«Կարդում ենք» Գրիգ․ ընթերցողական մեդիափաթեթ

«Ընթերցում եմ, իսկ դու՞․․․» նախագծի  շրջանակում մենք նաև ընթերցում ենք մեր ժամանակակից գրողների ստեղծագործությունները։

Այս անգամ  հանդիպելու ենք Գրիգի (Գրիգոր Շաշիկյանի) հետ։ Ես էլ պատրաստվում եմ հանդիպմանը։ Ընկերներով  ընթերցում,  քննարկում  և ուսումնասիրում ենք հեղինակի պատմվածքները։ Մեդիափաթեթում ներկայացնում եմ կարծիքս, մտքերս այն պատմվածքների շուրջ, որոնք ընթերցել եմ, ինչպես նաև հարցադրումները, որոնք ուղղելու եմ գրողին հանդիպման ժամանակ։

«Նկուղը  պատմվածքի» վերլուծություն

Այս պատմվածքը աղքատ մարդկանց մասին է, ովքեր միասին ապրում էին նկուղում: Այդ մարդիկ շատ էին տարբերվում միմյանցից և իրար հետ ապրելու միակ պատճառը հույսը ու հավատն էր: Նկուղում բնակվող մարդիկ ընկերասեր էին և ապրում էին համերաշխ: Բաց, ինչպես Գրիգի պատմվածքների մեծամասնությունը, այս պատմվածքն էլ լավ ավարտ չունեցավ:

«Հիսուսի կատուն» պատմվածքի վերլուծություն

Հեղինակը այս պատմվածքով պատմում էր մի ոչ այդքան առողջ տղայի մասին, որը նյարդերի հետ խնդիր ուներ, տղայի անունը Նարեկ էր: Նարեկը մի կատու էր գնել և պնդում էր, որ այդ կատվի տեսակը կոչվում է Հիսուսի կատու, որովհետև քայլում է ջրի վրայով: Նաև ասում էր, որ կատվի այդ տեսակը շատ հազվադեպ է հանդիպում, բայց ոչ ոք նրան չէր հավատում: Երբ տղաները դուրս եկան դպրոցից, այդ ժամանակ իրենց դասարանի Կարենը վերցրեց Նարեկի պայուսակը և նետեց ջուրը, որպեսզի իմանա՝ կատուն ջրի վրայով քայլու՞մ է, թե՞ ոչ: Մի քանի րոպե անց, Նարեկը լացակումած վազեց իր պայուսակի ետևից, դրանից հետո նրան այլևս ոչ ոք չտեսավ: Իմ կարծիքով, այս պատմվածքը ավելի շատ Նարեկի և նրա մայրիկի մասին, էր քան Հիսուսի կատվի: Պատմվածքում կար մի քանի հատված որտեղ երևում էր, որ ոչ ոք Նարեկի հետ ընկերություն չէր անում: Դա դեռ ոչինչ, բոլորը ծաղրում են Նարեկին:

«Գուշակություն տառականով»․ վերլուծություն

Ես այս պատմվածքից հասկացա, որ պատմվածքի երեխաները գնացել էին Գերմանիա՝ բուժվելու: Նրանք ընկերացել էին իրար հետ: Նրանց ընկեր Կամիլը մի տառական էր բռնել, որի մի բեղը կարճ էր, մյուսը՝ երկար: Նրանց ընկերներից մեկն ասաց, որ Կամիլի հետ ինչ-որ վատ բան է լինելու, որովհետև տառականի մի բեղը մյուսից կարճ էր: Այդպես էլ եղավ․ Կամիլի ատամն ամբողջ գիշեր ցավեց: Ես նկատել եմ, որ Գրիգի պատմվածքները հիմնականում իր մասին չեն, այլ իր ընկերների կամ ծանոթ մարդկանց մասին:

Պուճուր մարդը․ պատմվածքի  վերլուծություն

Պատմվածքը մի աղքատ մարդու մասին էր, որը կտավներ էր վաճառում: Մի անգամ հեղինակը տեսավ այդ կտավները և սկսեց ուսումնասիրել։ Պուճուր մարդը մտածեց, թե ուզում է գնել, իսկ հեղինակը չմերժեց, չնայած որ նրա մոտ այդքան գումար չկար: Նրան դուր չեր եկել կտավը, ասաց, որ վաղը կգնի: Նա ամեն օր կես-կես տալիս էր կտավի վարձը, երբ արդեն քիչ էր մնում, որ ամբողջ գումարը վերադարձներ, եկավ և տեսավ, որ Պուճուր մարդը չկա: Հետո իմացավ, որ Պուճուր մարդը խելագարվել է: Ինձ պատմվածքը դուր եկավ։

Իմ հարցերը՝ ուղղված Գրիգին

  • «Պուճուր մարդու» պատմվածքը իրակա՞ն հիմքի վրա է հիմնված:
  • Ինչու՞ էր խելագարվել Պուճուր մարդը:
  • «Գուշակություն տառականով» պատմվածքը Ձեր ընկերների մասի՞ն էր:
  • Ինչու՞ են Ձեր պատմվածքները Ձեր ընկերների կամ ծանոթ մարդկանց, այլ ոչ թե Ձեր մասին․ գուցե Ձեր մասին է, բայց դուք արտահայտում եք ուրիշ կերպարների միջոցով:
  • Եթե «Նկուղը» պատմվածքի հերոսները իրական նախատիպ ունեն, դուք վերջում հասկացա՞ք՝  ի՞նչն էր միավորում այդ մարդկանց։

Оставьте комментарий