Տաղարան

Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը:
1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի քանի տեղեկություն: 
Շարքը նվիրված իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանին:

2. Բանաստեղծությունների մեջ ինչո՞ւ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը, ինչպե՞ս է դա հիմնավորվում:  

3. Շարքում հաճախ են օգտագործված բարբառային բառեր, ո՞ր բարբառի մասին է խոսքը, դուրս բեր բառերը՝ կազմելով ,,Տաղարան,, շարքի բառարան: Բառերը բացատրի՛ր nayiri.com-ի բարբառային բառարանի օգնությամբ: 
գեմի — նավակ
ատլաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ
էշխ — ոգևորություն, սեր
Գյուրջստան — Վրաստան


4. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր անգիր, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ այդ բանաստեղծության ասելիքը: 

Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի1 քաղաքումը,—
Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի2 պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Քանի որ ժողովածուն Արփենիկի համար է, այս բանաստեղծությունը նույնպես նրան է նվիրված: Այստեղ խոսվում է այն մասին, թե ինչպես է Չարենցը հանդիպել Արփենիկին: ԵՎ ընդհանուր Արփենիկի գովերգ:

Оставьте комментарий