Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։
    1985-ի մարտին ԽՄԿԿ(կենտրոնական կոմիտեի) գլխավոր քարտուղար է ընտրվել Միխայիլ Գորբաչովը (1990-91-ին’ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը)’ «վերակառուցում» կոչված քաղաքականության «ճարտարապետը»: Խնդիր է դրվել վերափոխությունների միջոցով արագացնել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, կատարել քաղաքական համակարգի բարեփոխում:
  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։
    Անդրդաշնությունից Խորհրդային միությանը առաջինը միաջավ Ադրբեջանը: Արդեն Ադրբեջանը խորհրդային միության պատպանության տակ էր: Նախիջևանը տրվում է Ադրբեջանին, Արցաղը անցնում է Ադրբեջանի կազմ, որպես ինքնավար մարզ, և միայն Սյունիքն է մնում Հայաստանի տարածքում:
  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։
    ԼՂԻՄ-ի հայությունը վերստին օրակարգ է մտցրել 1921-ից սկիզբ առած Խորհրդային Հայաստանին վերամիավորվելու հիմնախնդիրը: Սկսվել է հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի նոր փուլը’ Արցախյան շարժումը: 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության, դիմել է Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդներին’ ԼՂԻՄ-Ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդ գրկելու համար: Պատճառաբանելով, վատ վերաբերմունքը հայերի հանդեպ այնտեղ: Սակայն նրանք մերժում էին ստանում: Ադրբեջանի իշխանությունները գորբաչովյան ղեկավարության թողտվությամբ փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում կազմակերպել են հայ ազգաբնակչության ջարդեր: Պաշտոնական տվյալներով’ սպանվել է 27 հայ, կողոպտվել 200 բնակարան: Արցախում և Հայաստանում վերսկսվել են բողոքի բազմահազարանոց ցույցեր: Հայ ժողովուրդը ԽՍՀՄ կառավարությունից պահանջում էր արդարացի լուծում տալ Արցախի խնդրին, պատժել սումգայիթյան եղեռնագործներին, տալ կատարվածի քաղաքական գնահատականը: 1988-ի ապրիլի 24-ին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդում տեղադրվում է Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքար:
  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։
    Փետրվարի 27-29-ին Սումգայիթում հայերը ենթարկվեցին ջարդի: Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը:  Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։ Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են սուտ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները՝ անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ հազարից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s