Քննարկման նախագիծ։ Ամառային ուսումնական ճամբար

Այսօր՝ ամառային ճամբարի հերթական լեցուն և հետաքրքիր օրվանից, մեկ դասաժամ տրամադրեցինք քննարկման նախագծին, Հասմիկ Ղազարյանի հետ։

Քննարկման կանոնները

Սովորողները բաժանվում են երկու խմբի։ Մի տարայի մեջ թեմաների անվանումներն են։ Որևէ սովորող հանում է թեմաներից մեկը։ Տրվում է 15 րոպե ժամանակ՝ նախապատրաստվելու համար։ Երեխաները փորփրում են համացանցը և հնարավորինս շատ տեղեկություն հավաքում թեմայի շուրջ։ Դասավորում են տեղեկությունն այնպես, որ 2 րոպեում բոլորը՝ իրենց բացատրություններով ներկայացնեն։ Որ թիմը շատ տեղեկություն է հասցնում ներկայացնել, նա էլ հաղթողն է։

Մեր թեման էր 《մահապատիժը》, կարծում եմ ծավալուն և մտածելու տեղիք տվող թեմա։ Արդյունքում բավականին տեղեկություն կարողացանք հավաքել և բացահայտել մեզ համար նոր բաներ, որոնք դժվար թե կիմանաինք առանց այս նախագծի։ Ըստ իս նախագծի սկզբնական նպատակներից է նաև խմբային, կազմակերպված աշխատանքը, ինչը մեզ մոտ հաջողվեց, և ինչի շնորհիվ էլ հախթեց մեր խումբը։

Оставьте комментарий