Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. վրացերենի օրեր / օր 2

Վրաստանի ք. Լագոդեխիի «Հերեթի» պարի պատանեկան համույթի խումբը, 《Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. վրացերենի օրեր》 նախագծի շրջանակում կրթահամալիր են ժամանել, և արդեն 3րդ օրն են մեզ հետ անցկացնում։ Օրը կրկին սկսվեց ընդհանուր պարապմունքով քոլեջում, միասին պարեցինք, և դիտեցինք իրենց ազգային պարերը, իրենց գեղեցիկ կատարմամբ։ Ընդհանուր պարապմունքից հետո տիկին Մարինեի հետ ունեցանք հայկական ազգային պարի ուսուցում։ Ինչից հետո գնացինք մայր դպրոց մարզական պարապմունքի։ Վրաց ընկերները մեր դպրոցի սովորողների հետ խաղացին վոլեյբոլ, ապա թենիս։ Հաջորդ կանգառը ագարակն էր։ Այնտեղ վրաց սովորողները ունեցան ձիավարության դաս։ Շատ ոգևորված էին և հետաքրքրված։ Նրանց այցը իսկապես մոտիվացնում է ավելի լավ սովորել լեզուն։ Կրկին շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։

Оставьте комментарий