Վրանային ճամբար Սևանում

Ես մասնակցեցի Սևանում կազմակերպվող վրանային ճամբարին, այնտեղ մենք շարժվում էինք օրակարգով, ամեն օր սնվում էինք, լողում էինք, խաղեր էինք խաղում, օրինակ՝ օդապարիկ, բադեր և որսորդներ և այլն: Ամեն օր մաքրում էինք տարածքը: Ունեինք հյուրեր, ովքեր եկել էին Գավառի Հացառատ գյուղից, և ճամբարի ժամանակ նրանք դարձան մեր ընկերները, նրանց հետ էլ էինք շատ խաղեր խաղում: Ճամբարն օգնեց, որ մտերմանանք, նոր ընկերներ ձեռք բերենք: 

Երկրորդ գիշերը շատ ուժեղ անձրև եկավ և բոլորս թրջվեցինք: Վերցրեցինք չոր մնացած հագուստները և շտապ տեղափոխվեցինք խոհանոց:                                                                     Հետաքրքիր , արկածային չորս օր ունեցանք: 

Оставьте комментарий