Ուրմիա լիճ

Ուրմիա կամ Կապուտան լիճ: Անհոսք աղի լիճ է, գտնվում է Իրանի հյուսիս -արևմուտքում։ Հայկական լեռնաշխարհի, 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Ուրմիայի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Կապուտան են թափվում բազմաթիվ գետեր՝ Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու։ Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5.800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 500.00 կմ²։ Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա։ Աղիությունը շատ բարձր է՝ 150-250 % է, հիմնականում քլորիդներ են: Աղիության պատճառով բուսական և կենդանական աշխարհը գրեթե բացակայում են։ Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ։ Լճում կա 60 կղզի՝ գլխավորապես հարավային մասում։ Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի։
Նախնադարյան շրջանում, երբ Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ պետության՝ Վանի թագավորության կազմում, լիճը հայտնի էր «Արևմուտքի ծով» անվամբ, որը ստացել էր «Արևելյան ծովի»՝ Կասպից ծովի հետ համեմատությամբ։ Մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ. 4-րդ դարը՝ մոտ մեկ հազարամյակ, լճի տարածքը մտնում էր հայոց պետության կազմի մեջ։ Այն հայտնի էր որպես «Կապուտան ծով», և որպես այդպիսին ամրագրվել էր Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու աշխատություններում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s