Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. վրացերենի օրեր

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. վրացերենի օրեր» նախագծի շրջանակում կրթահամալիր ժամանած Վրաստանի ք. Լագոդեխիի «Հերեթի» պարի պատանեկան համույթի խումբը:Խմբի անդամներից շատերը առաջին անգամ են Հայաստանում: Օրը սկսվեց քոլեջում ընդհանուր պարապունքով: Միասին պարեցինք Փափուրի: Ընդհանուր պարապմունքից հետո վրաց ընկերները տիկին Մարինեի հետ ունեցան հայկական ազգային պարի ուսուցում սովորող սովորեցնող բաղադրիչով: Հայկական պարից հետո վրացիները հայ սովորողներին սովորեցրեցին վրացական պարի շարժումներ: Ունեցան պարապմունք խաղողի և գինու դպրոցում, տեխնոլոգիայի պարապմունք: Օրը շատ հետաքրքիր էր, վրացերեն ընտրության սովորողներիս համար այն նաև լեզվի փորձառություն էր:

Оставьте комментарий