Խորխե Բուկայը արգենտինացի հոգեբան, հոգեբանական գրքերի հեղինակ է:
- Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:
- Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
- Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
- Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
- Մարդու հնարամտությունը սահման չունի:
Անկեղծ ասած պատասխանը ընտրել եմ բացառության տարբերակով: Կարծում եմ պատմվածքը այն մասին է, որ մենք տեսնում ենք մեր բոլոր թերությունները, սակայն մի գուցե ինչ-որ ուրիշ մեկը տեսնում է դրանք որպես առավելությունները: Երբեմն մենք անգամ չենք գիտակցում, որ դրանք իսկապես այդքան էլ թերություններ չեն: Մենք էլ պետք է փորցենք գտնել ինչ-որ լավ կողմ այդ թերությունների մեջ:
բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը Ձեզ նվիրում: Հիմնավորե՛ք՝ ըստ ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի:
Ես հասկանալ հեղինակի մտքերը չեմ կարող, սակայն հեքիաթը բազմիմաստ էր, և ամեն մեկը կարող էր ընդունել և հասկանալ այն իր օգտին: Արդեն նշեցի վերևում իմ մտքերը և տեսակետը: Կարծում եմ, որ իսկապես ինչ-որ բան ստացա հեքիաթից: