքուստ հանգիստ, ամբողջական կամ նման բան։ Եվ հենց այս մարդիկ են ցույց տալիս բոլորին, որ դժվարին հանգամանքները պարզապես կյանք են, իսկ սև շրջանից հետո միշտ սպիտակն է գալիս։

3. Մարդ- ձու: Նրանք են, ում կյանքի դժվարությունները կոփում են, ուժեղացնում։ Ասպիսի մարդիկ շատ-շատ քիչ են: Հենց այսպիսի մարդիկ սովորական կյանքում ոչ ոք են, բայց դժվարին պահերին հանկարծակի «կարծրանում» են և համառորեն հաղթահարում են «արտաքին հանգամանքները»։

4. — Իսկ սո՞ւրճը: — բացականչեց աշակերտը:

— Օ, դա ամենահետաքրքիրն է: Սուրճի հատիկները կյանքի անբարենպաստ հանգամանքների ազդեցության տակ ամբողջությամբ լուծարվում են շրջակա միջավայրում, անհամ ջրից պատրաստելով համեղ, բուրավետ և կազդուրիչ ըմպելիք, — պատասխանեց ուսուցիչը՝ հաճույքով բաժակից խմելով անուշահոտ սուրճը, — Կան յուրահատուկ մարդիկ: Նրանք հազվադեպ են: Նրանք այնքան էլ չեն փոխվում անբարենպաստ հանգամանքների ազդեցության տակ, որքան փոխում են հենց կյանքի հանգամանքները, դարձնելով նրանց ինչ-որ գեղեցիկ բան, օգտվելով յուրաքանչյուր անբարենպաստ իրավիճակից և փոխելով շրջապատի բոլոր մարդկանց կյանքը:

Թարգմանություն

Те, кого мы любим, и те, кого терпеть не можем, — все это наши зеркала/Նրանք, ում մենք սիրում ենք, և նրանք, ում ատում ենք, այդ ամենը մեր հայելիներն են:

Մարդկային փոխհարաբերությունները, գիտակցություն ձեռք բերելու ամենաարդյունավետ մեթոդներից են: Փոխհարաբերությունների հայելու շնորհիվ, բոլոր հարաբերությունների առանց բացառության, մենք կարող ենք մտնել գիտակցության ընդլայնված վիճակ։ Մենք արտացոլում ենք միմյանց, և պետք է սովորենք տեսնել մեզ ուրիշների մեջ: Դա էլ կոչվում է փոխհարաբերությունների հայելի։ Այդպիսի հայելու մեջ ես կարող եմ տարբերել իմ հոգևոր էությունը։ Նայելով շուրջս՝ տեսնում եմ իմ արտացոլանքը:

Հարաբերությունները, դա հոգևոր աճի գործիք է, և միասնական գիտակցությունը, դրա վերջնական նպատակն է։ Մենք բոլորս համընդհանուր գիտակցության անբաժան մասնիկ ենք, բայց իրական բեկումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մեր միջև գոյություն ունեցող կապը, սկսում ենք նկատել առօրյա կյանքում։

Նրանք, ում սիրում ենք, և նրանք ում տանել չենք կարողանում, այդ ամենը մեր հայելին է։ Ո՞վ է մեզ դուր գալիս։ Նրանք, ովքեր բնավորության գծերով նման են մեզ։ Մեն ցանկանում ենք լինել մոտ այդպիսի մարդկանց, քանի որ զգում ենք, որ նրանց հետ, այդ հատկությունները, ավելի վառ են իհայտ գալիս։ Բայց մարդկանց, որոնց բնավորությունը մեզ հիշեցնում է մեր այն հատկությունները, որոնք մենք ջանասիրաբար ճնշում ենք մեր մեջ, մենք այդքան էլ չենք սիրում: Այնպես որ, եթե ինչ որ մեկը ձեզ մոտ տհաճություն է առաջացնում, իմացեք, այդ մարդն ունի ինչ-որ ընդհանուր բան ձեզ հետ, բայց ձեզ այդ 《ինչ-որը բանը》դուր չի գալիս։ Եթե դուք պատրաստ լինեք ընդունել այս հատկությունները, այդ մարդիկ կդադարեն ձեզ նյարդայնացնել:

Երբ հասկանում եք, որ ձեզ ինչ-որ մեկը դուր է գալիս, որոշեք, թե կոնկրետ ինչն է այդ մարդու մեջ ձեզ դուր գալիս։ Գեղեցկությո՞ւնը, նրբագեղությո՞ւնը, ազդեցիկությո՞ւնը, ո՞ւժը, խե՞լքը: Ամեն դեպքում, իմացեք, որ անվանված հատկանիշները ձեզ նույնպես բնորոշ են։ Մի արհամարհեք դա, և գուցե ձեր կյանքն ավելի հագեցած դառնա:

Ասվածը ճիշտ է, նաև այն մարդկանց համար, ում դուրը դուք չեք գալիս։ Կապ հաստատելով ձեր իսկական էության հետ՝ դուք պետք է հասկանաք և ընդունեք ձեր բնավորության ոչ ամենալավ գծերը։ Հակադրությունների համատեղումը տիեզերքի հիմքն է:

Եթե ձեր ներսում չի թաքնվում վախկոտ, ապա դուք երբեք խիզախ չեք դառնա։ Եվ դուք առատաձեռն չեք լինի, եթե ձեր ներսում խղճուկ նստած չէ։ Մարդը կարող է բարեգործ լինել միայն այն դեպքում, եթե բարեգործի հետ մեկտեղ նրա ներսում կա դրա հակադարձը։

Ամանորյա բարեմախթանքներ(թարգմանություն)

Новый год — новая страница жизни. Так пусть на ней не будет пустого места, пусть она заполнится множеством красок, ярких событий и приключений. Пусть в новом году вам сопутствует удача, успех и достаток. Наслаждайтесь каждым мгновением вашей жизни, будьте с любимыми, окружайте себя и своих близких теплом и заботой, согревайте их своей любовью, а они в ответ согреют вас. Будьте счастливы, с Новым годом!
Նոր տարի՝ կյանքի նոր էջ: Այսպիսով, թող դրա վրա դատարկ տեղ չմնա, թող այն լցվի բազմաթիվ գույներով, վառ իրադարձություններով և արկածներով: Թող հաջողությունը և բարեկեցությունը ուղեկցի ձեզ նոր տարում։ Վայելեք ձեր կյանքի յուրաքանչյուր պահը, եղեք ձեր սիրելիների հետ, շրջապատեք ձեզ և ձեր սիրելիներին ջերմությամբ և հոգատարությամբ, ջերմացրեք նրանց ձեր սիրով, և նրանք կջերմացնեն ձեզ փոխադարձ: Եղեք երջանիկ, Շնորհավոր Նոր տարի:

С Новым годом! Пускай каждый месяц грядущего года будет ярким и незабываемым! Пусть чудеса случаются чаще, чем о них мечтается! Пускай события будут значительными и красивыми, а жизнь — благополучной и счастливой!
Շնորհավոր Նոր տարի։ Թող գալիք տարվա յուրաքանչյուր ամիս լինի վառ ու անմոռանալի։ Թող հրաշքները տեղի ունենան ավելի հաճախ, քան նրանց մասին երազում են: Թող իրադարձությունները լինեն նշանակավոր և գեղեցիկ, իսկ կյանքը՝ բարեկեցիկ և երջանիկ:

Пусть каждый новый миг наступающего года приносит в дом счастье, везение, уют и теплоту! Пусть каждое событие будет наполнено радостными мгновениямиПоздравляю с наступающим Новым годом! Желаю, чтобы в этом году все поставленные цели были достигнуты, проблемы решены, а сюрпризы были только приятными. Пусть этот год будет веселым, беззаботным и благополучным!
Թող գալիք տարվա յուրաքանչյուր նոր ակնթարթ երջանկություն, հաջողություն, հարմարավետություն և ջերմություն բերի ձեր տանը: Մաղթում եմ, որ այս տարի բոլոր դրված նպատակներն իրականացվեն, խնդիրները լուծվեն, իսկ անակնկալները լինեն միայն հաճելի։Թող այս տարին լինի ուրախ, անհոգ և բարեկեցիկ:

С Новым годом! Пусть в этом году вас ждет только радость, здоровье и удача! Пусть он будет годом исполнения желаний и претворения в жизнь всех планов! Пусть этот год каждому подарит как можно больше счастливых дней и счастливых встреч!
Շնորհավոր Նոր Տարի! Թող այս տարում ձեզ սպասի միայն ուրախություն, առողջություն և հաջողություն: Թող դա լինի ցանկությունների և բոլոր ծրագրերի իրականացման տարի։ Թող այս տարի բոլորին հնարավորինս շատ ուրախ օրեր և ուրախ հանդիպումներ պարգևի:

“Peace on earth will come to stay, when we live Christmas every day.” — Helen Steiner Rice
Երկրի վրա խաղաղությունը կմնա, երբ մենք ապրենք Սուրբ Ծնունդը ամեն օր:

«The way you spend Christmas is far more important than how much.» — Henry David Thoreau
Այն, թե ինպես եք անցկացրել Սուրբ ծնունդը, շատ ավելի կարևոր է, քան այն, թե ինչքան եք անկացնում։

“The best and most beautiful things in the world cannot be seen or even touched. They must be felt with the heart.” — Helen Keller
Աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ իրերը հնարավոր չէ տեսնել և նույնիսկ դիպչել: Դրանք պետք է զգալ սրտով։

Манифест самодостаточности(թարգմանություն)

Манифест самодостаточности

Իմ պատասխանատվությունն է հեռանալ այն ամենից, ինչն ինձ ցավ է պատճառում։ Ես եմ պատասխանատու, ինձ վնաս հասցնողներից պաշտպանվելու համար։ Ես պատասխանատու եմ ինձ հետ կատարվողի վրա ուշադրություն դարձնելու, և կատարվածի մեջ իմ բաժինը գնահատելու համար։

Ես պետք է տեղյակ լինեմ, թե ինչ հնչեղություն ունի իմ արարքը։ Որպիսի ինձ հետ կատարվի այն ինչ կատարվում է, ես պետք է անեմ այն, ինչ անում եմ։ Չեմ ասում, որ կարող եմ կառավարել այն ամենը, ինչ կատարվում է ինձ հետ, ոչ, բայց ես պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ կատարվում է ինձ հետ, քանի որ ինչ-որ բանում, մի գուցե ինչ որ մանրուքում, ես նպաստել եմ դրան։

Ես չեմ կարող վերահսկել շրջապատի կարծիքը, բայց կարող եմ վերահսկել իմը։ Ես կարող եմ ազատ տնօրինել իմ արարքները։

Ես պետք է որոշեմ թե ինչպես վարվեմ։ Իմ սահմանափակումներով, իմ հոգսերով, իմ անգրագիտությամբ, այն ամենով, ինչ սովորել եմ և գիտեմ։ Այս ամենը նկատի ունենալով, ես պետք է որոշեմ, թե ինչպես վարվեմ լավագույն կերպով։ Եվ պետք է վարվեմ հենց այդպես։

Պետք է ինքս ինձ ավելի լավ ճանաչեմ, որպեսզի իմանամ իմ ռեսուրսները:

Պետք է ինձ այնքան սիրեմ, որ ինքս ինձ արտոնություններ տամ և իմանամ, որ դա իմ որոշումն է:

Այդ ժամանակ ես ձեռք կբերեմ մի բան, որը գալիս է ինքնակառավարությամբ և ազատության հակառակ կողմն է՝ քաջությունը: Ես համարձակություն կունենամ գործելու այնպես, ինչպես իմ գիտակցուցյունն է թելադրում և հատուցել դրա համար:

Այդ ժամանակ ես կլինեմ ազատ, անգամ եթե մյուսներին դա դուր չգա։

Եվ եթե դու ինձ չսիրես այնպիսին, ինպիսին որ կամ:
Եվ եթե լքես ինձ:

Եվ եթե ամենաերկար ու ցուրտ ձմեռային գիշերով որոշես թողնել ինձ մենակ և հեռանալ…

Դուռը փակիր, լսո՞ւմ ես։ Որովհետև քամի է։

Փակիր դուռը։ Եթե դա է քո որոշումնը, փակիր դուռը։

Ես չեմ խնդրի քեզ մնալ, ոչ մի րոպե քո կամքին հակառակ։

Եվ դա կլինի իմ որոշումը։

Դա ինձ դարձնում է անհատ, ով չի ենթարկվում մանիպուլյացիաների։ Քանի որ կայացած մարդուն մանիպուլյացիայի ենթարկելն անհնար է, և մենք գիտենք որ ոչ ոք չի կարող կառավարել նման մարդկանցով։ Քանի որ կայացած մարդուն կառավար հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա դա ցանկանա, նա անկառավարելի է, և դուք չեք վերահսկում նրան։ Նա է վերահսկում իրավիճակը, և ինքն իրեն։

Դա նշանակում է հսկայական քայլ ձեր անձնական պատմության և ձեր զարգացման մեջ, դա ենթադրում է լրիվ այլ ապրելակերպ և գուցե ուրիշ մարդկանց ավելի խորը ճանաչում:

Եթե դուք իսկապես կայացած եք, եթե դուք թույլ չեք տալիս ձեզ կառավարել անգամ փոքրինչ, ապա հնարավոր է, որ որոշ մարդիկ գնան ձեր կյանքից… հնարավոր է ինչ-որ մեկը չցանկանա մնալ։ դուք պետք է համաձայնեք այդ գինը վճարել։ Գինը, որը կայանում է ձեր մոտ շրջապատից որոշ դեմքերի հետ բաժանման մեջ։

Եվ պատրասվել նշել նոր դեմքերի հայտվելը(հնարավոր է)։

Как распланировать свой день? / Ինչպե՞ս պլանավորել ձեր օրը

Как распланировать свой день? (թարգմանություն)

Ի՞նչ է պետք նրա համար, որպեսզի հասցնել ամեն ինչ:

Պատասխանը պարզ է: Անհրաժեշտ է սովորել, ստեղծել օրվա պլաններ: Իսկ ավելի լավ կլինի մի անգամից շաբաթվա: «Օյ, բոլոր իմ փորձերը ավարտվել են ապարդյուն», — Կարող ես պատասխանել դու: Ես քեզ հիասքանչ հասկանում եմ: Բայց հարցն այն է, որ կաշխատի ոչ թե ցանկացած պլան, այլ միայն հավանականնրեը:

Իսկ ինչպե՞ս ստեղծել հավանական պլաններ:

Առաջին կանոն. Քո ուսումնական սեղանին միշտ պետք է լինի դասացուցակ: Դա քեզ կհուշի, թե ինչպիսի տնային առաջադրանքներ պետք է անես առաջին հերթին, նաև՝ որտեղ և երբ պետք է հասցնես:

Երկրորդ կանոն. Ձեռք բեր առանձին թերթ, կամ անգամ նոթատետր, նրա համար, որ այնտեղ գրես օգտակար բաներ, որոնք պետք է անես՝ հավաքել սենիակը, օգնել հայրիկին վերանորոգման հարցում, պատրաստել խմորեղեն տոնի առթիվ… Մտածիր, թե ի՞նչ օգտակար գործ կարող ես անել վաղը, երկու օր հետո, հանգստյան օրերին:

Երրորդ և ամենահաճելի կանոն. Ստեղծիր առանձին ցուցակ, սիրելի գործերի, հոբբիների և հանգստյան պլանների համար: Նախատեսու՞մ ես պատրաստել գեղեցիկ բացիկ սուրբ Վալենտինի համար: Պլանավորո՞ւմ ես երեկոյան ֆիլմի դիտում ծնողներիդ հետ: Գրիր այդ հրաշալի գաղափարները, որպեսզի չմոռանաս նրանց մասին, և ավելացնես դրանք քո պլանների մեջ:

Այժմ, երբ դու հստակ պատկերացնում ես, թե ինչ առաջադրանքներ պետք է կատարվեն, և ինչ ցանկություններ պետք է ի կատար ածվեն, շնորհավորում եմ՝ դու պատրաստ է ստեղծել ամենօրյա պլաններ:

Առակների թարգմանություն

Притча о дружбе: Два друга в пустыне/ Առակ ընկերության մասին. Երկու ընկեր անապատում

Առակը  ընկերության մասին է, ավելի ճիշտ՝ երկու ընկերոջ մասին, որոնք քայլում են անապատով. Մի անգամ նրանք վիճեցին, և նրանցից մեկը հարվածեց մյուսին: Վերջինը, ցավ զգալով, ոչինչ չասաց, այլ գրեց ավազի վրա. «Այսօր իմ  ամենամտերիմ ընկերը հարվածեց ինձ»: Նրանք շարունակեցին քայլել և գտան օազիս, որտեղ որոշեցին լողալ: Նա, ով  ստացել էր հարվածը, քիչ էր մնում խեղդվեր, և  ընկերը փրկեց նրան: Երբ նա ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենամտերիմ ընկերը փրկեց իմ կյանքը»: Ով  որ հարվածել էր և փրկել իր ընկերոջ կյանքը, հարցրեց նրան.
— Երբ ես քեզ հարվածեցի, դու գրեցիր ավազի վրա, իսկ հիմա քարի: Ինչու՞
Ընկերը պատասխանեց.
— Երբ ինչ-որ մեկը մեզ նեղացնում է, մենք պետք է գրենց դա ավազի վրա, որպեսի քամիները կարողանան մաքրել այն: Բայց երբ ինչ-որ մեկը անում է ինչ-որ լավ արարք, մենք պետք է փորագրենք այն քարի վրա, որպեսի ոչ մի քամի չկարողանա մաքրել այն: Սովորիր գրել վատությունն ավազի վրա, իսկ լավությունը՝ քարի։


Притча — «О жизни» / Առակ — «Կյանքի մասին»

Այդ օրը, ասես դիտավորյալ, բոլոր այցելուները ուսուցչին հացնում էին միայն մի բանի մաին՝
Ի՞նչ կլինի մահվանից հետո: Ուսուցիչը միայն ծիաղում էր և ոչինչ չէր պատասխանում:

Հետո աշակերտները հարցրեցին, թե ինչո՞ւ է նա միշտ խուսափում պատասխանից:
— Դուք նկատե՞լ եք, որ մահվանից այն կողմ կյանքով հետաքրքրվում են միայն նրանք, ովքեր չգիտեն ինչ անեն այս կյանքի հետ: Նրանց պետք է մի կյանք, որը կտևի հավեժ, — պատասխանեց ուսուցիչը:
— Բայց, կա՞ կյանք մահվանից հետո, — հարցրեց սովորողներից մեկը:
— Կա արդյոք կյանք մինչև մահը — Ահա թե հարցն ինչումն է, — Պատասխանեց աշակերտը:

Вкус жизни / Կյանքի համը
Իմաստունին հարցրեցին.
— Կարո՞ղ ես բացատրել, թե ինչում է կայանում նպատակի դերը մարդու կյանքում:
— Չեմ կարող, — պատասխանեց նա
Այդ ժամանակ նրան հարցրեցին:
— Այդ դեպքում, ո՞րն է կյանքի իմաստը;
— Չգիտեմ, — պատասխանեց իմաստունը
— Ի՞նչ գիտի ձեր իմաստունը կյանքի մասին:
Իմաստունը ժպտաց.
— Կյանքում այդքան էլ կարևոր չեն նպատակը և իմաստը: Կարևորը՝ զգալ նրա համը: Լավ է ուտել կարկանդակը, քան խոսել նրա մասին այն:

Թարգմանություն

Красавица/Գեղեցկուհին

Ճանապարհով քայլում էր մի կին, գեղեցիկ ինչպես փերի: Հանկարծ նա նկատես, որ իր հետքերով գալիս էր մի երիտասարդ մարդ: Նա ետ դարձավ և հարցրեց.
— Ասա ինչու՞ ես իմ ետևից գալիս:

Տղան պատասղանեց.
— Օ, իմ սրտի տիրուհի, ձեր հմայքը դարձել է անդիմադրելի, ինչը ինձ դրթում է հետևել ձեզ: Ես ուզում քեզ սեր բացատրել, որովհետև դու գերի ես վերձրել իմ սիրտը:

Աղջիկը լուռ նայեց երիտաարդ տղային մի որոշ ժամանակ, հետո ասաց.

— Ինչե՞ս կարող էիր ինձ սիրահարվել: Իմ փոքր քույրը ինչնից ավելի սիրում և հմայիչ է: Նա գալիս է իմ հետևից, սպասիր, նա շուտով կգա այս ճանապարհով:

Երիտասարդը շրջվեց և սկսեց նայել հեռուն: Այնտեղ իսկապես, ինչ-որ մեկը քայլում էր: Նա ուզեց շտապ տեսնել ավելի գեղեցիկ աղջկա և վազեց հանդիպման: Բայց, շուտեվ նա տեսավ ոչ թե աղջկա, այլ մի պառավի: Ուրիշ ոչինչ չկար:

Երիտասարդը կրկին վազեց գեղեցկուհու հետևից: Նրան հասնելով նա վրդոհվեց.

— Ասա, ինչպե՞ս կարող է, այդքան գեղեցիկ աղջիկը այդքան սուտասան լինի:

Երիտասարդ կինը ժպտաց և պատասխանեց.

— Այո, ես քեզ խաբեցի: Բայց դու ավելի մեծ սուտասան ես, քան ես: Դու ասացիր, որ սիրում ես ինձ, բայց դա սուտ էր: Այդպե՞ս է: Հակառակ դեպքում դու չէր սպասի ուրիշ ավելի գեղեցիկ աղջկա: 

Առակ: Մեծագույն իմաստությունը(թարգմանություն)

Մի գիշեր հեռավոր շրջաններում, որտեղ տեղակայված էր մենաստանը, շատ ուժեղ ձյուն եկավ: Առավոտյան աշակերտները դժվարությամբ անցնելով մինչև գոտկատեղ ձյան միջով, հավաքվեցին մեդիտացիայի համար նախատեսված սրահում:

Ուսուցիչը հավաքեց աշակերտներին և ասաց.
— Ասացեք, ի՞նչ պետք է մենք հիմա անենք:

Առաջին աշակերտն ասաց.
— Պետք է աղոթել, որ սկսվեն տաքացումները:
Պետք է սպասենք մեր խցիկներում, իսկ ձյունը թող իր հունով գնա, — շարհունակեց երկրորդը:
Երորրդն ասաց.
— Նրա համար, ով ընդունել է ճշմարտությունը, պետք է միևնույն լինի, կա ձյուն թե ոչ:

Ուսուցիչն ասաց.
— Իսկ հիմա լսեք, թե ինչ կասեմ ձեզ:
Աշակերտները պատրաստ էին լսել մեծագույն իմաստություն:
Ուսուզիչը նայեց նրանց, շունչ քաշեց և ասաց.
— Բահերը վերցրեք, և առա՛ջ:

Ասելիք: Մի մոռացեք նրա մասին, ինչն իսկապես աշխատում է՝ գործողությունները:

Աղբյուրը — Величайшая мудрость