Ուսումնական տարվա հաշվետվություն: Գրականություն

Այս տարի, առաջին ուսումնական տարին էր ավագ դպրոցում: Նոր միջավայր, նոր մարդիկ: Սակայն հունի մեջ ընկնելը խնդիր չառաջացրեց շնորհիվ ուսուցիչների:
Այս ուսումնական տարին գրականությունից անցել ենք զանազան, կարևոր թեմաներ՝ պատմվածքներ, նորավեպեր, առասպելներ, մեր հայ մեծագույն՝ ինչպես արդեն բոլորիս կողմից ճանաչված և սիրված, այնպես էլ նորագույն գրողների կյանքը և գործունեությունը, և այլն:
Իհարկե, էլ ո՞ւր առանց նախագծերի: Այստեղ իմ կատարած նախագծերն են, կցանկանամ խոսել նրանցից մի քանիսի մասին, որոնք ավելի շատ եմ հավանում և կարծում եմ ավելի հաջողված են:
Կարդում ենք Տերյան
Նախ նշեմ, որ ինչքան էլ հարգեմ և սիրեմ բոլոր մեր ճանաչված գրողներին, Տերյանի ստեղծագործությունները ինձ այլ կերպ հոգեհարազատ են, ինչի համար էլ շատ կարևորում եմ հենց այս նախագիծը: Աշնան մեղեդի -ն այն բանաստեղծությունն է, որը պատրաստ եմ կարդալ կամ լսել հավերժ… Իրականում ինքս չգիտեմ թե ինչու եմ այդքան հավանում այդ բանաստեղծությունը, սակայն հիշում եմ երբ փոքրիկ ժամանակ նվեր էի ստացել օրագիր(սիրում և հավաքում եմ օրագրեր), հենց առաջին էջում գրել էի այդ բանաստեղծությունը:
Նաև Վահան Տերյան. սիրո բանաստեղծ ֆիլմը, որը նայել եմ վաղուց, սակայն մինչ այսօր հիշում եմ, այն իսկապես պատկերավոր և տպավորիչ էր: Հիասքանչ ներկայացված էր Տերյանի կյանքը և դժվարությունները, առաջին դեմքից: Եթե սիրում եք նման տիպի ֆիլմեր, և առհասարակ հետաքրքրվում Տերյանի կյանքով, խորհուրդ եմ տալիս:

Աղայանական օրեր
Այս նախագծում ընդհամենը երկու հոդվածի վերլուծություն է, սակայն ցանկացա հենց այս աշխատանքս առանձնացնել, քանի որ հոդվածները իսկապես կարևոր թեմաների շուրջ էին: Հետաքրիր և կարծում եմ կարևոր թեմա էր բարձրացվում «Երկու խոշոր չարիք» հոդվածում, քանի որ կյանքում չէի մտածել այդ ամենի շուրջ, սակայն երբ կարդացի հոդվածը հասկացա այդ ամենի կարևորությունը, երբ գրում ես քո կարծիքը, լսելով նաև այլ տեսակետ:

Գրիգոր Զոհրապ
Անկեղծ հենց այս տարի խորացա այս գրողի ստեղծագործությունների մեջ և առհասարակ հետաքրքրվեցի նովելներով: Նովելը պարունակում այն սյուժետային գծերը, որը ինձ իսկապես դուր է գալիս՝ անսպասելի սյուժեի զարգացում և կտրուկ ավարտ: Գրիգոր Զոհրապը հենց այն մարդն է, ում ստեղծագործությունների հետ պետք է ծանոթանալ նովել կարդալիս: Հավանեցի շատ նրա գործերը, ինչը դարձավ այս նախագիծը ընդգծելու և կարևորելու պատճառը:

Զատ դպրոցի նախագծերից իրականացրել եմ նաև անհատական՝ Թարգմանչական նախագիծ: Կատարում եմ առակների թարգմանություններ: Առաջին հերթին թարգմանությունը բավականին կարևոր աշխատանք է, քանի որ մենք թարգմանում ենք այնպիսի բաներ, որոնք ոչ մի այլ տեղ թարգմանված չկան, դա հնարավորություն է այն մարդկանց համար ովքեր չեն հասկանում տվյալ լեզուն: Հենց դրիանից ծագում է մի ալյ կարևոր պատճառ՝ մենք ինքներս թարգմանելով, սովորում և բարելավում ենք և օտար լեզվի իմացությունը, և ինչու ոչ, նաև մեր մայրենի լեզվի բառապաշարհը:


Այլ նախագծեր
Իմ Կոմիտաս
Թարգմանչաց տոն: Գողթան երգեր
Թարգմանչաց տոն: Մեսրոպ Մաշտոց
Իսահակյանական օրեր
ՈՒսումնական աշուն
Ճանաչենք մեր մեծերին
Ես եմ…
Կարդում ենք Տերյան
Կարդում ենք Թումանյան
Կարդում ենք Չարենց
Մայրենի լեզվի օրեր
Առասպելներ
Թարգմանական ուսումնական նախագիծ
Как распланировать свой день? / Ինչպե՞ս պլանավորել ձեր օրը
Ուսումնական գարուն
Աղայանական օրեր
Գրիգոր Զոհրապ


Քերականական աշխատանքները նույնպես շատ կարևոր են, սակայն քանի որ, առանձնահատուկ ավելացնելու բան չկա, այս մասին ծավալվելու իմաստ չեմ տեսնում:


Ճամփորդություն
Չարենցի կամար
Ինչպես «Կարդում ենք Չարենց» նախագծի մաս, այցելեցինք Չարենցի կամար: Անմոռանալի օրերից էր: Շատ գեղեցիկ տեսարան և հիանալի եղանակ, այդ ամենի հետ մեկտեղ Չարենցի բանաստեղծությունները, որոնք հնչում էին մեր շուրթերից: Հիշողություններ, որոնք դեռ երկար կհիշվեն:

Ահա և վերլուծությունները: Այստեղ իմ կատարած վերլուծություններից որոշներն են: Կրկին կառանձնացնեմ մի քանիսը:
Ես և նա
Կարող եմ հանգիստ ասել, որ ինչքան էլ ժամանակ անցնի «Ես և նա» ստեղծագործությունը կմնա իմ ամենասիրելիներից մեկը: Այսօրվա պես հիշում եմ, անգամ արցյունք թափեցի առաջին անգամ կարդալիս: Ինձ դուր են գալիս այն ստեղծագործությունները, որոնց հաջողվում է ինչ-որ էմոցիաներ առաջացնել ինձ մոտ: Այնպիսի ստեղծագործություն է, որից ամեն մեկը իր համար ինչ-որ դաս կքաղի: Ամեն անգամ երբ ցանկանում եմ ուղղակի ամեն ինչ թողնել և հանձնվել, հիշում եմ հենց այս պատմվածքը…

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա
Շատ փոքրիկ պատմվածք էր, սակայն երբ կարող ես ժամերով խոսել ստեղծագործության արտահայտած մտքի մասին, այն արդեն կարելի է հաջողակ համարել: Ցանկացած մոտիվացնող խոսքեր, կարող են գերել և ստիպել խորհել նրանց շուրջ: Կարդացողը որոշ չափով գտնում է իր խնդիրների լուծումը նման պատմվածքների մեջ:

Գրիգոր Զոհրապ « Այինկա»
Կարծում եմ Գրիրգոր Զոհրապին՝ ինչպես նշել եմ վերևում, արժանի է կրկին անդրադառնալ առանձնահատուկ: Շատ կհանդիպես լավ ավարտով ստեղծագործություններ, որտեղ միշտ բարին վերջում հաղթանակած է դուրս գալիս: Խոստովանեմ, որ արդեն ուզեմ դա, թե ոչ հոգնում եմ նման քաղցր և կրկնվող սյուժետներից: Եվ Զոհրապի նորավեպերը այդ ամենից տարբեր են, երբ չկա բարի կամ չար: Եվ այդ իրավիճակները այնքան իրական են և հասկացնում են, որ կյանքն այդքան քաղցր և հեշտ չէ, որտեղ միշտ լավ ավարտ է լինում…

Այլ վերլուծություններ
Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա
Մհեր Իսրայելյան «Երկնքից թափվող ընկույզներ»
Խորխե Բուկա «Սիրել բաց աչքերով»
Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք»
Ես և նա
Կանաչ դաշտը
Գրիգոր Զոհրապ «Ճիտին պարտքը»
Գրիգոր Զոհրապ « Այինկա»
Գրիգոր Զոհրապ «Այրին»
Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս
Դինո Բուցատի «Կորսված օրեր»
Վիլյամ Սարոյանի «Ծիծաղը»
Փոքրիկ դրախտը
Կաֆկա «Մեծ աղմուկ»
Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»
Ա. Իսահակյան «Սաադիի վերջին գարունը»
Դոնալդ Բիսեթ. «Ցանկությունների ծառը»

Ձայնագրություններ
Հով արեք սարեր
Գարուն ցելաւ ծաղկունիկ բոցերով
Գողթան երգեր(գրաբար)
Ավետիք Իսահակյան «Մի մրահոն աղջիկ»
Ավետիք Իսահակյան «Մոր սիրտը»
Վահան Տերյան «Աշնան մեղեդի»
Վահան Տերյան — Մթնշաղ
Ախ երանի թե լիներ մի հնար
Եթե իմ վերջին հայացքը մնա
Լուսամփոփի պես աղջիկ
Հայաստանին
Հայրենիքում
Վահան Տերյան «Գարուն»
Պարույր Սևակ «Գարուն է»



հոդվածներ
«Հայոց պատմություն»
Եղիշե Չարենց «Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…»
Աղայան«Նպատակ դաստիարակության»
Աղայան «Երկու խոշոր չարիք»


Оставьте комментарий