Գրաբար

Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:

կամիք              — կամենում եք

արասցեն         — անեն, կանեն, պիտի անեն, անելու են

արասջիք         — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Նոցա բառն աշխարհաբա՛ր դարձրու:
Նրանց

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու և համեմատի՛ր այս նախադասության հետ.

Ինչպես կամենում եք, որ մարդիկ ձեզ համար անեն այնպես ել դուք արեք նրանց համար:

Ինչպես, որ վարվեք մարդկանց հետ, այդպես էլ ձեզ հետ կվարվեն։

Մարդ բարի` ի բարի գանձուց սրտի իւրոյ հանէ զբարիս. եւ մարդ չար` ի չար  գանձուց սրտի
իւրոյ հանէ զչարիս:

ի բարի գանձուց սրտի իւրոյ         — իր սրտի բարի գանձերից

զբարիս                                              —  բարիքը, բարի բաները

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

հանէ- հանել
զչարիս-  չար բաներ
մարդ բարի- բարի մարդ
մարդ չար- չար մարդ
ի չար գանձից սրտի իւրոյ- իր սրտի չար գանձերից

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։ (Գրաբար տեքստի եւ-ն աշխարհաբար նախադասության մեջ ի՞նչ բառով արտահայտեցիր։) Կարելի՞ է այս ասույթից այսպիսի
հետևություն անել.

Բարի մարդը իր սրտի բարի գանձերից է հանում բարին, և չար մարդը իր սրտի չար գանձերից է հանում չարը:

 

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում։

 

Ոչ ինչ արտաքուստ ի մարդ մտեալ` եթէ կարիցէ պղծել զնա, այլ որ ելանէ ի նմանէ` այն է, որ պղծէ զմարդն։

                                                                                                                              (Մարկոս Է,  15)

արտաքուստ   — դրսից

ոչ ինչ               — չկա ինչ-որ բան, չկա մի բան

ի մարդ                   — մարդու մեջ

մտեալ    — մտած, մտել (է), մտնելով

կարիցէ                  — կարողանա, կկարողանա, պիտի կարողանա

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.

 զմարդն, , զնա, ի նմանէ։

 

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s